Ամէն Ինչի Տեսութիւն (ֆիլմ, 2014)
Ամէն ինչի տեսութիւն (անգլ.՝ The Theory of Everything), 2014 թուականի արտադրութեան անգլիական կենսագրական ֆիլմ[4]։ Ֆիլմը բեմարկուած է Անթոնի Մաքքարթենի կողմեն Ճէյն Ուայլդ Հոքինգի գրած «Ճանապարհորդութիւն դէպի անսահմանութիւն.Կեանքս Սթիվընի հետ» հուշագրութեան հիման վրայ (անգլ.՝ "Travelling to Infinity: My Life with Stephen"), որ կը պատմէ Ճէյնի հարաբերութիւններուն մասին իր նախկին ամուսինին՝ տեսական Բնագէտ Սթիվըն Հոքինգին հետ, Սթիվընին կողային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդութեան եւ Բնագէտին յաջողութեան մասին[5]։
Ֆիլմի բեմադրիչն է Ճէյմս Մարշն է։ Ֆիլմի գլխաւոր դերակատարներն են Էտի Ռետմեյնը, Ֆըլիսիթի Ճոնսը, Չարլի Քոքսը, Էմիլի Վաթսոնը, Սայմոն Մաքբերնը, Դեյվիդ Թյուլիսը եւ Քրիստիան Մաքքեյը։ «Ամէն ինչի տեսութիւն» ֆիլմը առաջին անգամ կայացած է սեպտեմբեր 7 2014 -ին կայացած Դորոնդոյի նկարահանման փառատօնի ժամանակ։ Այն դէկնածու նշանակուած է 72-րդ Ոսկե Գլոբուսի մրցանակաբաշխութեանը 4 տարբեր անվանակարգերում եւ հաղթել է լաւագոյն դերասան եւ լաւագոյն երաժշտութիւն անվանակարգերուն։ «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխութեան «Ամէն ինչի տեսութիւն» ֆիլմը դէկնածու նշանակուած է 5 տարբէր անուանակարգերուն («Մոլեգնութիւն», «Ինտերստելար» եւ «Աղվեսի որսորդը» ֆիլմերուն հետ համատեղ)` լաւագոյն ֆիլմ, լաւագոյն դերասան, լաւագոյն դերասանուհի:
Նիւթ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ֆիլմը կը պատմէ տեսական Բնագէտ Սթիվըն Հոքինգի եւ անոր սիրահարված Քէմպրիջ համալսարանի ուսանողուհի Ճէյն Ուայլդ Հոքինգի փոխհարաբերութիւններուն մասին։
Դէրերը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
• Էտի Ռետմեյն - Սթիվըն Հոքինգ[6] • Ֆելիսիթի Ճոնս - Ճէյն Ուայլդ Հոքինգ[6] • Մաքսին Պիկ - Էլեյն Մեյսոն, Սթիվընի երկրորդ կինը[6] • Չարլի Քոքս - Ճոնաթան Ճոնս, Ճեյնի երկրորդ ամուսինը[6] • Հարրի Լլոյդ - Պրայան, Հոքինգի ընկերը[7] • Էմիլի Վաթսոն - Պէրիլ Ուայլդ, Ճէյնի մայրը[6] • Գայ Օլիվեր-Վաթս- ՃորՃ Ուայլդ, Ճեյնի հայրը • Սայմոն Մաքբերն - Ֆրենգ Հոքինգ, Սթիվընի հայրը[6] • Ապիկէյլ Կրուտենդեմ - Իզապել Հոքինգ, Սթիվընի մայրը • Շառլոթ Հոփ - Ֆիլիբա Հոքինգ, Սթիվենի քոյրը[6] • Լյուսի Շափել - Մարի Հոքինգ, Սթիվենի քոյրը • Տէյվըդ Թյուլիս - Դեննիս Ուիլյամ Սիամա[6] • Քրիստիան Մաքքեյ - Ռոճըր Պենրոուզ[6] • Էնզո Սիլենթի - Կիպ Տորն[6] • Ճորճ Նիգոլաֆ - Իսահակ Մարկովիչ Խալաթնիկով • Ալիս Օր-Իվինգ - Դիանա Քինգ, Բազիլ Քինգի քոյրը, Սթիվենի ընկերուհին • Սթիվըն Հոքինգը տրամադրած է իր հաւասար համակարգչային ձայնը • Նիգոլա Վիկդորիա Բաք - Ժողովին հիւրը
Երաժշտութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Ամէն ինչի տեսութիւն» ֆիլմի երաժշտութիւնը ստեղծած է հորինող Յոհան Յոհանսոնը[8]։ Երաժշտութիւնը արձանագրուած է Լոնտոնի Abbey Road Studios ձայնագրման ընկերութեան մէջ[9]։
Տէս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- «THE THEORY OF EVERYTHING (12A)»։ British Board of Film Classification։ 12 November 2014։ Վերցուած է 12 նոյեմբեր 2014(անգլ.)
- «The Theory of Everything»։ Toronto International Film Festival։ 6 August 2014։ Վերցուած է 6 օգոստոս 2014(անգլ.)
- «The Theory of Everything (2014)»։ Box Office Mojo։ Վերցուած է January 21, 2015(անգլ.)}
- Bullock Dan (10 April 2014)։ «Stephen Hawking Biopic ‘Theory of Everything’ Set for Nov. 7 Launch»։ Variety։ Վերցուած է 10 ապրիլ 2014(անգլ.)
- «'The Theory Of Everything' Trailer Is A Heartbreaking Inspiration»։ Huffington Post։ 6 August 2014։ Վերցուած է 6 օգոստոս 2014(անգլ.)
- «The Theory of Everything begins principal photography»։ Working Title Films։ 8 October 2013։ Վերցուած է 8 հոկտեմբեր 2013(անգլ.)
- Anderson L.V. (7 November 2014)։ «How Accurate Is The Theory of Everything?»։ Slate Magazine։ Վերցուած է3 յունուար 2015(անգլ.)
- «GENERAL NEWS SCORES SOUNDTRACK Jóhann Jóhannsson Provides The Beautiful Score For Focus Features' THE THEORY OF EVERYTHING»։ We Are Movie Geeks։ 26 August 2014։ Վերցուած է 26 օգոստոս 2014(անգլ.)
- «RECORDING AT ABBEY ROAD FOR JOHANN JOHANNSSON ‘THEORY OF EVERYTHING’ FEATURE FILM MUSIC»։ Bakermoon։ 21 August 2014։ Վերցւոած է 21 օգոստոս 2014(անգլ.)