Jump to content

Ապուլ (լեռ)

Ապուլ
Տեսակ լեռ
Երկիր  Վրաստան
Աշխարհագրական
տեղադրութիւն
Խաչքար

Ապուլ[1] լեռը կը հանդիսանայ Ջաւախքի տարածաշրջանի ամենաբարձր յանգած հրաբուխը (3301 մ)։

Կը գտնուի Սամցխէ Ջաւախեթիի տարածաշրջանին մէջ, մաս կը կազմէ Ապուլ-Սամսարի լեռնաշղթային։

Լերան լանջերը ծածկուած են տարբեր չափերու քարացրոններով, իսկ առանձին հատուածներու մէջ՝ ալպեան մարգագետիններով։ Գագաթէն կը բացուի տեսարան դէպի Ջաւախքի լեռները՝ ողջ Ապուլ-Սամսարի լեռնաշղթան եւ Փարվանա լիճը։

Ապուլ լեռը ունի երկու լեռնագագաթ՝ Մեծ Ապուլ՝ 3301 մ, եւ Փոքր Ապուլ՝ 3290 մ[2][3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Էփրիկիան Ս (1903)։ Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան (հայերեն)։ Ս. Ղազար 
  2. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Աբուլ»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2023-04-12 
  3. «Ջաւախքի զարդերը՝ Ապուլ լեռը, Փարվանա լիճը»։ Western Armenia TV (wa-WA)։ 2022-11-29։ արտագրուած է՝ 2023-04-12 
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։