Դեսդոսդերոն
Դեսդոսդերոն, մարդու եւ բարձրակարգ ողնաշարաւորներու արական սեռական հորմոն։ Կ'արտադրուի գլխաւորաբար սերմնարաններուն մէջ։ Քիմիական կառուցուածքով սդերոիտ է։ Անգոյն բիւրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 155°С, ջուրին մէջ վատ կը լուծուի, անդամական լուծիչներու մէջ՝ լաւ (առաջին անգամ բիւրեղային վիճակին մէջ ստացուած է 1935 թուականին, ցուլի ամորձիքներէն)։ Տղամարդու արեան մէջ դեսդոսդերոնի բնականոն քանակութիւնը 0,5—0,6 մկգ 100 մչ է, կանանցը՝ 0,12 մկգ/ 100 մլ։ Հասուն տղամարդու կազմութեան մէջ օրական կ'արտադրէ 15 մգ դեսդոսդերոն։ Դեսդոսդերոնը կը խթանէ արական սեռական անդամներու եւ երկրորդական սեռական յատկանիշներու զարգացումը։
Տղամարդու մօտ դեսդոսդերոնը ունի կարեւոր նշանակութիւն արական վերարտադրողական անդամներու հիւսուածքներու՝ սերմնարաններու եւ շագանակագեղձի, ինչպէս նաեւ երկրորդական սեռական յատկանիշներու՝ աւելցող մկանային եւ ոսկորային զանգուածի, մարմնի մազերու աճի, ձեւաւորման մէջ[1]: Դեսդոսդերոնը նաեւ կարեւոր է առողջութեան եւ նորմալ կենսագործունէութեան,[2], ինչպէս նաեւ օսդեոբորոզի կանխարգիլման համար[3]:
Հասուն տղամարդու մօտ դեսդոսդերոնի մակարդակը 7-8 անգամ աւելի մեծ է, քան հասուն կնոջ մօտ[4], բայց քանի որ տղամարդուն մօտ դեսդոսդերոնի օգտագործումը մեծ է, օրական տղամարդու մօտ աւելի քան 20 անգամ մեծ է[5][6]: Կանայք աւելի զգայուն են հորմոնի նկատմամբ[7]: Դեսդոսդերոն կայ համարեայ բոլոր ողնաշարաւորներուն մօտ։ Ձուկերուն մօտ կը համադրէ փոքր տարբերող 11-գեդոդեսդոսդերոն մը[8]: Միջատներու մօտ նման միացութիւնը էգտիզոնն է[9]: Ամէնուր հանդիպող սդերոիտներէն կարելի է ենթադրել որ սեռական հորմոնները ունին վաղ բարեշրջութեան պատմութիւն[10]:
Բժշկութեան մէջ դեսդոսդերոնը կ'օգտագործուի տղամարդկանց սեռական գեղձերու գործառնութեան անբաւարարութեան, կանանց դաշտանադադարի (բարձրակէտ) խանգարումներու պարագային եւ որոշ ուռուցքներու բուժման նպատակով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Mooradian AD, Morley JE, Korenman SG (February 1987)։ «Biological actions of androgens»։ Endocr. Rev. 8 (1): 1–28։ PMID 3549275։ doi:10.1210/edrv-8-1-1
- ↑ Bassil N, Alkaade S, Morley JE (June 2009)։ «The benefits and risks of testosterone replacement therapy: a review»։ Ther Clin Risk Manag 5 (3): 427–48։ PMC 2701485։ PMID 19707253
- ↑ Tuck SP, Francis RM (2009)։ «Testosterone, bone and osteoporosis»։ Front Horm Res։ Frontiers of Hormone Research 37: 123–32։ ISBN 978-3-8055-8622-1։ PMID 19011293։ doi:10.1159/000176049
- ↑ Torjesen PA, Sandnes L (March 2004)։ «Serum testosterone in women as measured by an automated immunoassay and a RIA»։ Clin. Chem. 50 (3): 678; author reply 678–9։ PMID 14981046։ doi:10.1373/clinchem.2003.027565
- ↑ Southren AL, Gordon GG, Tochimoto S, Pinzon G, Lane DR, Stypulkowski W (May 1967)։ «Mean plasma concentration, metabolic clearance and basal plasma production rates of testosterone in normal young men and women using a constant infusion procedure: effect of time of day and plasma concentration on the metabolic clearance rate of testosterone»։ J. Clin. Endocrinol. Metab. 27 (5): 686–94։ PMID 6025472։ doi:10.1210/jcem-27-5-686
- ↑ Southren AL, Tochimoto S, Carmody NC, Isurugi K (November 1965)։ «Plasma production rates of testosterone in normal adult men and women and in patients with the syndrome of feminizing testes»։ J. Clin. Endocrinol. Metab. 25 (11): 1441–50։ PMID 5843701։ doi:10.1210/jcem-25-11-1441
- ↑ Dabbs M, Dabbs JM (2000)։ Heroes, rogues, and lovers: testosterone and behavior։ New York: McGraw-Hill։ ISBN 0-07-135739-4
- ↑ Nelson, Randy F. (2005)։ An introduction to behavioral endocrinology։ Sunderland, Mass: Sinauer Associates։ էջ 143։ ISBN 0-87893-617-3
- ↑ De Loof A (October 2006)։ «Ecdysteroids: the overlooked sex steroids of insects? Males: the black box»։ Insect Science 13 (5): 325–338։ doi:10.1111/j.1744-7917.2006.00101.x
- ↑ Mechoulam R, Brueggemeier RW, Denlinger DL (September 1984)։ «Estrogens in insects»։ Journal Cellular and Molecular Life Sciences 40 (9): 942–944։ doi:10.1007/BF01946450