Jump to content

Աշոտ Մելքոնեան

Աշոտ Մելքոնեան
Ծնած է 16 Փետրուար 1961(1961-02-16) (64 տարեկան)
Ծննդավայր Ախալքալաք, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան և Երեւանի Պետական Համալսարան
Կոչում փրոֆէսոր
Մասնագիտութիւն պատմաբան
Աշխատավայր Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա

Աշոտ Ա. Մելքոնեան (կամ՝ Մելքոնյան, ծնած 16 Փետրուար, 1961, Ախալքալաք, Ջաւախք, Սովետական Վրաստան) պատմաբան, դոկտոր, համալսարանի դասախօս, եւ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիոյ մէջ ակադեմիկոս:[1] 2002 թուականէն ի վեր ան գլխաւոր տնօրէնն է նոյն ակադեմիոյ:[2][3]

Մելքոնեան աւարտած է Երեւանի Պետական Համալսարանը 1982 թուականին եւ ստացած է իր Դոկտորի վկայականը, դարձեալ Երեւանի Պետական Համալսարանէն, 1989 թուականին[4]: 2002 թուականէն մինչեւ այժմ ան կը դասախօսէ Երեւանի Պետական Համալսարանի Հայոց Պատմութեան բաժանմունքին մէջ:[5][6]

Մելքոնեան գրած է բազմաթիւ պատմական հետազօտութիւներ (գրեթէ 350 յօդուածներ):[7] Իր գործերը մեծաւ մասամբ կը կեդրոնանան Արեւմտահայաստանի վրայ, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեան, Ջաւախքի, Հայ-Վրացական յարաբերութիւններու եւ Հայաստանի պատմական ժողովրդագրութեան շուրջ:[8][9]

Երկերու մատենագիտութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Էրզրում (Էրզրում նահանգի հայ ազգաբնակչութիւնը 19–րդ դարու առաջին երեսնամեակին), Երեւան, 1994, 180 էջ։
  • Հայոց պատմութիւն (դասախօսութիւնների ձեռնարկ), Երեւան, 1998, 277 էջ։
  • Ջաւախք (պատմութեան ուրուագծեր), Երեւան, 1999, 103 էջ։
  • Ջաւախքը 19–րդ դարում եւ 20–րդ դարու առաջին քառորդին, Երեւան, 2003, 543 էջ[10]։
  • Նիւթեր Ախալցխայի եւ Ախալքալաքի դպրոցների պատմութիւնից (19–րդ դար – 20–րդ դարու սկիզբ), Երեւան, 2005, 178 էջ[11]։
  • Մեր դժուար ժամանակների մեծ հայը՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեան (կեանքն ու գործը), կազմող՝ Աշոտ Մելքոնեան, Երեւան, 2007, 340 էջ։
  • Արարատ. Հայոց անմահութեան խորհուրդը, Երեւան, 2008, 96 էջ։
  • Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922–1929 թթ.), կազմող՝ Աշոտ Մելքոնեան, Երեւան, 2008, 352 էջ։
  • Մելքոնեան Աշոտ, Դանիէլեան Էդուարդ, Հայոց պատմութիւն (Հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը), Երեւան, 2008, 352 էջ։
  • Հայաստանի պատմութեան եւ ժողովրդագրութեան հիմնահարցեր (յօդուածների ժողովածու), Երեւան, 2011, 456 էջ։
  • Հայոց պատմութեան դասերն ու պատգամները (յօդուածներու ժողովածու), Երեւան, 2013, 632 էջ։
  • Ցեղասպանութիւն եւ հայրենազրկում. ճանաչումից հատուցում (յօդուածներ եւ հարցազրոյցներ), Երեւան, 2015, 440 էջ։

Պարգեւներ եւ մրցանակներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Մովսէս Խորենացիի մետալ, 2003 թ.:
  • Թէքէեան մշակութային միութեան «Հայկաշէն Ուզունեան» մրցանակ, 2004 թ.:
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակ, 1994 թ.:
  • Երեւանի բժշկական համալսարանի ոսկի մետալ (2006 թ.):
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» մետալ (2010 թ.):
  • ԵՊՀ ոսկի մետալ (2011 թ.):
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մետալ (2011 թ.):
  • «Մանկավարժական Համալսարան» յուշամետալ, 2011 թ.:
  • ՀՀ վարչապետի յուշամետալ (2015 թ.):

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]