Jump to content

Աննա Պետրոսեան

Աննա Պետրոսեան
Ծնած է 10 Մարտ 1935(1935-03-10)
Ծննդավայր Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Մահացած է 28 Յուլիս 2017(2017-07-28) (82 տարեկանին)
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ
Մասնագիտութիւն դերասանուհի, արձակագիր և բեմադրիչ
Աշխատավայր Հրաչեայ Ղափլանեանի Անուան Տրամաթիքական Թատրոն
Անդամութիւն Հայաստանի Գրողներու Միութիւն և Հայաստանի Թատերական Գործիչներու Միութիւն
Երեխաներ Նարինէ Թուխիկեան

Աննա Պետրոսեան (10 Մարտ 1935(1935-03-10), Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 28 Յուլիս 2017(2017-07-28)), դերասանուհի, արձակագիր, թատերագիր եւ հրապարակախօս։ 19եւ5 թուականէն Հայաստանի Գրողներու Միութեան անդամ։

Ծնած է Լենինական։ 1952 թուականին աւարտած է Լենինականի Յ. Թումանեանի անուան միջնակարգ դպրոցը։ 1957 թուականին աւարտած է Երեւանի գեղարվեստա-թատերական հիմնարկը։

1960-1967 թուականներուն իբրեւ հաղորդավար աշխատած է ՀԽՍՀ հեռուստեսիլի եւ ռատիօ հաղորդումներու պետական կոմիտէին մէջ։

1966 թուականէն իբրեւ դերասանուհի աշխատած է Երեւանի Տրամաթիքական թատրոնին մէջ։ 1975 թուականէն եղած է անդամ՝ Հայաստանի Գրողներու միութեան եւ Հայաստանի թատերական գործիչներու միութեան[1]։

1978 թուականին Երեւանի Տրամաթիքական թատրոնը բեմադրած է անոր «Ամազոններ» ողբերգութիւնը, ինչպէս նաեւ բեմադրուած են Պետրոսեանի «Խոր ջրհորներ»ը (1969), «Հանիր, խնդրում եմ, դիմակս»ը (1974)։

Եղած է Երեւանի Հրաչեայ Ղափլանեանի անուան պետական Տրամաթիքական թատրոնի դերասանուհի (1966-1985)։

Հրատարակուած են Պետրոսեանի «Որպէս հացն հանապազօրեայ» (1971), «Կումարի Մեծ Տիկնոջ պատմութիւնները» (1990), «Սէրն աշխարհէն խռովել` կ'երթայ» (2004), «Մոզ քաղաքի կործանումը»(2004) վէպերը, «Եկայ, որ մնամ» (1986) թատրերգութիւններու ժողովածուները։

1985-1992 թուականներուն եղած է Առասպել դպրաթատրոնի հիմնադիր-ղեկավար, ուր բեմադրած է իր հեղինակած «Մենուա», «Ինչպէս Շարան եկաւ Շիրակ» (1986), «Տիրամոր ճիչը» (1989), «Զվուարթնոց» (1990, բացօթեայ՝ Զուարթնոցի տարածքին), «Բանտախուց 7160» (1999), «Արտոնւած եղեռն» (2005) թատերգութիւնները։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007