Jump to content

Արքայական Հրեշտակ

Արքայական Հրեշտակ

Արքայական հրեշտակ[1], արքայական ձուկ-հրեշտակ[2] (լատ.՝ Pygoplites diacanthus), արեւադարձային ծովային ձուկ ձուկ-հրեշտակներու ընտանիքէն։ Pygoplites ցեղի միակ տեսակը։

Արքայական հրեշտակի երկարութիւնը 10-25 սմ է։ Մարմինը դեղին է՝ ուղղահայեաց սպիտակակապտաւուն, ծայրերը մուգ զոլերով։ Մէջքային լողակի յետին մասը մուգ կապոյտ է՝ բազմաթիւ կապոյտ կէտերով։ Սեռական երկձեւութիւնը արտայայտուած չէ։ Կեանքի տեւողութիւնը՝ մինչեւ 15 տարի[3]։

Տարածուածութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարածուած է Կարմիր ծովի, Հնդկական եւ Խաղաղական ովկիանոսներուն եւ Թահիթիի մօտակայքը։ Աւստրալիայի հիւսիս-արեւելեան ափի Մեծ Արգելախութին մէջ անիկա յաճախ հանդիպող ձուկ-հրեշտակն է։ Ձուկերը կ'ապրին 1-50 մ, յաճախ՝ 10-20 մ խորութեան մէջ՝ կորալեան խիտ բուսականութիւն եւ ապաստարաններ ունեցող վայրերու մէջ։

Ձուկերը յաճախ մենակեաց են, սակայն երբեմն կ'ապրին զոյգերով։ Անոնք միշտ շարժման մէջ են․ սնունդ հայթայթելու համար քարանձաւները ու արգելախութերը կը «խուզարկեն»։

Արքայական հրեշտակը կը սնուի միայն սպունգներով եւ ascidiacea-ներով։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Систематический список позвоночных животных в зоологических коллекциях на 01.01.2006 // Андреева Т. Ф., Вершинина Т. А., Карпов Н. В., Кузьмина Л. В., Остапенко В. А., Шевелёва В. П. Информационный сборник Евроазиатской региональной ассоциации зоопарков и аквариумов. Вып. 25. Межвед. сбор. науч. и науч.-метод. тр. / Под ред. В. В. Спицина. — М.: Московский зоопарк, 2006. — С. 184. — 500 с. —
  2. "Пятиязычный словарь названий животных. Рыбы", стр․ 298
  3. «Pygoplites diacanthus summary page»։ FishBase (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018-08-04