Ֆրանցիսքօ Ֆրանքօ

Jump to navigation Jump to search
Ֆրանցիսքօ Ֆրանքօ
Francisco Franco
Franco0001.PNG
Ծննդեան անուն Francisco Paulino Hermenegildo Teódulo Franco Bahamonde
Ծնած է Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).
Ծննդավայր Ֆեռոլ, Կալիսիա
Մահացած է Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).
Մահուան վայր Մատրիտ, Սպանիա
Քաղաքացիութիւն Flag of Spain (1945–1977).svg Սպանիա
Մայրենի լեզու Սպաներէն
Կրօնք կաթոլիկութիւն
Ուսումնավայր Toledo Infantry Academy
Մասնագիտութիւն Սպայ, spanish legionary, զինծառայող ԵՒ քաղաքական գործիչ
Վարած պաշտօններ Սպանիայի վարչապետ, Chief of Staff of the Army, տնօրէն եւ պետութեան գլուխ
Պարգեւներ եւ
մրցանակներ
Քրիստոսի գերագոյն շքանշան Պատւոյ լեգէոնի Մեծ խաչի ասպետ Ալֆոնսօ X-ի քաղաքացիական շքանշան Grand Cross of the Sash of the Three Orders Սուրբ Աւետման բարձրագոյն շքանշան Սուրբ Մավրիքիոսի եւ Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ Գերմանական արծիւի շքանշան Grand Collar of the Military Order of the Tower and Sword Philippine Legion of Honor Q43534190? Q92114598? Q92226898?
Կուսակցութիւն Falange Española de las JONS
Ամուսին Քարմեն Փոլօ
Ծնողներ Նիքոլաս Ֆրանքօ Սալկատօո-Արաուխո եւ Փիլար Պաամոնտե ի Փարտո տե Անտրատէ
Երեխաներ Քարմեն Ֆրանքօ
Ստորագրութիւն
Francisco Franco Signature.svg

Ֆրանցիսքօ Ֆրանքօ Պաամոնտէ (Կաղապար:IPA-es, , սպանացի սպայ, զօրավար, Սպանիոյ ղեկավար 1939 թուականէն մինչեւ իր մահը՝ 1975 թուականը։ Ֆրանքոն ծնած է զինուորականի ընտանիքի մէջ եւ դարձեր է ամենաերիտասարդ զօրավարը Սպանիոյ մէջ եւ ամենաերիտասարդ զօրավարներէն մէկը Եւրոպայի մէջ 1920-ական թուականներուն[13]:

Որպէս ուժեղ պահպանողական՝ ան հիասթափութիւն ապրեցաւ, երբ 1931 թուականին միապետութիւնը Սպանիոյ փոխարինուեցաւ հանրապետութեամբ: 1936 թուականի ընտրութիւններուն պահպանողականները պարտութիւն կրեցին Ժողովրդական ճակատէն, վերջիններս եկան իշխանութեան։ Դուրս գալով հանրապետութեան դէմ՝ Ֆրանքոն եւ այլ զօրավարներ կազմակերպեցին յեղաշրջման փորձ, որմէ ալ սկսաւ Սպանիայի քաղաքացիական պատերազմը: Միւս գեներալների մահէն յետոյ Ֆրանքոն դարձաւ իր կուսակցութեան միակ առաջնորդը։


Կանայք Սպանիոյ մէջ Ֆրանքոյի կառավարման ժամանակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆրանքոն եւ իր տիկինը Քարմեն Փօլոն 1968 թուականին:

Ֆրանքոյի ժամանակ կինը պէտք է ըլլայ բարութեան եւ հոգածութեան չափանիշը, կինը պէտք է սիրէ իր զաւակներուն, ծնողներուն, եղբայրներուն, հաւատարիմ ըլլայ իր ամուսնոյն, ըլլայ միշտ իր ընտանիքի կողքին։ Պաշտօնական գաղափարախօսութեան համաձայն կինը պետք է հոգ տանի իր ընտանիքի եւ զաւակներու նկատմամբ։ Պատերազմի աւարտէն անմիջապէս յետոյ չեղեալ համարուեցան սեռական հաւասարութեան մասին օրէնքները։ Կինը չէր կարող ըլլալ դատաւոր կամ վկայութիւն տար դատարանի մէջ։ Կանայք նաեւ չէին կարող դառնալ համալսարաններու փրոֆէսօրներ։ Անոնց բոլոր գործերը պէտք է կառավարուէին ամուսիններու կամ հայրերու կողմէ։ Նոյնիսկ 1970-ական թուականներուն կանայք կարող էին ձերբակալուիլ եւ բանտ նստիլ դաժան ամուսինէ փախուստի համար։ Մինչեւ 1970-ական թուականները կանայք չէին կարող ունենալ դրամատան հաշիւ առանց ամուսնու կամ հօր համաձայնութեան[14]: 1960-ական եւ 1970-ական թուականներուն շատ սահմանափակումներ վերացուեցան, սակայն շատերը մնացին տակաւին Ֆրանքոյի մահէն յետոյ, մինչեւ սեռային հաւասարութեան մասին օրէնքներ ընդունուեցան:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 Munzinger-Archiv — 1913.
  9. 9,0 9,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  10. 10,0 10,1 Gran Enciclopèdia CatalanaGrup Enciclopèdia Catalana, 1968.
  11. 11,0 11,1 (unspecified title)
  12. Франко Франсиско // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  13. Payne (2000), p. 67
  14. Tremlett, Giles (2006). Ghosts of Spain. Faber and Faber Ltd. London. ISBN 0802716741. p. 211.