Ֆրանսական Հիմնարկ

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search


LogoIF général.png

Ֆրանսական Հիմնարկ (ֆր՝. Institut français), ֆրանսական արդիւնաբերական եւ առեւտրային հասարակական կազմակերպութիւն (ֆր՝. Établissements Publics à Caractère Industriel et Commercial|Public Industrial and Commercial organization - EPIC): Հիմնադրուած է 1907-ին, Ֆրանսայի արտաքին գործերու նախարարութեան կողմէ՝ աշխարհով մէկ ֆրանսերէնի, ֆրանսախօսութեան, ֆրանսական մշակոյթի տարածման նպաստելու նպատակով: 2011-էն սկսեալ փոխարինած է Cultures France նախագիծին՝ իր հովանիին տակ առնելով Ֆրանսայի սահմաններէն դուրս ֆրանսական բոլոր նախագիծներու իրականացման աշխատանքները[1]։ Այսպիսով, կազմակերպութիւնը ձեռք բերած է աշխատանքի ընդլայնուած դաշտ՝ համաձայն 30 Դեկտեմբեր 2010-ի թիւ 2010-1695 որոշման[2] եւ 12 Յուլիս 2010-ին հաւանութեան արժանացած օրէնքին[3]:

Հակիրճ տեղեկատուութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ղեկավարուելով Պրունօ Ֆուշէի եւ անոր օգնական գլխաւոր կառավարիչի տեղակալ Անն Տալինէոյի ու գլխաւոր քարտուղար Կլեման Պոտօ-Կրեմէոյի կողմէ[4]՝ Ֆրանսական Հիմնարկը սերտօրէն կը համագործակցի ֆրանսական արտասահմանեան մշակութային կազմակերպութիւններու լայն ցանցի հետ՝ կազմուած 150 մասնաճիւղերէ, անոնց գումարած Alliance Françaiseի մօտաւորապէս հազար մասնաճիւղերը, որոնք սփռուած են աշխարհով մէկ: 2011-2014 թթ. իրականացուած է տասնեակ մը դիւանագիտական առաքելութիւններու մշակութային ցանցերու հետ համագործակցելու փորձարարական յատուկ ծրագիր, մասնաւորապէս՝ Քամպոտիոյ, Չիլիի, Դանիոյ, Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Վրաստանի, Ղանայի, Հնդկաստանի, Քուէյթի, Մեծ Բրիտանիոյ, Սենեկալի, Սերպիոյ, Սինկափուրի, Սուրիոյ մէջ (Սուրիոյ մէջ իրականացուող ծրագիրը երկրին պատերազմական գործողութիւններու պատճառով առկախուած է):

Ֆրանսայի կառավարութիւնը Ֆրանսական Հիմնարկին յանձնարարած է ամէն ձեւով աջակցիլ այլ երկիրներու մէջ ֆրանսական մշակոյթին տարածման ու զարգացման՝ կիրառելով մշակոյթի, արուեստի գործիչներու փոխայցելութիւններ, հիւրախաղեր, աշխարհով մէկ սփռելով ֆրանսերէն գիրքեր, տարածելով ֆրանսական ժապաւէններ, գաղափարներ, կազմակերպելով համերգներ, ցուցահանդէսներ, եւ այլն։ Այս ծիրին մէջ Հիմնարկը մշակած է ֆրանսական մշակոյթի տարածման գիտական ծրագիր եւ հետեւողականօրէն կ՛իրագործէ այն:

Ֆրանսական ուսումնարանը կը խրախուսէ մշակութային միամսեակներու, տասնօրեակներու, շաբաթներու, փառատօններու կազմակերպումը՝ առանձնակի ուշադրութիւն նուիրելով հարաւային երկիրներու հետ մշակութային կապերու սերտացման եւ այդ նպատակին ծառայեցնելով "Fonds Sud Cinema"-ի միջոցները, ինչպէս նաեւ համագործակցելով շարժապատկերի ազգային կեդրոնին հետ:

Այս բոլորին կողքին, Ֆրանսական Հիմնարկը կ՛իրականացնէ նոր ձեւաւորուած ծրագիրներու աշխատակիցներու ուսուցման կազմակերպման, ֆրանսական միջազգային մշակութային ցանցի աշխատողներու մասնագիտական որակաւորման բարձրացման նպատակաուղղուած աշխատանքներ:

Արտասահմանեան երկիրներուն մէջ գործող Ֆրանսական ուսումնարաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մշակութային Հիմնարկներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Եւրոպայի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆրանսական Հիմնարկը Հունգարիոյ մայրաքաղաք Պուտաբեշտի մէջ
Շթութկարթի Ֆրանսական Հիմնարկը /Գերմանիա/
Ֆրանսական Հիմնարկը Պուխարեստի մէջ /Ռումանիա/
Պարսելոնի Ֆրանսիական Հիմնարկը
  • Institut français d’Ankara
  • Institut français d'Allemagne
  • Institut français d'Athènes
  • Institut français de Bratislava
  • Institut français de Bucarest
  • Institut français de Budapest
  • Institut français du Danemark
  • Institut français d'Écosse (Էտինպուրկ)
  • Institut français d'Estonie (Տալլին)
  • Institut français de Finlande
  • Institut français de Florence
  • Institut français de Grèce (Սալոնիք)
  • Institut français d’Istanbul
  • Institut français d'Italie
  • Institut français du Portugal
  • Institut français du Royaume-Uni (Լոնտոն)
  • Institut français de Madrid
  • Institut français de Barcelone
  • Institut français de Bilbao
  • Institut français - Centre Saint-Louis (Հռոմ)
  • Institut français de Naples
  • Institut français de Milan
  • Institut français de Norvège
  • Institut français de Palerme
  • Institut français de Pologne : Institut français de Cracovie|Կրակով եւ Institut français de Varsovie|Վարշաւա
  • Institut français de Prague
  • Institut français de Roumanie (Պուխարեսթ)
  • Institut français de Saint-Pétersbourg
  • Institut français de Saragosse
  • Institut français de Sarajevo
  • Institut français de Sofia
  • Institut français de Stockholm
  • Institut français de Stuttgart
  • Institut français des Pays-Bas
  • Institut français de Thessalonique
Ֆրանսական Հիմնարկը Էսթոնիայի մէջ
  • Institut français d'Ukraine (Քիեւ)
  • Institut français de Valence
  • Institut français de Vienne
  • Institut français de Zagreb
  • Institut français de Slovénie

Եւրոպայէն դուրս[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աֆրիկէ
  • Instituts français en Algérie (Ալժիր) - Ալժիր, Օրան, Կոնստանտինա, Ալժիր|Constantine]], Աննապա եւ Tlemcen
  • Instituts français au Maroc (Մարոք) - Ակատիր, Քասապլանքա, Ֆես, Մարաքէշ, Մեքնէս, Oujda, Rabat-Salé եւ Տանժէր
  • Institut français de Mauritanie (Մավրիտանիա) - Նուաքշոտ
  • Institut français de Maurice - Beau-Bassin Rose-Hill
  • Institut français Léopold Sédar Senghor - Տակար
  • Institut français du Bénin - Cotonou
  • Institut français de Côte d'Ivoire - Ապիժան
  • Institut français du Gabon - Libreville
  • Institut français du Soudan - Խարթում
  • Institut français du Togo - Լոմէ
  • Institut français de Libye - Թրիփոլի եւ Պենկազի
  • Institut français de Tunisie
  • Institut français d'Égypte - Գահիրէ, Ալեքսանդրիա եւ Հելիոպոլիս
  • Institut français du Cap-Vert
  • Institut français de la République démocratique du Congo - (Կինշասա)
  • Institut français du Congo - (Պրազաւիլ)
  • Institut français de Guinée équatoriale
  • Institut français du Nigeria
Ամերիկա
  • Institut franco-chilien - Instituto chileno-francés - Providencia, Չիլի
  • Institut français d'Amérique latine - Մեխիքօ
  • Institut français du Canada
  • Institut français des Etats-Unis
  • Institut français en Haïti (Պորտ-օ-Պրենս)
Ասիա
Ֆրանսական Հիմնարկը Քանսայի մէջ /Ճափոն/
  • Institut français de Singapour - Սինկափուր
  • Institut français du Cambodge (Battambang), (Phnom Penh) եւ (Siem Reap)
  • Institut français de Chine (Փեքին)
  • Institut français de Birmanie (Միանմար) Ռանկուն
  • Institut français en Inde (Նիւ Տելհի)
  • French Institute of Pondicherry|Institut français de Pondichéry & [[Institut français de New Delhi - Հնդկաստան
  • Institut français d'Indonésie - Ճաքարթա, Պանտունկ, Սուրապայա եւ Ժոկիաքարթա
  • Institut français de Tel-Aviv, Թել Ապիտ, Իսրայէլ
  • Institut français du Japon
    • Institut franco-japonais de Tokyo|Institut franco-japonais de Tokyo et Yokohama
    • Institut franco-japonais du Kansai - Քիոթօ
    • Institut franco-japonais du Kyushu]] - Ֆուքուոքա
  • Institut français de Jérusalem|Institut français de Jérusalem - Romain Gary, Երուսաղէմ
  • Mission culturelle française au Liban]] (Լիբանան) - Պէյրութ, Թրիփոլի, Սայտա, Ֆէյր էլ Քամար, Զահլէ, Ժունիէ, Նապաթիա, Սուր եւ Պաալպէք
  • Institut français en Irak - Պաղտատ եւ Էրպիլ
  • Institut français des Émirats arabes unis - (Ապու Տապի)
  • Institut français de Corée du Sud (Սէուլ)
  • Institut français de Vietnam (Հանօ -L'Espace)

Գիտահետազօտական ուսումնարաններ- IFRE[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Institut de recherche sur le Maghreb contemporain (IRMC) - Թունիս
  • Institut de recherche sur l’Asie du Sud-Est contemporaine (IRASEC) - Պանքոք
  • Institut français d'archéologie orientale (IFAO) - Le Caire (rattaché au MESR et non au MAEE)
  • Institut français de Pondichéry (IFP) - Pondichéry
  • Institut français de recherche en Afrique (IFRA) - Իպատան - Նայրոպի
  • Institut Français de Recherche en Iran (IFRI) - Թեհրան
  • Institut français du Proche-Orient (IFPO) - Դամասկոս – Պէյրութ– Ամման
  • Institut français d'Afrique du Sud (IFAS) - Ճոհաննեսպուրկ
  • Institut français d'études anatoliennes|Institut français d'études anatoliennes Georges Dumézil (IFEA) - Սթանպուլ
  • Institut français d’études andines (IFEA) - Լիմա
  • Institut français d’études sur l’Asie centrale (IFEAC) - Թաշկենտ
  • Centre de recherche français à Jérusalem (CRFJ) - Իսրայէլ
  • Maison Française d'Oxford (MFO) - Մեծն Բրիտանիա

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]