Անտրէ Շիւրլէ
Անտրէ Շիւրլէ գերմաներէն՝ André Schürrle | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | գերմաներէն՝ André Horst Schürrle |
Ծնած է | 6 Նոյեմբեր 1990[1][2] (32 տարեկան) |
Ծննդավայր | Լուդվիգսհաֆեն ամ Ռեին, Ռայնլենտ Փալաթինեթ, Գերմանիա[3] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մայրենի լեզու | գերմաներէն |
Ուսումնավայր | Carl-Bosch-Gymnasium? |
Մասնագիտութիւն | ֆութպոլիստ |
Կայքէջ | andre-schuerrle.de(գերմ.)(անգլերէն) |
Անտրէ Շիւրլէ (6 Նոյեմբեր 1990[1][2], Լուդվիգսհաֆեն ամ Ռեին, Ռայնլենտ Փալաթինեթ, Գերմանիա[3]), գերմանացի ոտնագնդորդ, Տորթմունտի Պորուսիայի եւ Գերմանիոյ հաւաքականի յարձակող։
Ակումբային գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մայնց 05[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Խաղցած է Լիւտվիկսհաֆեներ եւ Մայնց ոտնագնդակի ակումբներու երիտասարդական կազմերուն։ Մայնցի երիտասարդական թիմին հետ դարձած է Գերմանիոյ ախոյեան եւ հրաւիրուած է հիմնական թիմ։ Առաջին ատենը որպէս Մայնցի խաղացող, դաշտ ելած է 2009 թուականի Օգոստոս 8-ին՝ Պայերի դէմ խաղին, որուն արդիւնքը եղաւ 2։2։ Իր առաջին երկու կոլերը ուղարկած է Սեպտեմբեր 19-ին Պոխումի դարբասը, անոր տուպլի շնորհիւ Մայնցը 2։1 հաշիւով պարտուելիս կամային յաղթանակ տարաւ 3։2 հաշիւով։ Այդ շաբթուան վերջին Շիւրլեն ակումբին հետ կնքեց մասնագիտական պայմանագիր։ Մրցաշրջանի ամփոփիչ արդիւնքով Անտրէ Շիւրլէն զարկած էր 5 գնդակ եւ ըրած էր 3 կոլային փոխանցում։
Պայեր 04[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2010 թուականի Սեպտեմբերին Անտրէն պայմանագիր կնքեց Լեւերքուզէնի Պայերի հետ մինչեւ 2016 թուականի Յուլիս 30-ը ժամկետով։ Տեղափոխումին ընդհանուր գինը կազմեցաւ 8 միլիոն եւրոյ։
Չելսի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2013 թուականի ամառուան Չելսին եւ Պայերը համաձայնութեան եկան Շիւրլէի անգլիական ակումբ փոխադրման հարցին։ Հոկտեմբեր 27-ին Մանչեսթըր Սիթիի դէմ խաղին Շիւրլէն զարկեցաւ նոր թիմի կազմին իր առաջին գնդակը։ Մարտ 1-ին մայրաքաղաքային տերպիին, Ֆուլհեմի դէմ խաղին Շիւրլեն նոր թիմի կազմին դարձաւ եռակոլի հեղինակ։ Խաղն աւարտուեցաւ 1։3 Չելսիի օգտին։
Վոլֆսպուրկ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2015 թուականի Փետրուար 2-ին Շիւրլեն դարձաւ «Վոլֆսպուրկի» յարձակող՝ կնքելով 4.5 տարուայ պայմանագիր։ Գործարքի արժէքը կազմեցաւ 24 միլիոն փաունտ[4]։
Պորուսիա Տորթմունտ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2016 թուականի ամառուան Շիւրլէն տեղափոխուած է Տորթմունտի «Պորուսիա»՝ կնքելով 5 տարուայ պայմանագիր։ Գործարքի արժէքը կազմեցաւ 30 միլիոն եւրոյ[5]։ Թիմի կազմին իր նորամուտը նշած է 2016 թուականի Գերմանիոյ սիւփըրրգաւաթ խաղին՝ 68րդ վայրկեանին փոխարինելով Ուսման Տեմպելէն։
Միջազգային Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Իր նորամուտային հանդիպումը Գերմանիոյ երիտասարդական հաւաքականի կազմին անցկացուց 2009 թուականի Նոյեմբեր 13-ին Հիւսիսային Իրլանտայի դէմ խաղին, որն աւարտուեցաւ 1։1 հաշիւով։ Յաջորդ հանդիպումն անցկացուց Սան Մարինոյի դէմ խաղին եւ աչքի ինկաւ զարկած գնդակով։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ 2,0 2,1 As — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #105256531X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Չելսիի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Վոլֆսբուրգի հետ
- ↑ Շյուրլեն տեղափախվել է Բորուսիա
|