Գրիգոր Թորոսեան (նկարիչ)
Արտաքին տեսք
Ալեքսանտր Գրիգորեան | |
---|---|
Ծնած է | 8 Ապրիլ 1948 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | հայ |
Ուսումնավայր |
Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութիւն | նկարիչ |
Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն? |
Գրիգոր (Գրիշա) Կարապետի Թորոսեան (8 Ապրիլ 1948, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ նկարիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1964-ին աւարտած Է Երեւանի գեղարուեստի ուսումնարանը, 1970-ին՝ Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանը
- 1969-1974՝ «Էկրան» հանդէսի, 1991-1994՝ «Երկիր», 1997-էն՝ «Հայոց աշխարհ» թերթերու գեղարուեստական խմբագիր
- 1974-1980՝ Մոսկուա կինոթատրոնի գլխաւոր նկարիչ
- 1980-1999՝ Հայֆիլմի բեմադրող-նկարիչ
- 1996-էն սկսեալ կը դասաւանդԷ ԵԳՈՒ-ի մէջ
- 1998-2003 եղած է Հայաստանի Նկարիչներու Միութեան վարչութեան եւ գեղանկարչութեան բաժանմունքի բիւրոյի անդամ[1]։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նկարած Է բնանկարներ («Սեւան», 1982), պատկերներ («Լուսամուտ», 1982), խորհրդանշական յօրինում («Միստիկա», 1990, «Քարոնի նաւակը երկրում», 1991, «Եկեղեցի», 2000), դիմանկարներ («Կոմիտաս», 1995 թ.) եւ գծագրական շարքեր։
Ֆիլմեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]որպէս բեմադրող-նկարիչ հանդէս եկած հետեւեալ ֆիլմերուն մէջ՝
- «Աշնան արեւ» (1977 թ.)
- «Թթենի» (1979 թ.)
- «Լիրիկական երթ» (1981 թ.)
- «Անուշ մայրիկը» (1983 թ.)
- «Վառած լապտեր» (1983 թ.)
- «Կապիտան Առաքել» (1986 թ.)
- «Օդապարուկի օրը» (1986 թ.)
- «Մեզանից երեքը» (1988 թ.)
- «Բումերանգ» երգիծական ժողովածուներ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005