Քաշունիք
| Բնակավայր | |
|---|---|
| Քաշունիք | |
| ազրպ.՝ Qubadlı | |
|
| |
| Երկիր | Արցախ |
| Շրջան | Քաշաթաղ |
| ԲԾՄ | 477±1 մեթր |
| Բնակչութիւն | 5508 մարդ (1989) և 672 մարդ (1912) |
| Կը գտնուի ափին | Որոտան? |
| Ժամային գօտի | UTC+4։00 |
Քաշունիք, Արցախի Հանրապետութեան Քաշաթաղ շրջանին մէջ: Համայնքը կ'ընդգրկէ 3 գիւղ՝ Քաշունիք, Վերին Քաշունիք եւ Մօրաջուր:
Քաշունիք համայնքին սահմանային գօտիով կը հոսի Հագարի գետը: Համայնքը հարթավայրային է, ունի 2593.9 հեկտար տարածք, որմէ 1277.2 հեկտար գիւղատնտեսական նշանակութեան, 1184.9 հեկտարը անտառային հողեր են: Բնակիչները հիմնականին մէջ կը զբաղին գիւղատնտեսութեամբ եւ անասնապահութեամբ: Կը ցանեն ցորեն, գարի, հաճար: Գիւղին աշխարհագրական դիրքը եւ բնակլիմայական պայմանները բարենպաստ են շարք մը պտուղներ` ծիրան, դեղձ, նուռ, թութ, արքայանարինջ եւ տանձ աճեցնելու համար:
Բնակչութեան թիւը ըստ 2018-ի տուեալներով՝ 70 է` 23 տուն, իսկ 2010-ին՝ 52 էր[1]:1990-ական թուականներու վերջերը, գիւղին բնակչութիւնը աւելի շատ էր: Աւելի քան 80 աշակերտ ունէր դպրոցը, սակայն հետագային ներքին գաղթի եւ արտագաղթի պատճառով բնակչութեան թիւը նուազած է:
Գիւղը 2007-էն ի վեր ելեկտրականութիւն ունի, ապահովուած է նաեւ խմելու ջուրով:Թէ՛ շրջվարչակազմին աջակցութեամբ, թէ՛ գիւղացիներուն ջանքերով ամէն տարի որոշ աշխատանք կը կատարուի գիւղին մէջ` ապրելու պայմանները բարելաւելու ուղղութեամբ[2]: