Քոթ տ'Օր

Picto infobox map.png
Քոթ տ'Օր
Côte-d'Or
Դրոշ Զինանշան
Drapeau non-officiel fr département Côte-d'Or.svg
Blason département fr Côte-d’Or.svg
Dijon prefecture.jpg
Երկիր Ֆրանսա Ֆրանսա
Կարգավիճակ Նահանգ
Մտնում է Պուրկունտի
Վարչկեդրոն Տիժոն
Ամենաբարձր կետ Q3322206?
Բնակչութիւն (2006) 532 948
Տարածք 8 763
Département 21 in France 2016.svg
Հիմնադրուած է 4 Մարտ 1790 թ.
Կը սահմանակցի Նյևր?, Յոն?, Օբ?, Վերին Մարն?, Վերին Սոն?, Յուրա? եւ Սոն-է-Լուար?
ISO 3166-2 կոդ FR-21
անուանուած է Քուեսթա եւ ոսկեգոյն
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod.
cotedor.fr


Քոթ տ'Օր (ֆրանսերէն` Côte-d'Or), նահանգ Ֆրանսայի արեւելքը։ Բնակչութեան թիւը 2006-ի տուեալներով 532.948 է, որ 49-րդ ցուցանիշն է:

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քոթ տ'Օրը 4 Մարտ 1790-ին Ֆրանսական յեղափոխութեան ժամանակ կազմաւորուած 83 սկզբնական նահանգներէն մէկն է։ Ձեւաւորուած է նախկին Պուրկունտի նահանգի մէկ մասէն։

  • Քոթ տ'Օր նահանգի կարգային թիւն է՝ 21։

Աշխարհագրական տուեալներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անունը թարգմանաբար կը նշանակէ` «Ոսկեայ լանջ»։ Շրջապատուած է Ֆրանսայի նահանգներէն վեց նահանգներով՝ Եոնն (Yonne), Նիեվր (Nièvre), Սոն է Լուար Saône-et-Loire, Եուրա (Jura), Օպ (Aube) եւ Վերին Մարն (Haute-Marn)։

Տարածքը 8763 քմ2 է։ Տիժոնէն դէպի հիւսիս կ'երկարի Լանկր սարահարթը, հարաւ-արեւելքէն կը հոսի Սոն գետը։
Նահանգին մէջ կը մտնեն 3 շրջաններ (district), 43 գաւառ եւ 707 համայնք։

Տնտեսութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քոթ տ'Օր նահանգը Ֆրանսայի մէջ կը գրաւէ խաղողագործութեան առաջաւոր դիրքը։ Այստեղի խստապահանջ եւ աշխատասէր մարդիկ կ'արտադրեն աշխարհի, թերեւս, լաւագոյն Փինօ նուար եւ Շարտոնէ գինիները։
Միւս մշակաբոյսերէն են ցորենը եւ գետնախնձորը։ Շատ կը հանդիպինք նաեւ ոչխարներու հոտերու եւ կովերու նախիրներ։ Տարածաշրջանը յայտնի է նաեւ Տիժոնի մանանեխով։

Զբօսաշրջութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]