Ֆրանսեսք Մասիա
| Ֆրանսեսք Մասիա կատ.՝ Francesc Macià i Llussà | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | կատ.՝ Francesc Macià i Llussà |
| Ծնած է | 21 Սեպտեմբեր 1859[1] |
| Ծննդավայր | Վիլյանուևա ի Խելտրու, Garraf[2][3] |
| Մահացած է | 25 Դեկտեմբեր 1933[1][4][5][…] (74 տարեկանին) |
| Մահուան վայր | Պարսելոնա, Սպանիա[2][3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և զինուորական |
| Վարած պաշտօններ | President de la Generalitat de Catalunya?[6], Member of the Parliament of Catalonia?[7], member of the Congress of Deputies?[8], Հանրապետական Կորտեսի դեպուտատ?[9], Հանրապետական Կորտեսի դեպուտատ?[3], Հանրապետական Կորտեսի դեպուտատ?[2] և Chairman of Republican Left of Catalonia?[10] |
| Կուսակցութիւն | Estat Català?[11] և Կատալոնիայի հանրապետական ձախեր?[12] |
| Ամուսին | Eugènia Lamarca i de Mier?[13] |
| Երեխաներ | Josefina Macià i Lamarca? և Maria Macià i Lamarca? |
|
Ստորագրութիւն | |
Ֆրանսեսք Մասիա (21 Սեպտեմբեր 1859[1], Վիլյանուևա ի Խելտրու, Garraf[2][3] - 25 Դեկտեմբեր 1933[1][4][5][…], Պարսելոնա, Սպանիա[2][3]), սպանական բանակի գնդապետ, քաթալան կառավարութեան ղեկավար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մասիա ծնածէ 1859-ին, Պարսելոնայի նահանգի ծովափնեայ Վիլանովա ի լա Կելթրու քաղաքը։ Ան սպանական բանակի գնդապետ էր: Պարսելոնայի մէջ քաթալան լեզուով լոյս տեսնող «Քուքութ» պարբերաթերթին մէջ ստորագրած յօդուածի մը համար 1905-ին կը դատապարտուի եւ բանակէն կ'արձակուի: Իսկ «Քուքութ» 1905 Դեկտեմբերէն մինչեւ 1906 Ապրիլ, վեց ամիսով կը փակուի:
«Քուքութ»-ի փակման պայմաններուն տակ քաթալան քաղաքական կուսակցութիւններ 1906-ին կը միանան եւ կը կազմեն Քաթալան համերաշխութիւնը «Սոլիթարիթաթ Քաթալանա»:
Ֆրանսեսք Մասիա քաթալան համերաշխութեան ցանկէն 1907-ին` Պարսելոնայէն եւ 1923-ին ալ Լէս Պորկէս Պլանքէսէն երեսփոխան կը ընտրուի:
Մասիա 1922-ին կը հիմնէ Էսթաթ Քաթալա կուսակցութիւնը: Ան հետեւողական պայքար կը մղէ Փրիմօ տէ Ռիվերայի եւ թագաւորութեան դէմ:
Էսթաթ Քաթալա զինուորական բաժանմունքներ կ'ունենայ Էքսերսիթ Քաթալա (քաթալան բանակ) անունով, որուն հրամանատարը Մասիան էր: Կը կազմակերպուի նաեւ Կերմանտաթ Քաթալանա տէ լա Պանտերա Նեկրա (Սուրբ Քաթալան եղբայրութիւն սեւ դրօշակի) յատուկ ջոկատը:
Փրիմօ տէ Ռիվերա կ'արգիլէ քաղաքական կուսակցութիւններու գործունէութիւնը, Էսթաթ Քաթալա կ'անցնի ընդյատակեայ գործունէութեան: Ֆրանսեսք Մասիա հալածուելով Սպանիայէն կը հեռանայ եւ ֆրանսական Քաթալոնիոյ Փրաթս տէ Մոլլօ աւանը կ'ապաստանի, ուր կը բռնուի եւ կը բանտարկուի: 1927 Մարտին ան Պրիւքսէլ կ'անցնի, իսկ 1930 Ապրիլին Սպանիա կը վերադառնայ: Շատ չանցած կրկին կ'աքսորուի եւ 1931-ի Փետրուարին կը վերադառնայ:
Ֆրանսեսք Մասիա 14 Ապրիլ 1931-ին, Ալֆոնսօ ԺԳ. թագաւորի հրաժարումէն ետք, եւ Մատրիտի մէջ սպանական երկրորդ հանրապետութեան հռչակումէն քանի մը ժամ առաջ Պարսելոնայի մէջ Իպերիական դաշնակցութեան կազմէն ներս Քաթալոնիոյ անկախութիւնը կը հռչակէ:
Երեք օր ետք, 17 Ապրիլին, հանրապետական կառավարութիւնը երեք նախարարներ կ'ուղարկէ Պարսելոնա, որոնք բանակցութեան մէջ կը մտնեն Մասիայի հետ: Մասիա կ'ընդառաջէ: Քաթալան հանրապետութիւնը ջնջուած կը հռչակուի եւ կը փոխարինուի ինքնավար մարմիններու կազմաւորումով:
Կեներալեթաթ տէ Քաթալունիա (քաթալան կառավարութիւնը), որ 18-րդ դարու սկիզբը ջնջուած էր արքայական Նուէվա Փլաթա հրովարտակով, կը վերահաստատուի: Մասիա կը դառնայ քաթալան կառավարութեան ղեկավարը:
Ֆրանսեսք Մասիա մահացաւ 25 Դեկտեմբեր 1933-ին, Պարսելոնայի մէջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=11-11&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865070%29.NDIP.
- 1 2 3 4 5 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=10-10&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865070%29.NDIP.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://www.parlament.cat/wp/pcat/parlament/historia-del-parlament/cronica-del-parlament/
- ↑ https://www.parlament.cat/document/intrade/23161173
- ↑ https://www.congreso.es/gl/historico-diputados?p_p_id=historicodiputados&p_p_lifecycle=0&p_p_state=normal&p_p_mode=view&_historicodiputados_mvcRenderCommandName=indiceDiputado&_historicodiputados_ndip=(65070)
- ↑ http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=9-9&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865070%29.NDIP.
- ↑ https://memoriaesquerra.cat/biografies/macia-llussa-francesc
- ↑ Estat Català (1922-2022) - Manifest del centenari
- ↑ Les cares d’ERC
- ↑ Eugènia Lamarca, la primera "primera dama" de Catalunya — 2022.