Գրիգոր Փափազեան (ֆրանսերէնի ուսուցիչ)
Գրիգոր Փափազեան (ֆրանսերէնի ուսուցիչ) | |
---|---|
Ծնած է | Մայիս 13 |
Ծննդավայր | Փլովտիւ Պուլկարիա |
Ազգութիւն | Հայ |
Կարողութիւն | թարգմանիչ |
Մասնագիտութիւն | հեղինակ ֆրանսերէնի դասագիրքերու |
Աշխատավայր | Ֆրանսերէնի ուսուցիչ, մանկավարժական խորհրդատու |
Ամուսին | Ալիս Փափազեան-Յարութիւնեան |
Ծնողներ | Խաչիկ եւ Պէաթրիս Փափազեան |
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրիգոր Փափազեան (ֆրանսերէնի ուսուցիչ)ի ծնողքը՝ Ցեղասպանութենէն ճողոպրածներ / վերապրողներ են: Հայրը ծնած է Սթանոզ (Անգարայի շրջանը), մայրը ՝ Պորլու (Քոնիայի շրջանը): Մօրը ընտանիքը ՝ երիտասարդ ծնողքը եւ քոյրը նահատակուած են: Հրաշքով փրկուած որբ մայրը, սրտաճմլիկ աղերսներով կը փնտռէր իր ծնողքը:
1928-ին ընտանիք կը կազմեն եւ երեք մանչ զաւակ կ՝ունենան: Ընտանիքի հարկին տակ միայն հայերէն կը խօսուէր եւ շատ կառչած էին անաղարտ դաւանանքին: Փոքր տարիքին մեծ մօրը հետ (հօրենական մայրը) կը յաճախէր Փլովտիւի Սուրբ Գէորգ եկեղեցին ուր տարիներ շարունակ մոմակալ եւ դպիր էր։
1960 - 1965 բարձրագոյն ուսումը կը ստանայ Սոֆիայի պետական համալսարանի բանասիրական - Ֆրանսերէն լեզուի կաճառէն philologie française: Պետական թոշակ կը ստանայ շնորհիւ համալսարանի ուսման աւարտական տարուան իր բարձր նիշերուն:
1965-1978 ուսուցիչ կը նշանակուի Պուլկարիոյ սահմանին գտնուող գիւղաքաղաք Սմոլիանին մէջ:
1972- 1973 լուսաւորչական նախարարութիւնը կ'առաջարկէ իր ուսման վերաորակաւորումը Փարիզի Սորպոն համալսարանին մէջ, ուր կը ստանայ Diplôme Supérieur de Méthodologie de la Langue .
1978-ին Ֆրանսերէնի ուսուցիչ եւ մանկավարժական խորհդատու կը նշանակուի Փլովտիւ, իր ծննդավայրին մէջ:
Ֆրանսերէնի ուսուցիչ եւ մանկավարժական խորհրդատու, ( conseiller pédagogique ), հեղինակ եւ հեղինակից ֆրանսերէնի դասագիրքերու, ancien vice président de l'Alliance française de Plovdiv, Փլովտիւի Ազգային վարժարանի վերաբացման նախաձեռնող յանձնախումբի անդամ (14 տարի բռնի փակումէն ետք )
Գրիգոր Փափազեան (ֆրանսերէնի ուսուցիչ) կը պաշտօնավարէ Փլովտիւի երկրորդական Մաթեմաթիկական լիկէոն, Ակադեմիկոս Գիրիլ Փոփով, Փլովտիւ,Պուլկարիա Lycée spécialisé de mathématiques" Académicien Kiril Popov" Plovdiv,Bulgarie
Բառագիտական հրատարակչութեան մասնակից
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրիգոր Փափազեան (ֆրանսերէնի ուսուցիչ) Երկու տարի մասնակից կը դառնայ Բառագիտական շրջանակին, պատրաստելու եւ հրատարակելու Proverbes français et leurs équivalents bulgares. Հրատարակութիւն 1969։
Միջազգային համաժողովի թարգմանիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1964-ին Գրիգոր Փափազեան (ֆրանսերէնի ուսուցիչ) կը զբաղուի որպէս թարգմանիչ Ուսանողական միջազգային համաժողովի օտար պատուիրակութիւններուն:
Հրատարակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2007 - 1) ՖրանսերԷնի դիւրացուած քերականութիւն; 2) աւարտական քննութիւններու հարցարաններ, ֆրանսերէն baccalaureate հրատարակութիւն Letera, PlovdivEditions Letera, Plovdiv1) Grammaire facile de français ; 2) Le défi, les épreuves du bac de français Editions Letera, Plovdiv
1988 - 1) Նկարագրութիւն 2) Ֆրանսերէնի դասագիրք 3) Ուսուցողական ուղեցոյց 4) ձայնային տարբերակի ձայնագրութիւնը նախակրթարանի դպրոցի աշակերտներու համար (1-4 դաս) Պետական հրատարակութիւն, Սոֆիա1) Livre d'images 2) Manuel de français 3) Guide pédagogique 4) enregistrement audio à l'usage des élèves du primaire ( 1 - 4 classe ) Edition d'Etat, Sofia
1980 - Ֆրանսերէնի ուսուցիչի համար, Պուլկարիոյ ազգային կրթության նախարարութեան հրատարակութիւն Guide de lexique pour le professeur de français, Edition du Ministère de l'Education Nationale, Sofia
մանկավարժական խորհրդատու
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]իբրեւեւ մանկավարժական խորհրդատու ( conseiller pédagogique ) մասնակցած է ֆրանսերէն լեզուի մանկավարժական ուղեցոյցերու խմբագրութեան։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՈՒՆԵՑԱՒ ՀԵՌԱԺՈՂՈՎ` ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՓԼՈՎՏԻՒ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԵՏ[permanent dead link]
- Պուլկարիոյ Փլովտիւ Քաղաքի 110ամեայ Հայկական Թատերախումբի Ելոյթը Յունաստանի Մէջ Archived 2019-05-06 at the Wayback Machine.
- «Մաշտոց Բառարաններու Կաճառ – Ֆրանսա»ի կայքը
- Հայկական Տարազները Պատկերող Լուսանկարներու Ցուցահանդէս Պուլկարիոյ ՄԷջ
- ԴԷՊԻ ՓԼՈՎՏԻՒ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ[permanent dead link]
- http://www.ysu.am/files/16Jakob_Kilekean.pdf [PDF] Պուլկարահայ առաջին ընթերցարանի՝ «Գրասիրաց - YSU
- Սնտուկներու Յիշողութիւնը» Շարժապատկերը՝ Ցեղասպանութենէն Փրկուած Հայկական Ժառանգութեան Մասին[permanent dead link]
- Խորհրդարանի (1919-1920) Երեք Կին Պատգամաւորները[permanent dead link]
- ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՍԻԼԻՍԹՐԱ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՏՕՆԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՏՕՆԸ[permanent dead link]
- Վատիկանի Ձայնասփիւռ «Արի Տուն»ը Աշխարհի Տարբեր Երկիրներէ Հայրենիք Կը Բերէ Հայ Երիտասարդներ.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- fondation d’Aliance française de Varna Archived 2019-05-06 at the Wayback Machine.
- Հայկական Բլուր