Gravity Falls
Կրեւիթի Ֆոլզ-ը (Gravity Falls) ամերիկեան շարժապատկերային (animated) առեղծուածային-կատակերգական հեռուստաշար մըն է, ստեղծուած՝ Ալեքս Հըրշի կողմէ Disney Channel-ի եւ Disney XD-ի համար։ Շարքը կը հետեւի Տիփըր Փայնզի (Ճէյսըն Ռիթըր) եւ իր երկուորեակ քրոջ՝ Մէյպըլի (Քրիսթըն Շաալ) արկածախնդրութիւններուն, որոնք ամառը անցընելու համար կը ղրկուին իրենց մեծ-հօրեղբօր (կամ «Կրանքըլ») Սթենի (Հըրշ) քով՝ Օրեկոնի Կրեւիթի Ֆոլզ քաղաքը․ առեղծուածային վայր մը, որ լեցուն է գերբնական դէպքերով եւ արարածներով։ Երեխաները կ’օգնեն Սթենին կառավարել իր սեփականութիւնը հանդիսացող «Առեղծուածներու Տաղաւարը» (Mystery Shack) զբօսաշրջային վայրը, միեւնոյն ժամանակ քննելով տեղական գաղտնիքները։
Հեռուստաշարի առաջին ցուցադրութիւնը տեղի ունեցաւ 15 Յունիս 2012-ին եւ շարունակուեցաւ մինչեւ 15 Փետրուար 2016։ 20 Նոյեմբեր 2015-ին, Հըրշ յայտարարեց, որ շարքը պիտի աւարտի իր երկրորդ տարեշրջանով՝ շեշտելով, թէ ասիկա «հարիւր առ հարիւր իր ընտրութիւնն է» եւ թէ «յայտագիրը չէ ջնջուած, այլ պարզապէս կ’աւարտի»՝ հասնելով իր նախատեսուած վախճանին։ Շարքը աւարտեցաւ 15 Փետրուար 2016-ին, մէկ ժամ տեւողութեամբ «Weirdmageddon 3: Take Back the Falls» եզրափակիչ դրուագով։ Հըրշ յետագային նշեց, որ ինք բաց է շարքը յաւելեալ դրուագներով կամ յատուկ թողարկումներով շարունակելու գաղափարին․ պատմութիւնը շարունակուեցաւ գրաւոր ձեւով՝ 2016-ին հրատարակուած «Journal 3»-ի կրկնօրինակով, 2018-ի «Gravity Falls: Lost Legends» պատկերապատումով (graphic novel) եւ 2024-ի դեռահասներու համար նախատեսուած «The Book of Bill» վէպով։
«Կրեւիթի Ֆոլզ»-ը արժանացաւ քննադատական մեծ գնահատանքի իր սենարին, կերպարներուն, ձայնային դերակատարութեան, շարժապատկերման եւ հումորին համար։ Անիկա շահեցաւ երկու Emmy, երեք Annie եւ մէկ BAFTA Children's մրցանակ, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ պարգեւներ ու անուանակարգումներ։ Իր հեռարձակման ընթացքին շարքը ապահովեց բարձր դիտողականութիւն երեխաներու, դեռահասներու եւ երիտասարդներու մօտ․ 2015-ին եւ 2016-ի սկիզբը անիկա Disney XD-ի ամէնաբարձր վարկանիշ ունեցող յայտագիրն էր՝ սահմանելով քանի մը մրցանիշներ։ Հեռուստաշարը ստեղծած է համակիրներու (fandom) լայն եւ կրքոտ բանակ մը, կը նկատուի ներշնչման աղբիւր իրմէ ետք եկող բազմաթիւ շարժապատկերային գործերու համար եւ ծնունդ տուած է զանազան պաշտօնական արտադրանքներու։
Կերպարներ եւ ձայնային դերասաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Dipper Pines» (ձայնեղ՝ Jason Ritter) - 12 տարեկան «Mabel Pines»-ի զոյգ եղբայրը։
- «Mabel Pines» (ձայնեղ՝ Kristen Schaal) – 12 տարեկան «Dipper Pines»-ի զոյգ քոյրը։
- «Grunkle Stan» (ձայնեղ՝Alex Hirsch) - «Dipper»-ի եւ «Mabel»-ի մեծ հոր եղբայրը։
- «Soos Ramirez» (ձայնեղ՝ Alex Hirsch) – 22 տարեկան «Mystery Shack»-ի վարպետը։
- «Wendy Corduroy» (ձայնեղ՝ Linda Cardellini) – 15 տարեկան աղջիկ մը, որ կ'աշխատի «Mystery Shack»-ին մէջ։
- «Waddles» [ (ձայնեղ՝Dee Bradley Baker (Neil DeGrasse Tyson՝Իբրեւ հիւր ) ] – «Mabel»-ի ընտանեկան խոզը։
Պարբերական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գրագէտը՝ «Stanford Pines» (ձայնեղ՝ J.K. Simmons) – «Grunkle Stan»-ի վեց մատով զոյգ, կորսուած եղբայրը։
Բաժակներ եւ անուանումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարի | Բաժակ | Բնաբանական Գրացանկ | Պատօնատռու | Արդիւնք |
|---|---|---|---|---|
| 2012 | 40րորդ Annie Awards | Production Design in an Animated Television/Broadcast Production[1] | Ian Worrel | Կաղապար:Թեկնածու նշանակել |
| Voice Acting in an Animated Television/Broadcast Production[2] | Kristen Schaal | Կաղապար:Հաղթած | ||
| 2013 | Teen Choice Awards | Choice TV։ Animated Show[3] | Gravity Falls | Կաղապար:Թեկնածու նշանակել |
| 41րորդ Annie Awards | Best Animated TV/Broadcast Production For Children's Audience[4] | Gravity Falls | Կաղապար:Թեկնածու նշանակել | |
| Directing in an Animated TV/Broadcast Production[4] | John Aoshima | Կաղապար:Թեկնածու նշանակել | ||
| Storyboarding in an Animated TV/Broadcast Production[4] | Alonso Ramos-Ramirez | Կաղապար:Թեկնածու նշանակել | ||
| Golden Reel Award | Best Sound Editing in Television։ Animation[5] | Gravity Falls | Կաղապար:Թեկնածու նշանակել | |
| PAAFTJ Television Awards | Best Animated Series | ”Gravity Falls” | Կաղապար:Թեկնածու նշանակել | |
| Best Directing for an Animated Series | “Gravity Falls” John Aoshima for “Tourist Trapped” | Կաղապար:Թեկնածու նշանակել | ||
| Best Writing for an Animated Series | “Gravity Falls” Michael Rianda & Alex Hirsch for “The Inconveniencing” | Կաղապար:Թեկնածու նշանակել | ||
| Best Voice Actor in an Animated Series | Alex Hirsch for “Gravity Falls” | Կաղապար:Թեկնածու նշանակել | ||
| Best Voice Actress in an Animated Series | Kristen Schaal for “Gravity Falls” | Կաղապար:Թեկնածու նշանակել | ||
| Best Artistic/Visual Achievement in an Animated Series | “Gravity Falls” Phil Rynda (production design), Ian Worrel (art direction), Chris Houghton & ‘C’ Raggio IV (character design) & Mark Garcia (storyboard) for “Fight Fighters” | Կաղապար:Թեկնածու նշանակել | ||
| Best Main Title Theme Music (New Shows Only) | “Gravity Falls” Disney Channel | Կաղապար:Հաղթած | ||
| 2014 | Kids' Choice Awards | Favorite Animated Animal Sidekick[6] | Waddles | Կաղապար:Թեկնածու նշանակել |
| Primetime Creative Arts Emmy Awards | Outstanding Individual Achievement in Animation | Ian Worrel for "Dreamscaperers" | Կաղապար:Հաղթած | |
| Teen Choice Awards | Choice TV։ Animated Show[7] | Gravity Falls | Կաղապար:Թեկնածու նշանակել | |
| 2015 | 42nd Annie Awards | Best Animated TV/Broadcast Production For Children’s Audience[8] | Gravity Falls | Կաղապար:Հարթած |
| Outstanding Achievement, Directing in an Animated TV/Broadcast Production[8] | Rob Renzetti | Կաղապար:Թեկնածու նշանակել | ||
| Outstanding Achievement, Storyboarding in an Animated TV/Broadcast Production | Luke Weber, Alonso Ramirez Ramos, Neil Graf & Steve Heneveld | Կաղապար:Թեկնածու նշանակել | ||
| 5th Critics' Choice Television Awards | Best Animated Series | Gravity Falls | Կաղապար:Թեկնածու նշանակել |
Արտադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Gravity Falls»-ը ստեղծուած է Ալեքս Հըրշի (Alex Hirsch) կողմէ, երբ ան կ’ուսանէր «CalArts»-ի մէջ։ Հեռուստաշարը արտադրուած է «Disney Television Animation Studio»-ի կողմէ եւ ներշնչուած է Հըրշի կեանքի փորձառութիւններէն ու իր քրոջ հետ անցուցած մանկութեան ամառնային օրերէն։
Մէյպըլը (Mabel) հեռուստաշարի ամենահաստատուն ու հանրաճանաչ կերպարներէն մէկն է. իր կատակներն ու բառախաղերը արժանի են այդ համբաւին։ Երբ կը մեծնայինք, քոյրս տարուած էր «'N Sync» տղոց նուագախումբով։ Ան նոյնիսկ մատը վնասեց անոնց նուագահանդէսներէն մէկուն ընթացքին՝ ցատկելու ատեն։ Ուստի, հեռուստաշարին մէջ տեղ տուինք տղոցմէ բաղկացած նուագախումբի մը, եւ Լենս Պեսը (Lance Bass) անձամբ ձայնաւորեց իր կերպարը։ Քրոջս կանչեցի, որպէսզի ծանօթանայ անոր հետ։ Քոյրս նաեւ կ’ուզէր ընտանի խոզ մը ունենալ մանկութեան, ուստի Մէյպըլին ընտանի խոզ մը տուի շարքին մէջ. հիմա ան կրնայ իր երազանքը Մէյպըլի միջոցաւ ապրիլ։ Ան շատ պարտական է ինծի։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Beck, Jerry (3 Դեկտեմբեր 2012)։ «Annie Award Nominations 2012»։ Cartoon Brew։ արտագրուած է՝ 5 Դեկտեմբեր 2013
- ↑ Beck, Jerry (2 Փետրուար 2013)։ «Annie Award Winners»։ Cartoon Brew։ արտագրուած է՝ 5 Դեկտեմբեր 2013
- ↑ Lewis, Casey։ «Teen Choice Awards Nominations Announced! Who Made The Cut This Year?»։ Teen Vogue։ արտագրուած է՝ 5 Դեկտեմբեր 2013
- 1 2 3 Amidi, Amid (2 Դեկտեմբեր 2013)։ «Complete List of 2013 Annie Award Nominations»։ Cartoon Brew։ արտագրուած է՝ 5 Դեկտեմբեր 2013
- ↑ «The 61st MPSE Golden Reel Awards Nominees (Television)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-08-25-ին։ արտագրուած է՝ 2 Փետրուար 2014
- ↑ Shenton Zoe (2014-03-30)։ «Kids' Choice Awards winners: One Direction, Selena Gomez, Ariana Grande, Justin Timberlake and more»։ 3am & Mirror Online։ արտագրուած է՝ 2014-05-31
- ↑ «FIRST WAVE OF "TEEN CHOICE 2014" NOMINEES ANNOUNCED»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 7 October 2014-ին։ արտագրուած է՝ 12 July 2014
- 1 2 Amidi, Amid (1 Դեկտեմբեր 2014)։ «Annie Award Winners»։ Cartoon Brew։ արտագրուած է՝ 13 Դեկտեմբեր 2014
| ||||||||||