Վիգէն Տէրտէրեան (արեւելահայերէն՝ Վիգեն Դէրդէրյան եւ լատինատառ՝ Vigen եւ Viguen Derderian, պարսկերէն՝ ویگن دردریان; 23 Նոյեմբեր1929(1929-11-23)[1], Համադան, Իրան - 26 Հոկտեմբեր2003(2003-10-26)[1], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), պարսկահայ նշանաւոր փոփ երգիչ եւ դերասան։[2] Նշանաւոր էր որպէս Իրանեան Երգի Թագաւոր եւ Ճազի Սուլթան։ Ծնած էր Իրանի Համատան քաղաքը եւ լայնատարած յաջողութիւն գտած Պարսկաստանի մէջ եւ միջազգային բեմերու վրայ։ Իրանեան Յեղափոխութենէն ետք գաղթած է ԱՄՆ։ Մահացած է Քալիֆորնիոյ մէջ։[3] Նշանաւոր երգերէն են`
"Baroon Barooneh"
"Asb-e Ablagh"
"Mahtab"
"Lala'ee"
"Gol-e Sorkh"
"Ragheeb"
"Simin-bari"
"Awazekhan"
"Del-e Divaneh"
Արձանագրած է 600-է աւելի երգեր մեծաւ մասամբ պարսկերէն։ Նաեւ երգած է հայերէն լեզուով։