Անուշ Թորանեան
| Անուշ Թորանեան Anouch Toranian | |
|---|---|
| Ծնած է | 1991 |
| Ծննդավայր | Փարիզ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Մասնագիտութիւն | Master’s in Public Administration from the Paris Institute of Political Studies[1] |
| Աշխատավայր | Հայ բարեգործական ընդհանուր միութեան Ֆրանսայի գրասենեակի տնօրէն |
| Վարած պաշտօններ | Փարիզի 15-րդ թաղամասի` վարչական շրջանի ղեկավար |
Անուշ Թորանեան ծնած է 1991-ին, Փարիզ, Ֆրանսա: Ան Փարիզի 15-րդ թաղամասի` վարչական շրջանի ղեկավարն է:[2]: Ան կը ներկայացնէր Փարիզի գործող քաղաքապետ Անն Իտալկոյի քաղաքական ուժը: Հայ բարեգործական ընդհանուր միութեան Ֆրանսայի գրասենեակի տնօրէնն է:
Ուսում եւ մասնագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անուշ Թորանեան համալսարանական ուսումը ստացած է Փանթէոն-Ասսաս (Panthéon-Assas) համալսարանին մէջ, ուրկէ ստացած է Հանրային իրաւունքի եւ միջազգային յարաբերութիւններու մագիստրոսի կոչումը, իսկ փարիզի Քաղաքական հետազօտութիւններու (Political Studies) Հիմնարկէն Հանրային Կառավարման (Public Administration) մագիստրոսի կոչումը:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թորանեան իր մասնագիտական ասպարէզը սկսած է զանազան հանրային կառավարման մարմիններու եւ Արտաքին Գործերու նախարարութեան մէջ:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անուշ Թորանեանը Հայ բարեգործական ընդհանուր միութեան Ֆրանսայի գրասենեակի տնօրէնն է, տարիներ շարունակ պայքարած է հայ մշակութային ժառանգութեան պահպանման եւ Հայաստանի, Արցախի զարգացման համար:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անուշ Թորանեան ընտրուած է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար Archived 2020-07-04 at the Wayback Machine.