Արամ Աշճեան
Արտաքին տեսք
| Արամ Աշճեան | |
|---|---|
| Ծնած է | 1855 |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 1909 |
| Մահուան վայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | Խմբագիր |
Արամ Աշճեան (1855, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1909, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն), հայ խմբագիր։
Ծնած՝ Կ.Պոլիս։ Աշճեան 1870-ականներէն կ'աշխատակցի պոլսահայ մամուլին։ 1878-ին Եղիա Տնտեսեանի հետ կը բանայ տպարան ու կը տպագրէ մեծ թիւով հայերէն գիրքեր։ 1882-ին կը խմբագրէ «Ընտանիք» կիսամեայ հանդէսը[2]։ 1884 թուականին՝ Պոլսոյ մէջ կը սկսի հրատարակել «Լապտեր Դիոգինեան» անունով հանդէսը (երգիծաթերթ) եւ երկու թիւ հրատարակելէ ետք, կրթական նախարարութեան հրամանով կը դադարի հրատարակելէ։ 1888-ին դարձեալ կը սկսի տպագրել, սակայն մի քանի թիւով[3]։
1909 թուականին կը մահանայ, Պոլսոյ մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Արևմտահայերեն Վիքիպեդիա — 2019.
- ↑ «Վիեննայի մենաստանին մամուլին շտեմարանը- ԸՆՏԱՆԻՔ»։ արտագրուած է՝ 2022-12-23
- ↑ «Վիեննայի մենաստանին մամուլին շտեմարանը- ԼԱՊՏԵՐ ԴԻՈԳԻՆԵԱՆ»։ արտագրուած է՝ 2022-12-26
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բառարան Հայ Կենսագրութեանց, Ա. հատոր, Թիֆլիս 1904, էջ 109: