Արտակ Դաւթեան (քաղաքական գործիչ)
Արտակ Դաւթեան | |
---|---|
| |
Ծնած է | 30 Հոկտեմբեր 1966[1] |
Ծննդավայր | Քաջարան, Ղափանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 6 Մարտ 2023[2] (56 տարեկանին) |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր եւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր |
Կուսակցութիւն | Հայաստանի հանրապետական կուսակցութիւն |
Արտակ Դաւթեան (30 Հոկտեմբեր 1966[1], Քաջարան, Ղափանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 6 Մարտ 2023[2]), հայ քաղաքական գործիչ, տնտեսագէտ։ Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի նախկին տեղակալ, Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամաւոր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Քաջարան: 1984-1986 թուականներուն ծառայած է խորհրդային բանակին մէջ:
1984-ին ընդունուած է եւ 1990-ին աւարտած Երեւանի ժողովրդական տնտեսութեան հիմնարկի ծրագրատնտեսական բաժինը:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատանքային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1983-1984 թուականներուն աշխատած է Աբովեանի մարզադպրոցը` իբրեւ մարզիչ, 1990-1992 եւ 1994-1997 թուականներուն՝ Ագրոարդբանկի Աբովեանի մասնաճիւղը` տնտեսագէտէն մինչեւ կառավարիչ:
1992-1994 եւ 1997-1998 թուականներուն աշխատած է Մոսկուա, 1998-2003 թուականներուն՝ «ՀՀ երկաթուղիի փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերութեան (ՊՓԲԸ) փոխտնօրէն, տնօրէն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխաւոր տնօրէնի տեղակալ, 2003-2004-ին՝ ՀՀ ուժանիւթի փոխնախարար, 2004-2007 թուականներուն՝ «Էյսի-ֆին Ռոյալ» Սահմանափակ պատասխանատւութեամբ ընկերութեան (ՍՊԸ) տնօրէն:
Քաղաքական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2007-2012 թուականներուն` Ազգային ժողովի պատգամաւոր (համամասնական ընտրակարգ, Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն ՀՀԿ):
19 Յունիս 2007-18 Մայիս 2009` Ազգային ժողովի պետական-իրաւական հարցերու մշտական յանձնաժողովի անդամ, 18 Մայիս 2009-31Մայիս 2012՝ Ազգային ժողովի գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ մարմնամարզական հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ:
6 Մայիս 2012՝ Ազգային ժողովի պատգամաւոր ընտրուած է համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցութենէն:
Ամուսնացած էր եւ ունէր երեք երեխայ[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 http://parliament.am/deputies.php?sel=details&ID=1087&lang=eng
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է Արտակ Դավթյանը
- ↑ «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ արտագրուած է՝ 2023-04-23