Ֆրիկ (բանաստեղծ)
Ֆրիկ | |
---|---|
![]() | |
Նաեւ յայտնի է իբրեւ | Ֆրիկ |
Ծնած է | 1234 |
Մահացած է | 1315 |
Ազգութիւն | Հայ |
Մասնագիտութիւն | բանաստեղծ |
Ֆրիկ, (մօտ 1230-ական - մօտ 1310-ական) միջնադարեան հայ բանաստեղծ։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կենսագրական տեղեկութիւններ չեն պահպանուած. յայտնի են միայն հօր եւ հօրեղբոր անունները՝ Թագւոշ եւ Դոդանա։ Ֆրիկի քերթուածքներուն եղած որոշ անուղղակի տուեալներէն կ'ենթադրուին, որ ծնուած է մոնկոլներու Հայաստան կատարած արշաւանքներու սկիզբը։ Հաւանաբար գերի ընկած է մոնկոլներուն ձեռքը, ապա փրկանգով ազատուած է։ Եղած է հարուստ, սակայն հետագային մասաչիներէն (մոնկոլներէն՝ բանակին հանդրձանք, ձի, զենք մատակարարողներ) մէկի ընկերակիցը դառնալով՝ սնանկցած է, ընկած է ծանր պարտքերու տակ։ Անոր համար անոր խփած են իր ընտանիքը։ Ծերութեան հասակին թշվառ ու մենակ եղած է։ Ցանկացած է վանք մտնել, վանական դառնալ սակայն պարզ չէ արդիոք ան արած է այդ քայլը։
Բանաստեղծութիւնները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ֆրիկին պահպանած է մօտ հինգ տասնեակ բանաստեղծութիւններ, որոնց մէծ մասը յայտնաբերած է, հաւաքած է հրատարակութեան պատրաստած է Տիրայր Վարդապետը[1]: Ֆրիկը գրած է ժողովրդին հասկանալի պարզ ու յստակ լեցւով։ Ահա թէ ինչպէս հենց ինքը Ֆրիկը գրած է իր մասին։
Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել եւ հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը։ Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին.
![]() |
- Ֆրիկը հանցեղ պարզ խօսած է որ ամենայն մարդ իմանայ[2]
|
![]() |
Ան իր տաղերուն առատօրէն օգտագործած է ժողովրդական բանահիւսութեան պատկերով արտայայտութիւններ, համեմատութիւններ, առածներն ու ասացուածքները, ինչպէս նաեւ հայերէն տեսակը[3]:
Թեմաները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հասունութեան տարիներուն Ֆրիկի ստեղծագործութեան կարեւոր թեմաներն դարձած է ազգային ու սոցիալական խնդիրները[4]: Մոնկոլական տիրապետութեան շրջանի գեղարուեստական Ֆրիկի արձագանք հասած է մեզի չորս բանքերը՝ «Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի», «Վասն Արղուն ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի եւ բրջի», «Ընդդէմ ֆալաքին...» քերթուած Ֆրիկը գրած է։
![]() |
- Հիմիկ դժարեց բաներս, որ թաթարն եղաւ թագաւոր. Զրկեց զամենայն աշխարհս Ու զգողերն էդիր մեծաւոր
|
![]() |
Ազգային քաղաքական խնդիրն աւելի սուր արծարծուած «Վասն Արղուն ղանին եւ Բուղային» եւ «Գանգատ» բանաստեղծութիւններուն, որոնց այն հանդէս եկած է սոցիալական խնդրի հետ զուզգորուած։ Առաջին բանաստեղծութեան մէջ Ֆրիկը վրեժխնդիր սրտով երազած է թաթար-մոնկոլներու դաժան բռնատիրութեան վերջնական անկումը։ «Գանգատի» մէջ հայրենասէր հեղինակը կ'ողբար ժողովրդի ծանր վիճակը։ Դերեւս «Ընդդէմ ֆալաքին» բանքը Ֆրիկը ֆալաքին (ճակատագրին) կը համարուէր անարդար դատաւոր, որ անգետ, վատ, յիմար մարդկանց մէծ հարստութեան տէր դարձած է, իսկ արժանաւորներուն՝ «ուղորդ», իմաստուն մարդոց կը թողէր դժբախտ։ Բայց ըստ Ֆալաքին՝ այդ անհաւասարութեան պատճառը ոչ չէ ինքն է այլ Աստուած. «Արարչէն լինին», -կը պատասխանէ ճակատագիրը։ «Գանգատ» բանաստեղծութեան մէջ Ֆրիկը վէճի աւատատիրական հասարակարգը եղած խոր հակասութիւնները, հասարակական դասերու վիճակներու մէջ տարբերութիւնը կը բացատրուի բախտով կամ Աստուծոյ կամքով («Եւ այս էր բան քոյ հրամանի, Արդար, իրաւ դատաւորի, Մէկն ի պապանց պարոնորդի, Մէկն ի հարանց մուրող լինի...»)։ Շարունակելով հակադրութիւններու շարքը՝ միջնադարեան հեղինակը աստիճանաբար կը բացայայտնէ սոցիալական անհաւասարութիւններու ամբողջական շղթան[5]: Այս չորս բանքերով Ֆրիկը կը համարուէր ոչ միայն միջնադարեան հայ սոցիալական քնարերգութեան սկզնաւորողն ու խոշոր ներկայացուցիչը, այլեւ համաշխարհային գրականութեան նշանաւոր դէմքերէն մէկը[6]:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա, խմբգր․ (1986)։ Հայկական սովետական հանրագիտարան, հ., 12։ էջ 735-736
- ↑ Բախչինյան Հ., Սարինյան Ս., Թամրազյան Հ., խմբգր․ (2000)։ Հայ գրականություն» դասագիրք հանրակրթական դպրոցի աշակերտների համար։ «Լույս»։ էջ 54-55
- ↑ Հովհաննիսյան Ա., խմբգր․ (1955)։ , Ֆրիկը պատմաքննական լույսի տակ
- ↑ Նալբանդեան Վ.Ս., Ներսիսեան Վ.Ս., Բախչինեան Հ.Գ., խմբգր․ (1986)։ Հայ միջնադարեան գրականութիւն. համառօտ պատմութիւն։ «Սովետական գրող»։ էջ 115-117։ ISBN 99930-2-263-2
- ↑ Ժամկոչյան Հ., խմբգր․ (1958)։ Պատմաբանասիրական դիտողություններ Ֆրիկի և նրա տաղերի մասին։ «ՊԲՀ»
- ↑ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա, խմբգր․ (1986)։ Հայկական սովետական հանրագիտարան հ., 12։ էջ 735-736