Jump to content

Անահիտ Ցիցիկեան

Անահիտ Ցիցիկեան
Ծնած է 26 Օգոստոս 1926(1926-08-26)
Ծննդավայր Լենինկրատ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Մահացած է 2 Մայիս 1999(1999-05-02) (72 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Մոսկուայի երաժշտանոց և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Կոչում փրոֆէսոր
Տեսակ դասական երաժշտութիւն
Մասնագիտութիւն երաժշտագէտ, ջութակահար, երաժշտութեան ուսուցիչ, երաժշտական ազգագրագէտ, երաժշտության պատմաբան և ուսուցիչ
Աշխատավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ?
Անդամութիւն Հայաստանի Կոմպոզիտորներու Միութիւն, Հայաստանի Թատերական Գործիչներու Միութիւն, Հայաստանի ժուռնալիստների միություն?, Խորհրդային կանանց կոմիտե? և Union of Soviet Societies for Friendship and Cultural Relations with Foreign Countries?

Անահիտ Ցիցիկեան (26 Օգոստոս 1926(1926-08-26), Լենինկրատ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 2 Մայիս 1999(1999-05-02), Երեւան, Հայաստան), միջազգային ճանաչումի արժանացած առաջին հայ կին ջութակահարներէն մէկը եղած է։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Լենինկրատի մէջ (ներկայիս՝ Ս. Փեթերսպուրկ)։ Սկսած է ջութակ նուագել վեց տարեկանին։

Բ. Աշխարհամարտի սկիզբին փոխադրուած է Երեւան։ 1946-1950-ին ուսանած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը։ Աւարտելով 1950-ին, նոյն տարին անցած է դասաւանդութեան երաժշտանոցին մէջ։

1954-ին աւարտած է Մոսկուայի Փ. Չայկովկիի անուան պետական երաժշտանոցի յետաւարտական բաժինը։ 1961ին դարձած է Հայ-ֆիլհարմոնիայի մենակատար։ 1967ին ստացած է Հայաստանի վաստակաւոր արուեստագէտի կոչումը։

1970-ին աւարտաճառ պաշտպանած է, ստանալով արուեստագիտութեան թեկնածուի (առաջին դոկտորական) տիտղոսը, իսկ 1982-ին ստացած է փրոֆէսորի տիտղոսը։

1987-ին հիմնուած Երեւանի թիւ 21 երաժշտական դպրոցը Անահիտ Ցիցիկեանի անունով կոչուած է 2007-ին[1]։

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անահիտ Ցիցիկեանի երկացանկին մէջ առանձնայատուկ տեղ գրաւած են ժամանակակից հայ երգահաններու գործերը, որոնց մեծ մասին առաջին մեկնաբանն ու խմբագիրը եղած է։

Հիմնած եւ մշակած է աղեղնային գործիքներու պատմութեան եւ  հայկական կատարողական արուեստի պատմութեան դասընթացքներ:

Հրապարակած է հեղինակային 4 ձայնապնակ (Մոսկուա) եւ երկու խտասալիկ (Միացեալ Նահանգեր)։

Ելոյթներ ունեցած է 27 երկիրներու մէջ։

Հրատարակած է «Հայկական աղեղնային արուեստը» ուսումնասիրութիւնը (1977)[2]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «yerevan.am | Պաշտօնական կայք | Երաժշտական եւ արուեստի դպրոցներ»։ www.yerevan.am։ արտագրուած է՝ 2022-10-16 
  2. armprelacy (2022-08-25)։ «ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿԵԱՆ (ծնունդ՝ 26 Օգոստոս, 1926)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2022-10-16