Գառմէն
Արտաքին տեսք
Գառմէն | |
---|---|
Ծնած է | 1880 |
Մահացած է | 1915 |
Կրօնք | քրիստոնէութիւն |
Մասնագիտութիւն | հոգեւորական |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ամուսին | Իսկուհի Զիթճեան |
Գառմէն (նախկին Տաճատ Վրդ. Մելքոնեան, Էջմիածնական), (1880 - 1915 թթ.): Վարդապետ ձեռնադրուած 1904-ին։
Դաշնակցական, իբրեւեւ հասարակական գործիչ՝ կը ստիպուի սքեմը հանել եւ գաւառի մէջ վարել կրթական պաշտօններ։ Մուշ գտնուած ատեն՝ տխրահռչակ Մուսա պէյի դրդումով կը հալածուի կառավարութենէն եւ ձմեռ եղանակին կ'ապաստանի Վան, ուր կ'ամուսնանայ պոլսեցի ուսուցչուհի ու գրագիտուհի Իսկուհի Զիթճեանի հետ ( Օր. Նինի) եւ միասին կը շարունակէ պաշտօնավարել նաեւ Մուշ եւ թալաս, մինչեւ 1915։ Հալէպ կը տարագրուի կնոջը հետ, որմէ բաժնուելէ ետք... ցարդ կը մնայ անյայտ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յուշարձան Ապրիլ տասնմէկի, Թէոդիկ, Կ. Պոլիս,1911, «Արզուման» հրատարակչութիւն։