Վրոցլավ
Վրոցլավ, (լեհ.՝ Wroclaw) քաղաք Լեհաստանի հարաւ-արեւմուտքը, նաւահանգիստ Օդրա գետին ափին, Վրոցլավի վոյեվոդութեան վարչական կեդրոնը։ Բնակչութիւնը՝ 673 531 մարդ (30 Յունիս 2024)[2]։ Թրանսբորթային հանգոյց է։ Առաջատար ճիւղերն են մեքենաշինութիւնը, մետալուրգիան, քիմիական, թեթեւ, սնունդի եւ պոլիգրաֆ արդիւնաբերութիւնը։ Կա ՋԷԿ, գազի գործարան։ Ունի քանի մը համալսարան։
Պատմական աղբիւրներուն մէջ առաջին անգամ (Բրեսլավլ անունով) կը յիշատակուի 980 թուականին։
1000 թուականէն եղած է եպիսկոպոսութեան կեդրոն։
1335 թուականէն մտած է Չեխական թագաւորութեան կազմին մէջ եւ Սիլեզիայի գլխաւոր քաղաքն էր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թուականներ) ժամանակ զբաղեցուցած են գերմանացիները։ Կայ քաղաքապետարան (XIII—XVI դարեր․), կաթոլիկ եկեղեցի (XIII —XVIII դարեր), վերամիաւորման ցուցահանդէս համալիր։
Պատմութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հին ժամանակներ
Հին դարերուն, Վրոցլավի տարածքին կամ անոր մօտակայքը գոյութիւն ունեցած է բնակավայր մը՝ Պուտորիկում (Budorigum) անունով։ Այն արդէն իսկ նշուած էր Քլոտիոս Պտղոմէոսի քարտէսին վրայ՝ Ք.Ե. 142–147 թուականներուն։ Ժողովուրդներու մեծ գաղթի շրջանին՝ 6-րդ դարէն սկսեալ, այս տարածքին մէջ գոյութիւն ունեցած են բնակավայրեր։ Արեւմտասլաւոնական Սիլեզեան (Ślężans) ցեղը հաստատուած է Օտըր գետի ափին եւ Օսթրուվ Թումսքիի (Ostrów Tumski) վրայ կառուցած է ամրացուած բնակավայր։
Վրոցլավը յառաջացած է երկու առեւտրական ճամբաներու՝ Վիա Ռեկիայի (Via Regia) եւ Սաթի ճանապարհի (Amber Road) խաչմերուկին վրայ։ Քաղաքին մէջ կատարուած հնագիտական պեղումները ցոյց կու տան, որ այն հիմնադրուած է մօտաւորապէս 940 թուականին։ 985-ին, Լեհաստանի դուքս Միեշքօ Ա.-ն նուաճեց Սիլեզիան եւ նոր ամրութիւններ կառուցեց Օսթրուվի վրայ։ Քաղաքը յստակօրէն յիշատակուած է Թիթմարի կողմէ Ք.Ե. 1000 թուականին՝ Կնեզնոյի համագումարի ընթացքին անոր եպիսկոպոսական աթոռի կարգավիճակ ստանալուն առնչութեամբ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքէն տեսարաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Համալսարան
- Օփերա
- Մարզադաշտ
- 1900
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- 1 2 3 https://demografia.stat.gov.pl/bazademografia/Tables.aspx
- 1 2 3 https://isap.sejm.gov.pl/isap.nsf/DocDetails.xsp?id=WDU20220001847
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Wroc%C5%82aw
- ↑ http://demografia.stat.gov.pl/bazademografia/Tables.aspx
- ↑ https://bdl.stat.gov.pl/BDL
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210564011-0986283?var-id=1639616&format=jsonapi
- ↑ (unspecified title) — 1918.
| ||||||||||||||||||
| Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |