Փիթըր Հուք

Jump to navigation Jump to search

Փիդըր Հուք (անգլ.՝ Peter Hook,13 Փետրուար, 1956 թուական), Պրիդանացի երաժիշտ, բաս կիթառիսդ, Joy Division (1976–1980) եւ New Order (1980–2007) ռոք խումբերու երգերու համահեղինակ եւ հեղինակ։ Մնալով New Order խումբի հիմնական անդամ Հուքը համագործակցին մէջ էր նաեւ այլ ռոք խումբերու հետ՝ որպէս բաս կիթառիսդ եւ փրոտիւսեր (The Stone Roses, Hybrid, The Chemical Brothers): Բացի դրանից Հուքն ունէր իր սեփական ծրագիրերը. Revenge (1989–1993) եւ Monaco (1995–2000): 2004-2010 թուականներուն Հուքը մասնակցեցաւ Freebass ծրագրին, սուբերխումբին, որ բաղկացած էր 3 բաս կիթառիսդներէ։

Փիդըր Հուքը 2014 թուականին, Չիլիի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2007 թուականի մայիսին Հուքը պաշտօնապէս հեռացաւ New Order խումբէն[1] եւ սկսաւ զբաղուիլ The Light խումբով՝ իր սեփական քովեր խումբով, որուն հետ ան 2010 թուականին մէկնած է աշխարհով եւ համերգներ տալով (խումբի անդամներէն էր նաեւ Հուք Ջէյքի որդին):[2] Անոր հետ մէկտեղ Հուքը համերգներ էր ունեցած նաեւ ակումբներուն մէջ, որպէս տիճէյ։ 2010 թուականին Man Ray Հուքը (նոյն ինքը Փիդեր Հուքը) եւ Ֆիլ Մերֆին (Freebass խումբի դաշնակահարը) թողարկեցին երկու փոքր ալպոմներ՝ «Summer 88» եւ «Tokyo Joe»: Երաժշտի անկեղծ կարծիքով երաժշտութիւն ստեղծելու ցանկութիւնը ոչնչացած է վախը այն մասին, թէ նրանից չի լինի առեւտրային վերադարձը, որովհետեւ այժմ ինդերնեդը ծովահենութիւն է։ 2009 թուականի Յոկտեմբերին Հուքը հրատարակած է իր առաջին գիրքը «How Not to Run a Club», որ «Haçienda» ակումբի մասին էր, որ համասեփականատէրը ան էր։ Հուքը յայտարարեց, որ ան ցանկայ գրքեր հրատարակել Joy Division եւ New Order խումբերու մասին։

Փիթըր Հուքին հարցազրոյցը BBC - իին մէջ

2012 թուականի 2 Մարտ-ին Հուքը տվեց իր առաջին համերգը Ռուսաստանի մէջ՝ ռուսական Milk ակումբին մէջ, կատարելով Unknown Pleasures ալպոմն ամբողջութեամբ, ինչպէս նաեւ մի քանի այլ երգ Joy Division-ի։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. NewOrderOnline.com. New Order did not split (17 May 2007).
  2. Peter Hook and The Light. Record Label Artist Page. 24 Hour Service Station.