Ագարակաձոր
Գիւղ | |
---|---|
Ագարակաձոր | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Վայոց ձորի մարզ |
Համայնք | Արենի (համայնք) |
Համայնքապետ | Յուսիկ Սահակեան[1] |
Հիմնադրուած է՝ | 1828 |
Տարածութիւն | 58.4 քմ² |
ԲԾՄ | 1160 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 1431[2] մարդ (2008) |
Կը գտնուի ափին | Արփա գետ |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Ագարակաձոր, գիւղ՝ Հայաստանի Վայոց Ձորի մարզին մէջ,[2] մարզի կեդրոնէն 3 քմ հարաւ-արեւելք, Արփա գետի ձախ ափին, Ագարակաձոր վտակի գետաբերանի շրջանին մէջ։
Եղէգնաձոր քաղաքէն մօտ 3 քմ հարաւ կը գտնուի եւ Երեւան քաղաքէն իր հեռաւորութիւնը 119 քմ է։ Գիւղը կը գտնուի Արփա գետի ձախ ափին, անոր վտակ Ագարակաձորի գետաբերանի շրջանին մէջ։ Ծովու մակարդակէն 1120 մ. բարձր է։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղը հիմնադրուած է XIX դարու սկիզբը, թէպետ նաեւ 12-13-րդ դարերու մասին կը խօսուի։ Տարիներ առաջ, այս գիւղը կրած է Ագեար անուանումը եւ եղած է Երեւանի նահանգի Շարուր-Դարալագեազի գաւառին մէջ։[3]
Այս մէկը պատմականօրէն եղած է Օրբէլեաններու կալուածքը եւ պատմական այս ժամանակահատուածը որպէս Վայոց ձորի ամէնածաղկուն շրջանը կը դիտուի։ Տնտեսական կեանքին եւ առեւտուրի զարգացման համար ճանապարհաշինութեան մեծ նշանակութիւն տալով, Տարսայիճ Օրբէլեան (13-րդ դար) կառուցած է քանի մը կարաւաններ եւ կամուրջներ, որոնցմէ են նաեւ Ագարակաձորի կամուրջը, որ կանգուն է եւ մինչեւ այսօր կը գործէ։ Այժմ այդ կամուրջի միջոցով Եղէգնաձոր քաղաքի հետ կապ կը հաստատեն Արփա գետի ձախափնեայ շատ գիւղեր։
Բնակչութիւնը 1828-1829-ին Խոյ ներգաղթած է, Սալմաստ գաւառներէն, ինչպէս նաեւ Մակուէն։
Կլիմա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կլիման մերձարեւադարձային է՝ չոր, ցամաքային, ամառները՝ տաք, ձմեռները՝ ցուրտ։ Տարեկան տեղումներու քանակը 300-350 մմ է։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ագարակաձորի ազգաբնակչութեան փոփոխութիւնը[4].
Տարի | 1831 | 1897 | 1914 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 216 | 346 | 382 | 277 | 480 | 283 | 930 | 1283 | 1355 |
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համայնքը 340 տնտեսութիւն ունի։
Համայնքի տնտեսութեան գլխաւոր ճիւղը գիւղատնտեսութիւնն է։ Այստեղ կլիման նպաստաւոր է այգեգործութեան եւ խաղողագործութեան համար։ Կը մշակեն հացահատիկ, կերային մշակաբոյսեր եւ բանջարաբոստանային հողագործութիւններ։ Անասնապահութեամբ կը զբաղին, մեծ եւ փոքր եղջերաւոր անասուններ բուծելով։
Արօտավայրերը կը գրաւեն 912 հա տարածք։ Պահուստային հողերը կ'իւրացուին եւ կ'օգտագործուին որպէս վարելահողեր։ Բնական տեսարանները կիսանապատներ եւ չոր տափաստաններ են, որոնք վերամշակուած են՝ կուլտուր-ոռոգելի բնավայրերու վերածուելով։
Արդիւնաբերութեան հիմքը սնունդի արդիւնաբերութիւնն է։ Գիւղին մէջ կը գործեն «Ջերմուկ» հանքային ջուրերու մէկ գործարան, երկու քարի մշակման արտադրամաս, որոնք կ'օգտագործեն Գնիշիկէն եւ Սիսիանէն բերուած հումքը։
Օգտակար Հանածոներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համայնքի տարածքին մէջ յայտնաբերուած է տուֆի հանքավայր, բայց այս մէկը ունի պահուստային նշանակութիւն եւ չի շահագործուիր։
Պատմամշակութային Կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղին մօտ, Արփայի վրայ կը գտնուի համանուն կամուրջը (XIII դար), XII-XVII դարերու խաչքարեր, Սբ. Յովհաննէս մատուռը (XIX դար), գիւղէն 1,5 քմ արեւելք՝ XVII դարու եկեղեցին եւ IX դարու ամրոցը։
Հասարակական կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ագարակաձոր համայնքին մէջ կը գործէ միջնակարգ դպրոց, մանկապարտէզ, մշակոյթի տուն, առողջապահական կեդրոն, կապի հանգոյց։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ագարակաձոր բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia[permanent dead link] – World-Gazetteer.com
- Կաղապար:ArmenianCensus
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 127, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Արենի համայնքի ղեկավար և ավագանի
- ↑ 2,0 2,1 Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008
- ↑ «Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 24
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Հունիսի 4