Գարուշ Պետրոսեան

Գարուշ Պետրոսեան
Ծնած է 9 Յուլիս 1941(1941-07-09) (82 տարեկան)
Ծննդեան վայր Ալաթուման, Ախալքալաքի քաղաքապետարան, Սամցխէ Ջաւախետի մարզ, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան
Գործատու Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Կրթութիւն Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան?

Գարուշ Պետրոսի Պետրոսեան (9 Յուլիս 1941, Ալաթուման, Ախալքալաքի շրջան, Սամցխէ-Ջաւախէթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, մանկավարժ: Մանկավարժական գիտութիւններու դոկտոր (2001), փրոֆեսոր (2002): Մանկավարժական կրթութեան միջազգային ԳԱ անդամ (2004):

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գարուշ Պետրոսեանը ծնած է 1941-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ալաթուման գիւղը: 1963-ին աւարտած է Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը: 1965-1969-ականներուն եղած է Ալաթումանի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, 1969-1971-ականներուն՝ ՀՊՄՀ-ի ընդհանուր ֆիզիկայի ամպիոնի լաբորանտ, 1971-1979-ականներուն՝ ընդհանուր ֆիզիկայի ամպիոնի ասիստենտ, 1979-1983-ականներուն՝ ֆիզիկայի դասաւանդման մեթոդիկայի ամպիոնի աւագ դասախօս: 1983-1985-ականներուն սորված է Մոսկուայի Լենինի անուան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրա բաժինը: 1986-1993-ականներուն եղած է ՀՊՄՀ ֆիզիկայի դասաւանդման մեթոդիկայի ամպիոնի դոցենտ, 1993-2008-ականներուն՝ ՀՊՄՀ-ի ֆիզիկայի դասաւանդման մեթոդիկայի ամպիոնի վարիչ[1]:

Աշխատանքները կը վերաբերին ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի հարցերուն: Հեղինակ է «Մոլեկուլեար ֆիզիկայի եւ թերմոդինամիկայի խնդիրներու լուծման մեթոդիկա» (ռուսերէն, 1983) ուսումնական ձեռնարկի, համահեղինակ՝ բնագիտութեան դպրոցական դասագիրքերու եւ մեթոդական ձեռնարկներու[2]:

Երկեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հետաքրքրաշարժ ֆիզիկան մեր շրջապատում, Երեւան, 1996:
  • Ֆիզիկայի ուսումնական խնդիրներու վերլուծութիւնը եւ լուծումը համակարգային մօտեցմամբ, Երեւան, 2000:
  • Հետաքրքրաշարժ հանրագիտարան. ֆիզիկան մեր շրջապատում, գիրք 1-2, 2 լրացուցիչ բարեփոխուած հրատարակութիւն, Երեւան, 2005:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Գարուշ Պետրոսի Պետրոսեան»։ aspu.am։ արտագրուած է՝ 2016-11-02 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007