Արմէն Մազմանեան
Արմէն Մազմանեան | |
---|---|
| |
Ծնած է | 15 Փետրուար 1960 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 8 Յունուար 2014 (53 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Մասնագիտութիւն | թատերական ռեժիսոր, դերասան, ժապաւէնի բեմադրիչ, բեմադրիչ, ուսուցիչ |
Աշխատավայր | Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն |
Արմէն Մազմանեան (15 Փետրուար 1960, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 8 Յունուար 2014, Երեւան, Հայաստան), հայ բեմադրիչ, դերասան եւ ազատամարտիկ։ Հայաստանի Հանրապետութեան արուեստի վաստակաւոր գործիչ (2009)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան։ 1984-ին աւարտած է Երեւանի Գեղարուեստաթատերական Ինստիտուտի բեմադրութեան բաժինը:
1981-88 թուականներուն աշխատած է Երեւանի Պետական Կամերային Թատրոնին մէջ՝ իբրեւ դերասան եւ բեմադրիչ։
Իսկ 1986-88 թուականներուն աշխատած է նաեւ Պատանեկան Թատրոնի արուեստանոցին մէջ` իբրեւ գեղարուեստական ղեկավար, բեմադրիչ: Նոյն ժամանակաշրջանին եղած է «Ակունք» ազգագրական երգչախումբի բեմադրիչը։
1987-89ին` գործած է Երեւանի Սունդուկեանի Անուան Ազգային Ակադեմիական Թատրոնին մէջ` իբրեւ բեմադրիչ-վարժեցնող: 1988-ին հիմնադրած եւ ղեկավարած է «Գոյ» թատրոնը։
1991-էն սկսեալ, կեանքի կոչած է «Գոյակ» մշակութային զարգացման գործարարական ընկերակցութիւնը։
1995-ին ձեռնարկաած է «Ազատ Արուեստի Ակումբ» եւ «Հայ-Արտ» ծրագիրներու իրականացման, իսկ 1996-ին՝ «Ազատ Թատրոն» նախագիծի իրականացման:
1998-2009 թուականներուն Արմէն Մազմանեան ստանձնած է Երեւանի Թատրոնի եւ Կինոյի Պետական Ինստիտուտի դերասանական բաժնի պատասխանատուութիւնը՝ իբրեւ ղեկավարի եւ դասատու Թրոֆէսոր:
Իր կեանքի վերջին տարիներուն, 2011էն 2014, Արմէն Մազմանեան եղած է Երեւանի Թատրոնի եւ Կինոյի պետական հիմնարկի տնօրէնը (ռեկտորը):
Կազմակերպած եւ իրագործած է բազմաթիւ եւ բազմապիսի միջոցառումներ, արուեստի երեկոներ, շնորհանդէսներ, շօ-ծրագիրներ, ցուցահանդէսներ, հեռատեսիլի նախագիծներ[1]:
Իբրեւ դերասան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դերասանական իր ասպարէզով՝ 1983 թուականէն սկսեալ, հանդէս եկած է բազում ներկայացումներու մէջ, որոնց շարքին՝
- Զէյթունցեանի «Հիրոսիմա» եւ «Ոտքի, դատարանն է գալիս» գործերը,
- Դեմիրճեանի «Քաջ Նազար»ը,
- Երնջակեանի «Պարոնայք, ամէն ինչ կործանւում է»ն,
- Շէյքսփիրի «Համլետ»ն ու «Ռոմէօ եւ Ճուլիէթ»ը,
- Սթէյվիսի «Գալիլէյ»ը,
- Ռադինսկիի «Նէոնի եւ Սենեկայի թատրոնը»,
- Ռիբակովի «Արբատի զաւակները»,
- Մո’էմի «Լուսին եւ գրոշ»
- Փիրանտելլոյի «Վեց անձնաւորութիւն հեղինակ որոնելիս»,
- Նժդեհի «Հայաստան եւ ճշմարտութիւն»,
- Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» եւ այլն:
Արմէն Մազմանեան նաեւ նկարահանուած է «Ընտրութիւն», «Տղամարդկային գործ», «Ճակատագիր», «Ես եմ» շարժանկարային ժապաւէններուն մէջ։
Իբրեւ հասարակական գործիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մազմանեան մասնակցեցած է Արցախեան մարտերուն։ Եղած է «Մուշ» զօրամիաւորման ջոկատի հրամանատարը:
2000-02 թուականներուն ընտրուած է «Ազատամարտի Վետերանների Միութիւն» կազմակերպութեան համանախագահը: Կազմակերպած է Հ.Հ. զինեալ ուժերու ստեղծման 15-րդ, 17-րդ, 19-րդ եւ 20-րդ տարեդարձներուն նուիրուած տօնահանդէսներ:
Պարգեւներ եի կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արժանացած է․
- «Գարեգին Նժդեհ» շքանշանի,
- «Ֆրիտեոֆ Նանսէն» ոսկեայ յուշաշքանշանի,
- Մարտական Ծառայութեան շքանշանի,
- 2009-ին Հ.Հ. Արուեստի վաստակաւոր գործիչի կոչման[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Արմէն Մազմանեան (1960-2014). Տաղանդաւոր բեմադրիչն ու դերասանը, յանձնառո՛ւ ազատամարտիկը»։ www.diarioarmenia.org.ar (իսպաներեն)։ արտագրուած է՝ 2023-06-13
- ↑ «ՆՈԻԻՐԵԱԼՆԵՐ - Արմէն Մազմանեան (1960-2014) - Ալիք օրաթերթ»։ alikonline.ir (hy-am)։ արտագրուած է՝ 2023-06-13[permanent dead link]