Արմենուհի Թէրզեան
Արմենուհի Թէրզեան | |
---|---|
Ծնած է | 1910 |
Ծննդավայր | Իսթանպուլ |
Մահացած է | 1992 |
Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա |
Քաղաքացիութիւն | Իսթանպուլահայ |
Մասնագիտութիւն | բանաստեղծուհի |
Սրմենուհի Թէրզեան, (1910 – 1992) Ծնած եւ մահացած է Իսթանպուլ։ Յաճախած է Ներսէսեան վարժարան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զաւակը Երզնկացի ծնողներու, ծնած է Պոլիս-Սկիւտար։ Նախակրթութիւնը եւ երկրորդական ուսումը ստացած է Գընալը Կղզիի Նէրսէսեան ազգային վարժարանին մէջ, ապա ինքնաշխատութեամբ զարգացած է եւ յառաջդիմած է՝ մասնաւորաբար գրական մարզին մէջ։
Իր առաջին քերթուածը՝ Որոշում հրատարակուած է «Մարմարա»՝ օրաթերթի գրական էջին մէջ 1962 թուականին։
1969-1981 պաշտօնավարած է «Մարմարա» օրաթերթի խմբագրատան մէջ որպէս տեւական աշխատակից։ Աշխատակցած է Իսթանպուլահայ մամուլին բանաստեղծութիւններով եւ քրոնիկներով։ Մաս կազմած է Մարմարաի խմբագրական կազմին։ Արժանացած է Սարգիս Պօղոսեանի «Իսթանպուլահայ բանաստեղծներ» մրցանակին։ Օգտագործած է Արիան գրչանունը։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր գործերն են-
- Հետքեր, քերթուածներ (Պոլիս, 1968)
- Մթնշաղ, քերթուածներ (Պոլիս, 1978)
- Արիանի Ակնարկէն, արձակ քրոնիկներ (Պոլիս, 1986)։
1966-1967 տարեշրջանին արժանացած է Ֆրանսահայ ասմունքող Սարգիս Պօղոսեանի հիմնած՝ «Իսթանպուլահայ Բանաստեղծներու Մրցանակ»ին։
Ա. Թէրզեան ունի զգայուն եւ մշտադալար գրիչ մը։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սփիւռքահայ Արդի Գրականութիւն (խմբ. խմբագրող եւ համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան), Միշիկըն, «Ռօյըլ Օք», 1994։