Աթենա Մանուկեան
| Աթենա Մանուկեան յուն․՝ Αθηνά Μανουκιάν | |
|---|---|
| Ծնած է | 22 Մայիս 1994 (31 տարեկան) |
| Ծննդավայր | Աթէնք, Յունաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Տեսակ | փոփ երաժշտութիւն և պարային երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | երգչուհի, Երգահան և երգահան |
| Կայքէջ | athenamanoukian.com |
Աթինա Մանուկեան (22 Մայիս 1994, Աթէնք, Յունաստան), հայկական արմատներով յոյն երգչուհի։ Կը Ներկայացնէ Հայաստանը Եւրատեսիլ 2020 երգի մրցոյթին։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկական արմատներով երգչուհին ծնած է Յունաստանի Աթէնք քաղաքը: Աթենան ընտանիքին միակը չէ եղած, որ կապ ունեցած է երաժշտութեան հետ: Հայրը երիտասարդ տարիքին նոյնպէս երգարուեստով զբաղած է: Երաժիշտներ են նաեւ Աթենայի եղբայրն ու տատիկը[1]։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աթենա Մանուկեան առաջին քայլերը մեծ բեմի վրայ կատարած է երբ 12 տարեկան էր, յաղթելով «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցոյթին։ Մէկ տարի ետք 2008-ին, Աթենան կը մասնակցի Յունաստանի Մանկական Եւրատեսիլ երգի մրցոյթի նախընտրական փուլին, ուր կը գրաւէ 7-րդ հորիզոնականը։
2011 թուականին կը թողարկուի երգչուհիի առաջին գլխաւոր երգը՝ (սինկլ)՝ «Party Like A Freak»:
2012 թուականին դուրս կու գայ երգչուհիի յաջորդ՝ «I Surrender» գլխաւոր երգը (սինկլ), որը շատ արագ կը դառնայ տարուայ լաւագոյն հիթերէն մէկը։
2014 թուականին թողարկուած է Աթենայի ամէնէն վերջին (սինկլ)ը՝ «XO», որուն երգի խօսքերը, ձգողական ռիթմը դարձած է իր յաջողութեան գրաւականը՝ յաջորդող հիթ թողարկումին ու գործին։
| Հայկական ծագում ունիմ, եւ ես հպարտ եմ ատոր համար |
2017-2018 թթ.՝ Պլատինիում Տիսք եւ X Factor։ 2017 թուականին Աթենան հեղինակած է Հելենա Փափարիզուի «Palia Mou Agapi» երգը, որը յետագային կ'արժանանայ Պլատինիում Տիսք մրցանակին (ի դէպ, Հելենան Եւրատեսիլ 2005-ի յաղթողն է)։ 2018 թուականին Աթենան մասնակցեցաւ Անգլիոյ X Factor ծրագրին, որմէ յետոյ անոր անունը յայտնուեցաւ «The Sun» հեղինակաւոր ամսագրի առաջին էջերուն մէջ[2]։
Առաջին անգամ Հայաստան այցելած է 2015-ին[1]։
Եւրատեսիլ եւ Հայաստան[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2020 թ.՝ Հայաստանը Ներկայացնելու Ցանկութիւն։ «Ես մշտապէս ցանկացած եմ մասնակցիլ «Եւրատեսիլ» մրցոյթին եւ ներկայացնել Հայաստանը։ Կ'ուզեմ, որ հայ ժողովուրդը հպարտանայ ինձմով։ Ես շատ կ'ուզեմ իմ երգացանկին մէջ ունենալ հայերէն երգեր»: Երգչուհին ցանկութիւն ունի աշխատելու եւ երգելու հայրենիքի մէջ՝ Հայաստանի մէջ։ «Պլաններ ունիմ մնալու Հայաստանի մէջ, հոս երգելու եւ հայ աստղերու հետ համագործակցելու»։
- 2020 թ.՝ «Դէպի Եւրատեսիլ» Յաղթանակ։ Աթենան մասնակցած է «Դէպի Եւրատեսիլ 2020»-ին եւ 168 միաւորով ճանչցուած է յաղթող։ Աթենան պէտք էր ներկայացնէր Հայաստանը Եւրատեսիլ 2020 երգի մրցոյթին՝ «Chains On You» երգով, սակայն քորոնավիրուսի համավարակի պատճառով մրցոյթը չեղարկուեցաւ։
- 2020 թ.՝ Նոր Սինգլեր։ 2020 թուականի Մայիս 15-ին Աթենան ներկայացուց իր նոր սինգլը, որ կը կոչուի «Dolla», իսկ Յուլիս 24-ին ներկայացուց «Dolla»-ի տեսահոլովակը։
- 2025 թ.՝ Կրկնակի Մասնակցութիւն։ 2025 թուականին Աթենան նորէն մասնակցեցաւ «Դէպի Եւրատեսիլ» մրցոյթին՝ «DaQueenation» երգով։ Ան գրաւեց երրորդ տեղը՝ ստանալով 192 միաւոր։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Mediamax։ «Ով է Աթենա Մանուկեանը. մի քանի փաստ յունահայ երգչուհու մասին»։ Bravo.am։ արտագրուած է՝ 2020-12-01
- ↑ (հայերեն) Աթենա Մանուկյան, 2025-06-06, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%A9%D5%A5%D5%B6%D5%A1_%D5%84%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10346514, վերցված է 2025-11-21
- ↑ (հայերեն) Աթենա Մանուկյան, 2025-06-06, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%A9%D5%A5%D5%B6%D5%A1_%D5%84%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10346514, վերցված է 2025-11-21
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտօնական կայք Archived 2020-02-04 at the Wayback Machine.
- Պաշտօնական Եութուպեան ալիք
| ||||||||||