Ազատ (գետ)
Ազատ | |
---|---|
![]() Ազատ գետ | |
Բնութագիր | |
Երկայնք | 55 քմ |
Աւազանի մակերես |
572 քմ2 |
Ջուրի ծախս | 35.9 մ3/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Գեղամայ լեռներ |
· Կոորդինատներ | 40°10′01″N 45°00′31″E / 40.166839°N 45.008666°E |
Գետաբերան | Արաքս |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Գետը Ուիքիպահեստին մէջ |
Ազատ, գետ Հայաստանի Հանրապետութեան Արարատ եւ Կոտայքի մարզերուն մէջ։ Երկարութիւնը՝ 55 քմ, ջրահաւաք աւազանի մակերեսը՝ մօտ 550 քմ2։
Աշխարհագրական Դիրք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սկիզբ կ'առնէ Գեղամայ լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարաւ-արեւմտեան լանջերու 3000-3200 մ բարձրութիւններէն։ Սկիզբը՝ մօտ 13 քմ կը հոսի հարաւ-արեւմտեան ուղղութեամբ՝ անցնելով մինչեւ 600 մ խորութիւն ունեցող գեղատեսիլ հովիտով։ Վերին հոսանքի այս հատուածը՝ մինչեւ ձախակողմեան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կը կոչուի նաեւ Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումէն ետք հոսանքով դեպի ներքեւ՝ մինչեւ աջակողմեան Գողթ վտակն ընդունելը կը կոչուի նաեւ Միլի։ Այս ընթացքին մէջ գետը կը հոսի հիւսիս-արեւմտեան ուղղութեամբ՝ ընդունելով նաեւ աջակողմեան Սեւջուր վտակը։
Գառնի գիւղի մօտ գետը վերջնականապէս կը ծռի դէպի հարաւ-արեւմուտք՝ սկզբնական մօտ 9 քմ անցնելով մինչեւ 180 մ խորութիւն ունեցող Գառնիի կիրճով։ Լանջազատ (Զովաշէն) գիւղի մօտ Ազատի վրայ կառուցուած է ջրամբար եւ ՀԵԿ։ Ստորին հոսանքին մէջ կ'անցնի Արարատեան հարթավայրով ու կը թափուի Արաքս։ Սնումը հիմնականին մէջ ստորերկրայ է (69%) եւ ձնահալոցքային (21%)։ Ջրի մակարդակի ամենամեայ կրկնուող բարձրացումը տեղի կ'ունենայ Ապրիլէն Յունիս, որուն ընթացքին կը ձեւաւորուի տարեկան հոսքի 46%-ը։ Ջուրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 միլիոն մ³։ Ազատը հիմնականին մէջ արագահոս է, ունի քարքարոտ, սահանքաւոր հուն եւ մեծ անկում։ Ջուրերը մասամբ կ'օգտագործուին գիւղտնտեսական եւ էներգետիկ նպատակներով։
Ազատ գետի հովիտը շատ մասերու մէջ լեցուած է փլուզումներու հետեւանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասովոր վեհութիւն ունի յատկապէս Գողթ գիւղէն վերեւ։ Գետի այս հատուածը բնութեան իւրօրինակ վայրերէն մէկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դէպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը եւ մեծ բարձրութենէն գահավիժող ջուրերը հովիտը կու տան բացառիկ գրաւիչ տեսք[1]։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
-
Ազատ գետը Գառնիի ձորին մէջ
-
Ազատի կիրճը
-
Ազատ գետի կիրճը եւ Գառնիի ձորին քարերու համանուագը
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Հայաստանի Սովետական Հանրագիտարան, Երեւան, 1974, I հատոր, էջ 95։
- Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան, Հ.Մ.Այվազեան, Երեւան, 2006, էջ 139։