Տիրան Հայկազն
Տիրան Հայկազն, Տիրանիոն (Tupavvicov, Tyrannio), առաջին յայտնի հայ գիտնական ապրած ու ստողծագործած է 400 տարի առաջ։ Ծնած եւ մահացած թուականները անյայտ են։ Ծնած է Ամիսոս (այժմ Սամսուն), ուր յայտնի էր որպէս «այր բազմահմուտ»։ Ըստ Պլուտարքոսի, Լուկուլլոսը Տիրան Հայկազունին Ամիսոսէն գերեվարած է Հռոմ, ուր ան հռչակուած է հուն, քերականութեան եւ հռետորական արուեստի բնագաւառներուն մէջ դրսեւորած խորիմացութեամբ։ Սթրապոնի վկայութեամբ, Սուլլան Աթէնքէն Հռոմ փոխադրուած է մեծ գրադարան մը, զոր «Ինկած է Արիստոտելի երկրպագու Տիրանիոնի» ձեռքը։ Կարեւոր դեր խաղցած է Արիստոտելի եւ Թէոֆրաստի երկերը կորուստէն փրկելու, կարգաւորելու գործին մէջ․ Անտրոնիքոս Հռոտոսացին, անկէ ստանալով Արիստոտելի եւ Թէոֆրաստի երկերու պատճէնները, հրատարակած է։ Տիրան Հայկազունը Հռոմի մէջ ստեղծած է մեծ գրադարան (մօտ 30 հազարանոց հատոր գիրք)։ Կիկերոնի խնդրանքով կարգաւորած է անոր հարուստ գրադարանը, տան մէջ բացած է դպրոց, ուր դասաւանդած է քերականութիւն եւ ճարտասանութիւն։
Տիրան Հայկազունի դասախօսութիւնները ունկնդրած է նաեւ Սթրապոնը։
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Պլուտարքոս, Զուգակշիռք, հ․ 3, Վնտ․, 1833, էջ 422–23, 551–52։ Խրլ Ոպեան Գ․ Տ․, Հայ սոցիալական իմաստասիրութեան պատմութիւն․ Ե․, 1978, էջ 34–35։
- Цицерон, Письма, т․ 1, М․–JI․, 1949, с․ 221, 237, 302, т․ 3, М․-Л․, 1951, с․ 45-46;
- Страбон, География, М․, 1964, с․ 514, 571;
- Аревшатян С․ С․, Формирование философской науки в Древней Армении (V-VI вв․), Е․, 1973․