Jump to content

Գառնիի Ճակատամարտ

Գառնիի Ճակատամարտ
Զաքարեան Հայաստանը նախքան ճակատամարտը
Թուական8 օգոստոս, 1225 թ.
ՎայրԶաքարեան Հայաստան, Այրարատ, Ոստան Հայոց գաւառ, Գառնի ամրոցի մօտ
Կաղապար:Տեղորոշման քարտեզ
ԱրդիւնքՀայ-վրաց ուժերու պարտութիւն
Հակառակորդներ
Զաքարեան Հայաստան Վրաստանի թագաւորութիւն Խորեզմշահերու պետութիւն
Հրամանատարներ
Իվանէ Զաքարեան Ջալալ ադ-Տին
Կողմերու ուժեր
80.000 10.000
Կորուստներ
40.000 2.000

Գառնիի ճակատամարտ, ճակատամարտ մէկ կողմէն Զաքարեան Հայաստանի եւ Վրաց թագաւորութեան զօրքերու ու միւս կողմէն Խորեզմշահերու պետութեան վերջին տիրակալ Ճալալատնի միջեւ 1225 թ-ին։ Խորեզմի վերջին շահին մոնկոլները ջախջախած եւ վտարած էին անոր տիրոյթներէն։ Շահը իր պետութիւնը ազատագրելու համար կը դիմէ Զաքարեաններուն եւ վրացիներուն, որոնք սակայն կը մերժեն օգնութիւն տրամադրել։ Լսելով պատասխանը շահը մեծ զօրքով կը յարձակի եւ կը հասնի մինչեւ Զաքարեան Հայաստանի Գառնի բերդը։ Հոս անոնց կը դիմաւորեն հայ-վրացական միացեալ ուժերը եւ ղփչաղները Իվանէ Զաքարեանի գլխաւորութեամբ։ Ըստ Կիրակոս Գանձակեցիի հաղորդման, Իվանէ Զաքարեանը եւ վրաց «մեծամեծները» նախքան ճակատամարտ ուխտ ըրած էին, որ եթէ յաղթեն Ճալալատնին, ապա «իրենց իշխանութեան ներեւ գտնուող իւրաքանչիւր հայու կը դարձնեն վրաց դաւանանքին, իսկ դիմադրողներուն սուրի ուժով կը վերցնեն»[1]։ Սակայն ճակատամարտի ընթացքին դաշնակիցները կը պարտուին եւ կը կորսնցնեն 20,000 զինուոր։ Յաղթանակէն ետք շահը կը գրաւէ Դուինը եւ Թիֆլիսը ու կը կազմակերպէ խաղաղ բնակչութեան ջարդ։

Պատերազմի սկիզբը[2]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վրացական թագաւորութեան եւ անոր կազմին մէջ գտնուող հայ մարտիկներու (այդ կարգին իշխաններու իշխան Վաչէ Վաչութեանը, սպարապետ Պռոշ Խիզախ Խաղբակեանը, Լիպարիտ Իւանի եւ Լիպարիտ Էլիկումի Օրբէլեանները, Մարզպան Մամիկոնեանը, Գրիգոր Դոփեանը եւ այլք) միաւորված զօրքը, հայկական Լոռի թագաւորութիւնը` Գուրգէն 4-րդի առաջնորդութեամբ, Խաչենի իշխանութիւնը` իշխան Հասան Ճալալ Մեծի առաջնորդութեամբ, ամիրսպալար-աթաբէկ Իւանէ Զաքարեանի ընդհանուր ղեկավարութեամբ, Վահրամը եւ Թախիադենտ Թմկաբերդցին շարժեցան դէպի հարաւ եւ գրաւեցին լաւ ամրացած դիրքեր Գառնիի ամրոցի մօտ: Ընդ որում հայերու, հետեւաբար նաեւ ողջ զօրքի ռազմունակութեան վրայ լրջօրէն ազդեց այն հանգամանքը, որ ճակատամարտէն առաջ բանակին մէջ տարածուեցաւ լուր, թէ վրաց թագուհի Մխարգրդձելին կը պատրաստուի իրեն ենթակայ հայերը դարձնել ուղղափառութեան: Այդ ընթացքում Խորեզեմյան սուլթանի բանակը Ճալալատնի գլխավորութեամբ օգոստոսի 7-րդ օրվա ավարտին մոտեցավ քրիստոնյաների դիրքերին ու դասավորեց իր զորքը։ Լավագույն ուժերը տեղավորվեցին ձախ թեւում, իսկ աջ թեւում հիմնականում տեղավորվեցին նետաձիգները:

Օգոստոսի 8-ին, առավոտյան, Խորեզմյան սուլթանի բանակը բերվեց մարտական դիրքի եւ պատրաստվեց հարձակման` ծրագրելով գլխավոր հարվածը հասցնել իր ձախ թեւին ու հատկապես` կենտրոնին։ Միաժամանակ սուլթանին հաջողվեց բանակցութիւններ սկսել ղփչակների հետ եւ համոզել նրանց մարտի ժամանակ անցնել իր կողմը:

Վրացական բանակը նույնպես ընդունեց մարտական դիրք։ Առաջին շարքում լայն բարձունքի աջ գծում Շալվեի եւ Իվանե Ախալցխելիի, ինչպես նաեւ Գրիգոր Ավետաբերի ղեկավարութեամբ տեղավորվեցին Մխարգրձեելիի բանակն ու ղփչաղների ուժերը: Իսկ երկրորդ գծում, առաջինից բավականին ցած եւ հետ տեղավորվեց Վրաստանի թագաւորութեան բանակի մնացած մասը Իվանե Զաքարյանի (Մխարգրձելի) ղեկավարութեամբ։ Քրիստոնյաները ծրագրում էին առաջատար մարտերով բորբոքել թշնամում, գայթակղել նրան գրոհի իրենց ուժեղացված դիրքերին, ինչից հետո հզոր հակագրոհով ջախջախել վերջինիս ջլատված ուժերը։

  • 1-ին էտապ - Խորեզմի սուլթանի բանակը ողջ ճակատով հանկարծ անցաւ յարձակման եւ մոտեցավ հակառակորդի մարտական դիրքին։ Իմանալով թշնամու զորքի հարձակման մասին եւ տեսնելով խորեզմյան բանակի ձախ թեւի համեմատաբար փոքրաթիւ առաջապահը Ախալցիխելի եւ Գրիգորի եղբայրները, խախտելով նախապես իրենց տված հրամանը, առաջ տարան իրենց կենտրոնական եւ աջ կողմերը, անցան հարձակման` հարվածելով սուլթանի բանակի ձախ թեւին։ Վերջինս չպահելով վերեւից հասցված ծանր հեծելազորի հարվածը տապալվեց ու հետ շպրտվեց։
  • 2-րդ էտապ - Երկրորդ շարքի մարտիկները, որոնք հնարավորութիւն չունեին տեսնելու մարտի ընթացքը, հաղթական կանչերը ընկալեցին որպես պարտութեան ազդանշան եւ թողնելով մարտի դաշտը` ամբողջ կազմով խուճապահար փախուստի մատնվեցին։ Միեւնույն ժամանակ մարտի դաշտը թողեցին նաեւ ղփչակները, որոնք այնուհետեւ անցան Ճալալատնի կողմը։
  • 3-րդ էտապ - Խորեզմյան բանակի կենտրոնը անցավ նպատակասլաց հակահարվածի եւ անցավ հայկական բանակի թիկունք։ Միաժամանակ, օգնութիւն ստանալով կենտրոնից, սուլթանի բանակի ձախ թեւը դադարեցրեց նահանջը եւ նույնպես անցավ հակահարձակման։ արդյունքում հայկական բանակը շրջափակվեց։ Սկսվեց համառ, արյունոտ ու ծայրահեղ անհավասար գոտեմարտ, որի արդյունքում, ի վերջո, գերի վերցվեց խիզախորեն մարտնչող Շալվեն, իսկ նրա եղբայր Իվանեն եւ 4.000 ռազմիկներ զոհվեցին:
  • 4-րդ էտապ - Հայկական բանակի մնացած պահեստայինները անձամբ Լիպարիտ Օրբելյանի ղեկավարութեամբ օղակի դրսից հարվածեց խորեզմի բանակին: Գրեթե նույն ժամանակ ներսի մասից հարված հասցրեց հայկական բանակի շրջափակված մասը։ արդյունքում շրջափակման օղակը հաջողութեամբ ընդհատվեց։
  • 5-րդ էտապ - Խորեզմի սուլթանի բանակը սկսեց հետապնդել նահանջող վրացական բանակին։ Ընդ որում, հատկապես ծանր կորուստներ ունեցավ վրացական հեծելազորը, որի զինվորների մեծ մասը վատ կողմնորոշվելով տեղանքում, ձիերի վայրի սրընթացից գլորվեց Գառնու կիրճը եւ զոհվեց։ Դրան հակառակ, հայկական բանակին հաջողվեց համեմատաբար քիչ զոհերով պատսպարվել Սյունիքի լեռներում:

Վրացիները կորցրեցին 16.000, հայերը` 4.000-ից փոքր-ինչ շատ, իսկ թշնամու բանակը` մոտ 6.000 զինվոր։ Գերի ընկած Շալվեին հետագայում սպանեցին, իսկ Իվանե Զաքարյանը պատսպարվեց Բջնիի ամրոցում։

Պարտութիւնը Գառնու մոտ բացարձակապես բացասական ազդեցութիւն ունեցավ Վրացական թագաւորութեան վրա։ Շուտով, Գառնու ճակատամարտից հետո, Ճալալատնի զորքը գրավեց հին հայկական մայրաքաղաք Դվինը եւ սկսեց առաջանալ դէպի Վրաց թագաւորութեան մայրաքաղաք Թբիլիսին։ Ռուսուդան թագուհին կայազորը Մեմնի եղբայրների եւ Բոցո Ջաքելիի հրամանատարութեամբ թողեց քաղաքում, իսկ ինքը ընտանիքի եւ արքունիքի հետ փոխադրվեց Քութայիս։

Թբիլիսյան մուսուլմանների դավաճանութիւնից հետո Ջալալադինը գրավեց քաղաքն ու դաժան հաշվեհարդար տեսավ ոչ միայն քրիստոնյանիերի հետ, այլ հետագայում` նաեւ մուսուլման բնակչութեան հետ։ Մայրաքաղաքը հրկիզվեց եւ ավերվեց։ Խորեզմցիների արշավանքից հետո երկիրը անզոր գտնվեց դիմակայելու հարձակվող մոնղոլական զորքին, ինչը 1235 թվականին բերեց մոնղոլների կողմից թագաւորութեան գրավմանը:/

Գառնու ճակատամարտում Ջալալ ադ-Դինի հաղթանակը ոչ այնքան նրա զորքերի խիզախությամ էր պայմանավորված, այլ հակառակորդների զարմանալի թույլ դիմադրութեամբ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]