Ազարիա Նոր Ջուղայեցի
Արտաքին տեսք
Ազարիա Նոր Ջուղայեցի | |
---|---|
Ծնած է | անհայտ[1] |
Ծննդավայր | Ջուղա, (Նախիջեւան)[1] |
Մահացած է | անհայտ[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | տոմարագէտ |
Ազարիա Նոր Ջուղայեցի (անհայտ[1], Ջուղա, (Նախիջեւան)[1] - անհայտ[1]), վարդապետ եւ XVI դարու տոմարագէտ։ Դաւիթ եւ Մելքիսեդէք կաթողիկոսներու օրով ան կազմեց նոր եկեղեցական տոմար՝ նոր տարին որոշելով գարնանամուտին, այսինքն՝ Մարտ 21-ին։ Այս գործադրուեցաւ 1616 թուականէն սկսեալ (1904-ին Աջարիայի 289 թուականն է)։
Ազարիա Նոր Ջուղայեցիի նոր տոմարը կը գործածուէր Նոր Ջուղայի հայոց մէջ եւ մինչեւ այսօրս իր հետքերը կը մնան։
Նոր Ջուղայեցիի տոմարին առաջին ամիսն էր Շամս, որուն 1-ը կը հաւասարէր Մարտ 21-ին։ Ամիսներուն անուններն էին.
Ամիսները ունէին 30-ական, օր ի բացառեալ Աւելեացը, որ 5 օր ունէր։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1974. — հատոր 1. — է. 100.