Գաբրիէլ Անոյշեան
Արտաքին տեսք
Գաբրիէլ Անոյշեան | |
---|---|
Ծնած է | 1845 |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1904 |
Մասնագիտութիւն | հոգեւորական |
Գաբրիէլ Անոյշեան (1845, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1904), վարդապետ, միաբան Երուսաղեմայ Ս. Յակոբայ վանքին։
Անոյշեան ծնած է Կ. Պոլիս 1845-ին. յաճախած է Պէզճեան Ս. Յակոբայ ժառանգաւորաց վարժարանները:
1871-ին ձեռնադրուած է աբեղայ: 1871-1877 դիւանապետ. վարած է Գումգափուի դրսի Ս. Յարութեան եկեղեցիի քարոզչութիւնը եւ վարժարանաց տեսչութիւնը 1887-ին: Նուիրակ Հնդկաց՝ 1890-1893: Անդամ Տնտեսական ժողովի եւ տեսուչ Դամասկոսի՝ 1895-ին: Պատրիարքական փոխանորդ Պաղտատի՝ 1902-ին: Լուսարարապետ Ս. Յակոբայ մէջ 1903-ին[1]:
Գաբրիէլ Անոյշեան վախճանած է 1904-ին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՄԻԱԲԱՆՔ ԵՒ ԱՅՑԵԼՈՒՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ - Գ.»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2021-11-25
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938, էջ 179, Ա հատոր: