Եոախիմ Լոու

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search


Եոախիմ Լոու
Joachim Löw 2006.jpg
Ծնած է 3 Փետրուար 1960
Ծննդավայր Շոնաու, Արեւմտեան Գերմանեայ
Քաղաքացիութիւն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտութիւն Մարզիչ
Պարգեւներ և
մրցանակներ
Արծաթե դափնետերև և «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ

Եոախիմ Լոու (գերմաներէն՝ Joachim Löw, ծնած 3 Փետրուար 1960), գերմանացի ֆութպոլիսթ-մարզիչ, 2006 թուականէն ի վեր Գերմանիոյ ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչն է, իսկ, մինչ այդ, 2 տարի եղած է Գերմանիոյ ազգային հավաքականի նախկին գլխաւոր մարզիչ Յուրգըն Կլիսմընի օգնականը։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խաղային Ասպարեզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լոուն ասպարեզը սկսած է որպէս հարձակողական ոճի կիսապաշտպան։ Հանդէս եկած է Ֆրայբըրգ, Սթութկարթ, Ֆրայբուրգի Այնտրախտ եւ Գառլսրուէ ակումբներէն։ Որպէս ֆութպոլիսթ հանդէս եկած է մինչեւ 1990 թուական։

Մարզչական Ասպարեզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1995-1996 թուականներուն եղած է Սթութկարթի գլխաւոր մարզիչ Ռոլֆ Ֆրինճըրի օգնական։ Այնուհետև Ռոլֆ Ֆրիճըրի հեռանալէն ետք դառնալով խումբի գլխավոր մարզիչ իր վումբին հետ նուաճած է Գերմանիոյ բաժակը։ Լոուն ասպարեզը կը շարունակէ թրքական Ֆեներբախչեի մէջ, բայց այդ խւմբին հետ կ'աշխատի ընդամէնը 1 տարի։ 1999-2000 թուականներուն կ'աշխատի գերմանական Գառլսրուե ակումբին մէջ, սակայն չկարենալով օգնել խումբին, կը հեռանայ այդ պաշտօնէն։ 2001-ին նորէն կը վերադառնայ Թուրքիա, բայց այնտեղ եւս երկար չ'աշխատիր։ 2001-2002 թուականներուն Տիրոլըմ խումբի հետ կը դառնայ Աւստրիայի ախոյեան, սակայն խումբը շուտով կը սնանկանայ։ 2003-ին կը գլխաւորէ Վիէննայի Աուստրիա ակումբը։

Հաւաքական[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Օգոստոս 1 2004-ին Լոու պաշտոնապէս կը դառնայ Գերմանիոյ ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի օգնական։ 2006 թուականին, ԱԱ-է ետք, ուր Գերմանիոյ հաւաքականը աւարտեց 3-րդ հորիզոնականը, գլխաւոր մարզիչ Կլիսմանը հրաժարեց պայմանագիրը երկնցնելու առաջարկը, եւ նոր գլխաւոր մարզիչ նշանակուեցաւ Լոուն։