Jump to content

Ատոմ Էկոյեան

Ատոմ Էկոյեան
Ծննդեան անուն հայ.՝ Ադոմ Էկոյան
Ծնած է 19 Յուլիս 1960(1960-07-19)[1][2][3][…] (64 տարեկան)
Ծննդավայր Գահիրէ, Արաբական Միացեալ Հանրապետութիւն
Քաղաքացիութիւն  Քանատա[4]
Ազգութիւն Հայ[3]
Ուսումնավայր Թրինիտի քոլեջ?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Mount Douglas Secondary School?
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, ժապաւէն արտադրող, դերասան, շարժանկարիչ, բեմադրիչ, մոնտաժող
Աշխատավայր Եվրոպական բարձրագույն դպրոց?
Թորոնթոյի Համալսարան
Ամուսին Արսինէ Խանճեան
Կայքէջ egofilmarts.com

Ատոմ Էկոյեան, (19 Յուլիս 1960(1960-07-19)[1][2][3][…], Գահիրէ, Արաբական Միացեալ Հանրապետութիւն), գանատահայ կինոռեժիսոր։

Ծնած է 1960 թուականին Յուլիսի 19-ին Գահիրէ, մեծցած է Արեւմտեան Գանատայի մէջ։ Ուսանած է միջազգային յարաբերութիւններ եւ երաժշտութիւն Թորոնթոյի համալսարանին մէջ, ուր սկսած է ֆիլմեր նկարահանել։ Անոր կինը դերասանուհի Արսինէ Խանճեանն է։

Անոր առաջին գործերը մէջտեղ եկան Սանդենսի անկախ ֆիլմի փառատօնի մէջ, եւ «Լուսաւոր գալիք» ֆիլմով ճանաչման կը հասնի։ Քաննի կինոփառատօնի եռակի մրցանակիր է, ներկայացուած է «Օսքարի» եւ Թորոնթոյի միջազգային կինոփառատօնի մէջ քառիցս մրցանակի արժանացած է։

Գանատայի բարձրագոյն կինոպարգեւի՝ «Ջինի» եօթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երեւելի դէմքերէն մէկն է։ «Օրացոյցը» նկարահանած ժամանակ վերադարձեր է նախնիներու հայրենիք։ 2004 թուականին «Ոսկէ ծիրան» գլխաւոր մրցանակին արժանացած է Երեւանի առաջին միջազգային կինոփառատօնին։

Ամենայայտնի ֆիլմերէն է Արարատը 2002 թուականին։

2011 թուականին պարգեւատրուած է պատւոյ շքանշանով[5]։

  • ներքինու տարփանքը(1977)
  • Մասնաւորապէս Հաուարդը(1979)
  • Այսուհետ՝ հայրիկի հետ(1980)
  • Փիփ շօու(1981)
  • Բաց տուն(1982)
  • Հարազատներ(1984)
  • Այս անիւնում(1985)
  • Տղամարդիկ կրքի խաղադաշտ(1985)
  • Ընտանեկան Դիտում(1987)
  • Կուպիդոնի կապարճը(1987)
  • Վերջին ցնցումը(1987)
  • Ոչինչ փնտռելով(1988)
  • Մի աղջնակ կար(1988)
  • Խօսուն դերեր(1989)
  • Պատը(1989)
  • Ապահովագրական գործակալը(1991)
  • Մոնթրեալը՝ տարբեր աչքերով, վեց վարիացիա նոյն թեմայով(«Անցնելով» նովելը)(1993)
  • Օրացոյց(1993)
  • Բիրտ պահուածք(1993)
  • Էքզոդիքա(1994)
  • Արշիլի դիմանկարը(1995)
  • Լուսաւոր գալիք(1997)
  • Ֆելիսիայի ուղեւորութիւնը(1999)
  • Շարք(2000)
  • Քրափիվերջին ժապավենը(2000)
  • Սփիւռք(2001)
  • Արարատ(2002)
  • Որտեղ է թաքնուած ճշմարտութիւնը(2005)
  • Միջնաբերդ(2006)
  • Երկրպագութիւն(2008)
  • Քլոե(2009)

Ծանօթագրութիւններ:

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Way D. L. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-05-23-ին։ արտագրուած է՝ 2018-08-31 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]