Լուչիանօ Փաւարոթթի
Լուչիանօ Փաւարոթթի |
---|
Լուչիանօ Փաւարոթթի (իտալ.՝ Luciano Pavarotti, 12 Հոկտեմբեր 1935[4][5][6][…], Մոտենա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիոյ Թագաւորութիւն[7] - 6 Սեպտեմբեր 2007[1][2][3][…], Մոտենա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[7]), իտալացի օփերային երգիչ-թենոր։ Բոլոր ժամանակներու ամէնէն յաջող օփերային թենորներէն մէկը։ Լուչիանօ Փաւարոթթի իտալացի օփերային թենոր էր, ինչպէս նաեւ փոփ երաժշտութեան բնագաւառին մէջ՝ եղած է ամէնէն նշանաւոր թենորներէն մէկը։ Ունեցած է ամբողջական օփերաներու եւ մենակատարումներու բազմաթիւ ձայնագրություններ՝ հասնելով համաշխարհային հռչակի, շնորհիւ իր ձայնին որակին եւ գեղեցկութեան: Կոչուած է Ի. դարու լաւագոյն թենորներէն մէկը[8][9]:
Վաղ կեանք եւ երաժշտական կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուչիանօ Փաւարոթթին ծնած է 1935-ին, Իտալիոյ հիւսիսը գտնուող Մօտենա ծայրամասին մէջ։ Հայրը՝ Ֆերնանտօ Փաւարոթթին հացթուխ էր եւ թենոր։ Մայրը՝ Ատել Վենթուրին, կ'աշխատէր ծխախոտի գործարանի մը մէջ։ Լուչիանօ փոքր տարիքէն շրջապատուած էր սիրով եւ հոգատարութեամբ. ծնողքին հետ կ'ապրէր երկու սենեակնոց համեստ բնակարանի մը մէջ։ Ըստ Փաւարոթթիի՝ հայրը հրաշալի թենորային ձայն ունէր, սակայն մերժած էր երգիչ դառնալ։
Բ. համաշխարհային պատերազմին, 1943-ին, ընտանիքը կը ստիպուի հեռանալ քաղաքէն։ Յաջորդ տարին անոնք սենեակ մը կը վարձեն հարեւան գիւղի մը մէջ, ուր երիտասարդ Փաւարոթթին կը զարգացնէ իր գիւղատնտեսական հմտութիւնները։ Եօթ տարի յաճախած է վոքալի դասերու։ Բացի երաժշտութենէն, մանկութեան տարիներուն Փաւարոթթի կը սիրէր ոտնագնդակ խաղալ ու հետագային ալ մասնագիտանալ, սակայն մայրը կը համոզէ զինք, որպէսզի ուսուցիչ դառնայ:Անկէ երկու տարի ետք, երկու տարի կը դասաւանդէ տարրական դպրոցի մը մէջ, բայց վերջապէս կ'որոշէ երաժշտութեամբ զբաղիլ:Հայրը սկիզբը համաձայն չի գտնուիր, սակայն տեղի կու տայ: 1954-ին, 19 տարեկանին, կը սկսի Երաժշտութեան ուսումնասիրութեան: Մօտենայի մէջ, թենոր Արրիկօ Փոլան (Arrigo Pola)՝ իրեն կ'առաջարկէ դասեր տալ, առանց վարձատրութեան: Ըստ Ռիչըրտ Պոնյինկի (Richard Bonynge), Փաւարոթթի բնաւ ալ երաժշտութիւն կարդալ չէ սորված:[10] Փոքր տարիքէն Փաւարոթթիի վրայ խոր ազդեցութիւն ձգած են հօրը ձայնագրութիւնները, որոնց կատարողներն էին՝ Բենիամինօ Կիկլին (Beniamino Gigli), Ճիովանի Մարթինելլին (Giovanni Martinelli), Թիթօ Սքիփան (Tito Schipa) եւ Էնրիքօ Քարուսօն: Փաւարոթթիի սիրելի թենորը եւ կուռքը Կիւսեփփէ տի Սթեֆանօն էր (Giuseppe Di Stefano). իր վրայ նոյնպէս մեծ ազդեցութիւն ունեցած է Մարիօ Լանցան, որ ըսած է.«Ինը տարեկան հասակին ան կ'երգէր հօրը հետ եկեղեցւոյ երգչախումբին մէջ»:
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փաւարոթթի երկու անգամ ամուսնացած է: Առաջին ամուսնութիւնը՝ Ատուա Վերոնիի (Adua Veroni) հետ 1961-էն 2000 տեւած է: Ունեցած է երեք դուստր՝ Լորենզան (Lorenza), Քրիստինան (Cհristina) եւ Ժիւլիանան (Giuliana): 13 Դեկտեմբեր 2003-ին կ'ամուսնանայ իր նախկին անձնական օգնականին՝ Նիքոլեթթա Մանթովանիի (Nicoletta Mantovani)(ծնեալ՝ 1969-ի) հետ, որմէ կ'ունենայ դուստր մը՝ Ալիսը: Ալիսի երկուորեակ եղբայրը՝ Ռիքարտոն (Riccardo), Յունուար 2003-ին, բարդութիւններու պատճառով կը մահանայ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20071019064720/http://www.cnn.com:80/2007/SHOWBIZ/Music/09/06/pavarotti.dead/index.html
- ↑ 2,0 2,1 Luciano Pavarotti
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ RKDartists
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ «Obituary: Թայմզ «Լուչիանօ Փաւարոթթի», 6 Սեպտեմբեր, 2007»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-07-25-ին։ արտագրուած է՝ 2020-12-11
- ↑ Warrack, John and Ewan West (1996). "Luciano Pavarotti." The Concise Oxford Dictionary of Opera. (3rd Ed.), ... an excellent technique, and a conquering personality."Կաղապար:En
- ↑ Ռիչըրտ Պոնյինկի հարցազրոյցը Փաւարոթթիի մասին
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Official website Archived 1999-10-02 at the Wayback Machine.
- Discography Archived 2008-03-22 at the Wayback Machine. (Capon's Lists of Opera Recordings)
- The Times obituary Archived 2011-08-19 at the Wayback Machine.
- Review of The King and I at theage.com.au
- The Pavarotti Story Decca Records
- Pavarotti Video Biography by National Italian American Foundation NIAF
- History of the Tenor – Sound Clips and Narration
- Funeral Mass of Luciano Pavarotti Եություպի վրայ
- On video singing Verdi (YouTube)
|