Jump to content

Կուկըլ Քրոմ

Կուկըլ Քրոմը (անգլերէն՝ Google Chrome) ցանցային դիտարկիչ է, որ թողարկուաղ է Կուկըլ ընկերութեան կողմէ եւ կ'օգտագործէ WebKit շարժիչը։

Տարածուածութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կուկըլ Քրոմը ամենատարածուած պրաուզերն է աշխարհի վրայ, հարցման մասնակիցներու 37%-ը կը նախընտրէ այս պրաուզերը։[1]

6 տարի շարունակ Google կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Էրիք Շմիտդը հաւանութիւն չէր տար նոր ցանցային դիտարկիչ ստեղծելու միտքին։ Ան չէր ուզեր մասնակցիլ վեպ-զննարկիչներու կատաղի կռիւներուն։ Սակայն երբ մի քանի ծրագրաւորողներ կը ստեղծեն Կուկըլ Քրոմ ցանցային դիտարկիչի ցուցադրական տարբերակը, Շմիտդ այնքան կը հաւնի, որ ան կը փոխէ իր կարծիքը։ Այսպէս կը ստեղծուի Կուկըլ Քրոմ ցանցային դիտարկիչի առաջին տարբերակը։

Պաշտօնական Թողարկում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կուկըլ Քրոմը պաշտօնապէս իր օգտագործողներուն կը ներկայանայ 2 Սեպտեմբեր 2008-ին։

Տարբերակներու Պատմութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Գոյն Նշանակութիւն
Կարմիր Հինցած տարբերակը
Կանաչ Ներկայիս կայուն տարբերակը
Կապոյտ Ներկայիս պեթա-տարբերակը (Beta)
Մանուշակագոյն Ներկայիս Dev-տարբերակը
Դեղին Ներկայիս Canary տարբերակը
Տարբերակ Թողարկման ամսաթիւը Տարբերակ WebKit Շարժիչի տարբերակը V8 Գործողութեամ համակարգի հասանելիութիւն Հիմնական փոփոխութիւնները
0.2.149 2008-09-02 522 0.3 Windows Առաջին թողարկում[2]
0.3.154 2008-10-29 Փլակիններու աշխատանքի լաւացում։ Ուղագրութեան ստուգում գրելու դաշտին մէջ։ Նոր պատուհաններու բացման հետ կապուած ուղղումներ
0.4.154 2008-11-24 525 Անվտանգութեան հետ կապուած տարբեր լաւացումներ
1.0.154 2008-12-11 528 Առաջին կայուն տարբերակը
2.0.172 2009-05-24 530 0.4 JavaScript-ը 35 %-ով աւելի արագ կ'աշխատի SunSpider-ի փորձարկումներով։ Լրիւ պաշտպանակային ոճի հնարաւորութիւն։ Լրիւ պաշտպանակով մասշտապի հնարաւորութիւն։ Ձեւաչափի ինքնաբար լրացում։ Սիրուած էջերու անուանակարգային դասաւորութիւն։ Greasemonkey հնարաւորութիւն[3]։
3.0.195 2009-10-12 532 1.2 JavaScript-ը կ'աշխատի 25 %-ով աւելի արագ։ HTML5-ի վիտէօ եւ աուտիօ հնարաւորութիւններ
4.0.249 2010-01-25 532.5 1.3 HTML5 հնարաւորութիւններու լաւացումներ, ACID3 թեստի անցում, «HTTP byte range» հնարաւորութիւն, անվտանգութեան բարձրացում, anti-reflected-XSS հնարաւորութիւն՝ անուանուած «XSS Auditor»[4]։
4.1.249 2010-03-17 Թարգմանման լողացող պանելի լրացում, նոր անձնական կարգաւորումներ, «XSS Auditor»-ի անջատում[5]։
5.0.375 2010-05-21 533 2.1 Windows
Mac
Linux
JavaScript-ը կ'աշխատի աւելի արդիւնաւէտ, ցանցային դիտարկիչի կարգաւորումներու զուգադիպութիւն,HTML5 թարմացումներ(Geolocation APIs, App Cache, web sockets, и file drag-and-drop), լրացուած Adobe Flash Player[6][7]։
6.0.472 2010-09-02 534.3 2.2 Գործիքներու տեսքային փոփոխութիւններ։ Omnibox հնարաւորութիւն[8] WebM տեսագրութեան եւ PDF-ի աջակցում (լռելեայն անջատուած է)[9]։
7.0.517 2010-10-21 534.7 2.3.11.22 Կը պարունակէ իր մէջ շարք մը ուղղումներ, որոնք ուղղուած են ցանցային դիտարկիչի աշխատանքի բարելաւման համար։
8.0.552 2010-12-02 534.10 2.4.9.19 Chrome Web Store, նոր լրացուած PDF-ֆայլերու կարդացող՝ անվտանգութեան բարձրացումով[10] Նաև աւելացուած է «about: flags» էջը նոր հնարաւորութիւններիւ թեստաւորման համար։
9.0.597 2011-02-03 534.13 2.5.9.6 WebGL-ի հնարաւորութիւնը ինքնաբար միացուած է, Chrome Instant-ի միացման հնարաւորութիւն կարգաւորումներու էջի միջոցով[11], WebP հնարավորություն[12],շարք մը հնարաւորութիւններ ինչպիսիք են՝ Google Native Client, CRX-less Web Apps, Web Page Prerendering, Experimental Extension APIs, Disable hyperlink auditing
10.0.648 2011-03-08 534.16 3.0.12.30 Google Cloud Print-ի միացման հնարաւորութիւն[13]
11.0.696 2011-04-27 534.24 3.1.8.16 HTML5 API հնարաւորութիւն խօսքի լրացման համար։ Նոր պատկերանիշ
12.0.742 2011-06-07 534.30 3.2.10.21 3D CSS ապարատային արագացուցիչ։ Անվտանգութեան բարձրացում։ թխուկներու ջնջման հնարաւորութիւն
13.0.782 2011-08-02 535.1 3.3.10.30 Google Instant Pages ավելացումներ
14.0.835 2011-09-16 3.4.14.21 Թարգմանման լողացող պանելի եւ գաղտնաբառերու յիշեցումը առաջարկող պանելի գոյնը կապոյտէն մոխրագոյնի կը փոխուի
15.0.874 2011-10-25 535.2 3.5.10.22 Տպման արագ նայում։ Այլ կարեւոր փոփոխութիւններ[14]։
16.0.912 2011-12-13 535.7 3.6.6.11 Մի քանի հաշիւներու աջակցման հնարաւորութիւնը ինքնաբար միացած է[15]։
17.0.963 2012-01-05 535.11 3.7.12.12 Օգտագործողի զգուշացում ֆայլի բեռնման ժամանակ անտեսանելի (ծպտեալ) էջը փակելու։ SVG ֆայլերու բացման հետ կապուած լաւացումներ
18.0.1003 2012-01-11 535.16 3.8.4.1 Լողացող պատուհաններու հետ կապուած շարք մը փոփոխութիւններ

Առանձնայատկութիւնները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կուկըլ Քրոմի նպատակն է իր ցանցային դիտարկիչը դարձնել աւելի անվտանգ, արագ եւ հաստատուն։ 9 Յունիս 2009-ին Կուկըլ Քրոմի ստեղծողները տուին ոչ պաշտօնական հարցազրոյց, ուր նշեցին իրենց հետագայ ռազմավարութիւնը, որ կը կայանար ցանցային դիտարկիչը դարձնել առաւելագոյնս թեթեւ եւ արագ ու միեւնոյն ժամանակ նուազագոյն հնարաւորութիւններով ապահովուած, իսկ աւելի շատ հնարաւորութիւններ կարելի էր ձեռք բերել բեռնելով յատուկ լայնացումները, որոնք հասանելի են Chrome Web Store համացանցային խանութին մէջ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. http://gs.statcounter.com/#all-browser-ww-monthly-201402-201402-bar
  2. Official Google Blog: A fresh take on the browser
  3. Google Chrome Releases: Stable Update: Google Chrome 2.0.172.28
  4. Google Chrome Releases: Stable Channel Update
  5. Google Chrome Releases: Stable Channel Update 2010-03-17
  6. Brian Rakowski (2010-05-25)։ «Evolving from beta to stable with a faster version of Chrome»։ Google։ արտագրուած է՝ 2010-05-25 
  7. «Adobe Flash Player support now enabled in Google Chrome’s stable channel»։ 2010-06-30։ արտագրուած է՝ 2010-08-08 
  8. «Dev Channel Update»։ Google Chrome Releases։ 2010-06-17։ արտագրուած է՝ 2010 թ․ հուլիսի 24 
  9. «Dev Channel Update»։ Google Chrome Releases։ 2010-07-02։ արտագրուած է՝ 2010 թ․ հուլիսի 2 
  10. «Stable, Beta Channel Updates»։ Google։ արտագրուած է՝ 2010 թ․ դեկտեմբերի 3–ին 
  11. «Safer plug-ins, faster search, and richer graphics»։ Google։ արտագրուած է՝ 2010 թ․ դեկտեմբերի 17–ին 
  12. «WebP Home»։ Google։ արտագրուած է՝ 2011 թ․ փետրվարի 3 
  13. «Dev Channel Update»։ Google։ արտագրուած է՝ 2010 թ․ դեկտեմբերի 17–ին 
  14. «Download Google Chrome 15.0.874.15 Dev with Fixes for the Revamped New Tab Page»։ արտագրուած է՝ սեպտեմբերի 19, 2011 
  15. «Download Google Chrome 16 Dev and Chrome 15 Beta»։ արտագրուած է՝ սեպտեմբերի 23, 2011