Ալպերթ Մկրտչեան

Ալպերթ Մկրտչեան
Ծնած է 8 Օգոստոս 1926(1926-08-08)[1]
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Մահացած է 20 Փետրուար 2007(2007-02-20) (80 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա, Ռուսիա
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Ռուսիա
Ուսումնավայր Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ

Ալպերթ Սարգիս Մկրտչեան (8 Օգոստոս 1926(1926-08-08)[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 20 Փետրուար 2007(2007-02-20), Մոսկուա, Ռուսիա), խորհրդային հայ շարժանկարի բեմադրիչ, սենարիստ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Երեւան: 1960-ին աւարտած է Երեւանի գեղարուեստական-թատերական հիմնարկի դերասանական բաժինը, իսկ 1971-ին` Մոսկուայի շարժապատկերի հիմնարկի բեմադրութեան բաժանմունքը:

1960–1966 թուականներուն եղած է հայկական պատկերասփիւռի սթիւտիոյի, 1971-էն` «Հայֆիլմ» սթիւտիոյի բեմադրիչ, 1995-1999 թուականներուն` Գիւմրիի դրամատիկական, 2000 թուականէն` Երեւանի Մհեր Մկրտչեանի անուան արուեստի թատրոններու տնօրէն եւ գեղարուեստական ղեկավար:

Դասաւանդած է Երեւանի Հայկական պետական մանկավարժական համալսարանին եւ Թատրոնի ու շարժապատկերի պետական հիմնարկներուն մէջ[2]:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 ČSFD — 2001.
  2. «Մեր Կորուստները. Մահացած Է Բեմադրիչ Ալպերթ Մկրտչեան»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2018-03-01։ արտագրուած է՝ 2022-03-02 
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։