Քալի
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Քալի | |||||
| սպ.՝ Cali | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր |
| ||||
| Օրէնսդրական մարմին | city council of Cali? | ||||
| Հիմնադրուած է՝ | 1536 | ||||
| Տարածութիւն | 564 քմ² | ||||
| ԲԾՄ | 1018±1 մեթր | ||||
| Բնակչութիւն | 2 471 474 մարդ (2018)[2] | ||||
| Կը գտնուի ափին | Cali River? | ||||
| Ժամային գօտի | UTC-5 | ||||
| Հեռախօսային ցուցանիշ | 2 | ||||
| Փոստային ցուցանիշ | 760000–760050[3] | ||||
| Հիմնադիր | Sebastián de Belalcázar? | ||||
| Պաշտօնական կայքէջ | cali.gov.co(սպան․) | ||||
Քալի (սպ.՝ Santiago de Cali sanˈtjaɣo ðe ˈkali), քաղաք Քոլոմպիոյ արեւմուտքը, Վայէ տել Քաուքա (Valle del Cauca) նահանգին մայրաքաղաքն է եւ Քոլոմպիոյ հարաւ-արեւմտեան կողմի ամենաբազմամարդ քաղաքը՝ 2023-ի տուեալներով ունենալով մօտաւորապէս 2,280,522 բնակիչ[4]: Քաղաքը կը տարածուի 560.3 քառ. քմ. (216.3 քառ. մղոն) տարածութեան վրայ, որուն 120.9 քառ. քմ.-ն (46.7 քառ. մղոն) քաղաքային տարածք է. ասիկա Քալին կը դարձնէ երկրին տարածքով երկրորդ մեծագոյն եւ բնակչութեամբ երրորդ քաղաքը: Քալին երկրին հարաւային շրջանի գլխաւոր քաղաքային ու տնտեսական կեդրոնն է եւ ունի Քոլոմպիոյ ամէնէն արագ զարգացող տնտեսութիւններէն մէկը: Քաղաքը հիմնադրուած է 25 Յուլիս 1536-ին՝ սպանացի հետախոյզ Սեպասթիան տէ Պելալքազարի (Sebastián de Belalcázar) կողմէ[5]:
Որպէս Քոլոմպիոյ մարզական կեդրոն՝ ան հիւրընկալած է 1971-ի Փան-Ամերիկեան խաղերը[6]: Քալին նաեւ հիւրընկալած է Ըմբշամարտի աշխարհի ախոյեանութիւնը 1992-ին, Համաշխարհային խաղերը՝ 2013-ին, Հեծելարշաւի (թրեք) աշխարհի ախոյեանութիւնը 2014-ին, Աթլեթիզմի պատանեկան աշխարհի ախոյեանութիւնը 2015-ին, ինչպէս նաեւ 2021-ի առաջին Պատանեկան Փան-Ամերիկեան խաղերը եւ 2022-ի Աթլեթիզմի Մ20 (մինչեւ 20 տարեկաններու) աշխարհի ախոյեանութիւնը[7]:
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- 1 2 http://www.dane.gov.co/files/investigaciones/poblacion/proyepobla06_20/ProyeccionMunicipios2005_2020.xls
- ↑ https://visor.codigopostal.gov.co/472/visor/#
- ↑ Porras Bravo, Lorena (2024-10-21), Empleabilidad: Inserción, Condiciones Laborales y Empleadores de los Profesionales en Trabajo Social de Cali y el Valle del Cauca en los últimos 10 años, Universidad Santiago de Cali, pp. 45–68, ISBN 978-628-7604-96-4, https://doi.org/10.35985/9786287604964.2, վերցված է 2026-03-02
- ↑ (անգլերեն) Cali, 2026-02-17, https://en.wikipedia.org/w/index.php?title=Cali&oldid=1338886241, վերցված է 2026-03-02
- ↑ Kerrigan, Heather (2022), Federal Officials and Supreme Court Debate Eviction Moratorium : July 30, August 6, August 26, August 27, and November 29, 2021, CQ Press, pp. 572–590, ISBN 978-1-0718-5338-2, https://doi.org/10.4135/9781071853429.n42, վերցված է 2026-03-02
- ↑ (անգլերեն) Cali, 2026-02-17, https://en.wikipedia.org/w/index.php?title=Cali&oldid=1338886241, վերցված է 2026-03-02
| ||||||||||