Արեգ Լուսինեան
| Արեգ Լուսինեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 20 Մարտ 1935 |
| Ծննդավայր | Ախալցխա, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 2 Հոկտեմբեր 2024[1] (89 տարեկանին) |
| Ուսումնավայր | Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | երգահան |
| Աշխատավայր | Հայաստանի Կոմպոզիտորներու Միութիւն և Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
| Անդամութիւն | Հայաստանի Կոմպոզիտորներու Միութիւն |
| Երեխաներ | Լուսինէ Լուսինեան |
Արեգ Լուսինեան (20 Մարտ 1935, Ախալցխա, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 2 Հոկտեմբեր 2024[1]), հայ երգահան, Հայաստանի Հանրապետութեան արուեստի վաստակաւոր գործիչ (2011)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 20 Մարտ 1935-ին, Ախալցխա, Վրաստան: 1956-ին աւարտած է Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական բաժինը, իսկ 1961-ին՝ Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցը: 1966-ին զուգահեռաբար կ՚ընդունուի Հայաստանի եւ նախկին Խորհրդային Միութեան երաժշտահաններու եւ երաժշտագէտներու միութիւններու իբրեւ անդամ:
1962-1964 իբրեւ դասախօս պաշտօնավարած է Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանին մէջ, իսկ 1971-էն ի վեր կը դասախօսէ Խաչատուր Աբովեանի անուան հայկական մանկավարժական համալսարանին մէջ, ուր 2005-ին արժանացած է փրոֆեսէօրի կոչման[2]:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արեգ Լուսինեանի ստեղծագործական բազմահարուստ վաստակը կը ներառէ՝
- Երկու համանուագներ՝ «Համանուագ թիւ 1» եւ «Համանուագ-ռիքուեմ»,
- «Միշտ քեզ հետ» օփերեթ,
- Վոքալ-սիմֆոնիք ստեղծագործութիւններ։
Դաշնակի ստեղծագործութիւններ՝
- «Նազանքով պար» երկու դաշնակի համար,
- «Երիտասարդական պար»
Դաշնակի շարքեր՝
- «Փոքրիկ պատկերներ»,
- «Կրկէս»,
- «Աշխարհի ժողովուրդներու պարեր»…:
Բազմաթիւ առանձին մանրանուագներ, խուսանուագներ, մանկական եւ հայրենասիրական երգերու դաշնակի պատշաճեցումներ:
Երգեր, խմբերգներ, զուգերգներ, մեներգներ, ռոմանսներ եւ հոգեւոր երգեր՝ հանրածանօթ հայ բանաստեղծներու խօսքերով:
«Հայրենեաց տաղարան» հայրենասիրական եւ յեղափոխական երգերու մշակումներ:
Դպրոցականներու եւ պատանիներու համար բազմաթիւ երգեր:
Ան Շուշիի «Վարանդա» եւ Լիբանանի «Կարկաչ» երգչախումբերուն համար ստեղծագործած է բազմաթիւ երգեր[3][4]:
Նախասիրութիւններ[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արեգ Լուսինեան կը զբաղի նաեւ նկարչութեամբ։ Նկարել սկսած է ինը տարեկանին։ Կը նկարէ գունաւոր մատիտով եւ ջրաներկով։ Նկարները մեղմ, նուրբ գոյներով, լուսաւոր մանրանկարներ են, գլխաւորաբար՝ բնանկարներ։
Դպրոցական տարիներէն ան սկսած է նաեւ գրի առնել իր իմաստասիրական (փիլիսոփայական) միտքերն ու մտորումները բանաստեղծութիւններու տեսքով, ինչպէս նաեւ կեանքի տարբեր ոլորտներուն վերաբերող ասոյթներ (աֆորիզմներ)։
Պարգեւներ Եւ Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Ոսկի Շքանշան (2001 թ.)
- Անանիա Շիրակացիի անուան Ճեմարանի «Անբասիր Ծառայութիւններու Համար» Մետալ (2010 թ.)
- ՀՀ Մշակոյթի Նախարարութեան Ոսկի Մետալ (2010 թ.)
- Հայաստանի Հանրապետութեան Արուեստի Վաստակաւոր Գործիչ (2011 թ.)
- «Մանկավարժական Համալսարան, 90-ամեակ» Մետալ
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սիմֆոնիա թիւ 1 (1962 թ.)
- Սիմֆոնիա-ռեքվիեմ (1988 թ.)
- «Միշտ Քեզ Հետ» Օփերեթ (1970 թ.)
Վոքալ-Սիմֆոնիկ Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Բացուի՛ր, Հայրենի Գարուն» (1967 թ.)
- «Իմ Հայ Ժողովուրդ» (1973 թ.)
- «Այս Գարունը» (1973 թ.)
- «Գարնան Սպասում» (1981 թ.)
Կամերային Նուագարանային Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լարային Քառեակներ (1958, 1960 թթ.)
- Սիւիթ Երկու Դաշնամուրի Համար (1956 թ.)
- Թրիօ (դաշնամուր, ջութակ եւ թաւջութակ) (1959 թ.)
- «Չորս Մանրանուագ» Լարային Քառեակի Համար (1955 թ.)
- Ֆլէյթայի եւ Դաշնամուրի «Քնարական» եւ այլ նուագարաններու համար (հոպոյ, կլառնեթ, քանոն) գրուած ստեղծագործութիւններ
Դաշնամուրային Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Նազանքով Պար» («Դանդաղ Պար») եւ «Երիտասարդական Պար» (1955, 1956 թթ.)
Դաշնամուրային Շարքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Փոքրիկ Պատկերներ» (1953 թ.)
- «Կրկէս» (1966, 1974 թթ.)
- «Աշխարհի Ժողովուրդներու Պարեր» (1969 թ.)
- «Խաղալիքներու Աշխարհին Մէջ» (1975 թ.)
- «Ֆանթասթիք Չորս Մանրանուագ» (1974-1975 թթ.)
Վոքալ Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը](Խմբերգեր, Անսամպլներ, Զուգերգեր, Մեներգեր, Ռոմանսներ)
- «Դուն, Իմ Աշխարհ Լեռնային» (1972 թ.)
- «Ամէն Գիշեր» (1963 թ.)
- «Կռունկներ Հայրենի» (1963 թ.)
- «Հայրենի Գարուն» («Կարօտ») (1965 թ.)
- «Օրօր» (1955 թ.)
- «Սրտիս Թագուհի» («Կարօտ») (2005 թ.)
Վոքալ Շարքեր Ձայնի Եւ Դաշնամուրի Համար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայրենեաց Տաղարան»` հայրենասիրական եւ ֆիտայական 24 երգ դաշնամուրի նուագակցութեամբ (մշակում, 1990 թ.)
- Ռազմական Քայլերգերու Շարք
- Հոգեւոր Երգերու Շարք
- Ստեղծագործութիւններ Դպրոցականներու Եւ Պատանեկութեան Համար
- Երգեր Նախադպրոցական Եւ Դպրոցական Կրտսեր Տարիքի Երեխաներուն Համար
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աքորտէոնի Ձեռնարկ (2005 թ.)
- Երաժշտութիւն (2009 թ.)
- Երաժշտութիւնը Մանկապարտէզին Մէջ (2009 թ.)
- Լոյսը Յաղթութեան (Մանկապատանեկան Խմբերգային Ստեղծագործութիւններ) (2010 թ.)
- Հայկական Ժողովրդական Մեղեդիներու Մշակումներ Մանկական Երկձայն Երգչախումբերու Համար (2010 թ.)
- Լարային Քուարթէթ Թիւ 1 (2010 թ.)
- Աֆորիզմներ Եւ Փիլիսոփայական Մտորումներ (2012 թ.)
- Лирико-философские раздумья (Լիրիկա-փիլիսոփայական մտորումներ) (2013 թ.)
- Յետադարձ Հայեացք Անաւարտ Կեանքէն (2014 թ.)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Արեգ Լուսինյանը
- ↑ «Հանրապետութեան նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ www.president.am։ արտագրուած է՝ 2021-01-09
- ↑ «AV Production - Արեգ Լուսինեան»։ avproduction.am։ արտագրուած է՝ 2021-01-09[permanent dead link]
- ↑ «Արեգ Լուսինեան»։ Hamazkayin (Hy-am)։ 1935-12-18։ արտագրուած է՝ 2021-01-09
- ↑ (հայերեն) Արեգ Լուսինյան, 2024-12-03, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A5%D5%A3_%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10160393, վերցված է 2025-11-21