Գրկախառնութեան Օր

Jump to navigation Jump to search

Գրկախառնութեան օր, 21 Յունուարին, 4 Դեկտեմբերին եւ այլ օրերու նշուող տօն։ Ըստ տօնի աւանդոյթի՝ ընկերական գրկախառնուիլ կարելի է նոյնիսկ անծանօթներու հետ[1]։ Այդ օրը կը կազմակերպուին նաեւ գրկախառնութեան հետ կապուած զանազան Flashmob-եր[2][3][4]։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրկախառնութեան Յունուարեան տօնը հիմնադրուած է 1986-ին ԱՄՆ-ի մէջ՝ «Գրկախառնութեան ազգային օր» անուամբ (անգլ.՝ National Hugging Day), այնուհետեւ տարածուած է ամբողջ աշխարհի մէջ[1][5]։

Միջազգային[6] դեկտեմբերեան տօնը (անգլ.՝ International Hug Day) ի յայտ եկած է 20-րդ դարու 70-ականներուն։ Այս տօնը հիմնականին կը նշուէր արեւմտաեւրոպական երիտասարդութեան ուսանողական միջավայրին մէջ, բայց անոր առաջացման ճշգրիտ հանգամանքները յայտնի չեն[7]։

Ըստ իւրայատուկ «հաւատալիքի»՝ ընկերական գրկախառնութեան ժամանակ մարդիկ կը փոխանակուին ներքին ջերմութեամբ։ Գոյութիւն ունին նաեւ գրկախառնութեան օգտակարութեան մասին «գիտական» հիմնաւորումներ․ օրինակ՝ ընկերական հպումները կը բարձրացնեն ախտազերծումը, կը խթանեն կեդրոնական ջղային համակարգը, արեան մէջ կը բարձրացնեն արենագնդին, ինչպէս նաեւ մէկ այլ հորմոնի՝ օքսիտոցինի մակարդակը։ Օքսիտոցինը կ՚առաջացնէ բարեացակամ տրամադրուածութիւն այլ մարդոց նկատմամբ[1][8][9]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 «Обнимайтесь на здоровье»։ vrn.mk.ru (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2019-10-08 
  2. «В Смоленске прошел День объятий»։ Российская газета (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2019-10-08 
  3. «Лондонцы пытаются установить рекорд по продолжительности объятий»։ РИА Новости (ռուսերեն)։ 20120119T1511+0400Z։ արտագրուած է՝ 2019-10-08 
  4. «Более ста екатеринбуржцев обнимутся в рамках флешмоба»։ Interfax-Russia.ru (ռուսերեն)։ 2012-01-18։ արտագրուած է՝ 2019-10-08 
  5. «21 января - Международный день объятий»։ vesti.ru (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2019-10-08 
  6. «21 января обнимаемся весь день!»
  7. «Сегодня во всем мире отмечают День объятий»
  8. «National Hug Day: Yes it matters»
  9. АМЕЛИЧКИНА Алла (2014-01-21)։ «Международный день объятий: чем для здоровья полезен тактильный контакт»։ aif.ua։ արտագրուած է՝ 2019-10-08