Jump to content

Փարիս Փիշմիշ (Մարի Սուքիասեան)

Փարիս Փիշմիշ
Ծննդեան անուն Մարի Սուքիասեան
Ծնած է 30 Յունուար 1911(1911-01-30)[1]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1]
Մահացած է 1 Օգոստոս 1999(1999-08-01)[2] (88 տարեկանին)
Մահուան վայր Մեքսիքօ Սիթի, Մեքսիքօ
Քաղաքացիութիւն  Թուրքիա,  Մեքսիքօ և  Օսմանեան Կայսրութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Սկիւտարի ամերիկեան կաճառ[1], Պոլսոյ Համալսարան[2] և Հարուըրտ Համալսարան[2]
Մասնագիտութիւն աստղագէտ և համալսարանի դասախօս
Աշխատավայր Ազգային Կեդրոնական Վարժարան[1], Հարուըրտ Համալսարան[1], Տոնանտցինտլայի աստղադիտարան?[1] և Մեքսիքայի Ազգային Ինքնավար համալսարան[2]
Անդամութիւն Միջազգային աստղագիտական միութիւն
Ամուսին Félix Recillas Juárez?

Փարիս Փիշմիշ (Մարի Սուքիասեան, 30 Յունուար 1911(1911-01-30)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] - 1 Օգոստոս 1999(1999-08-01)[2], Մեքսիքօ Սիթի, Մեքսիքօ) սփիւռքահայ անուանի աստղագէտ: Մեծ էր Փարիս Փիշմիշի (Մարի Սուքիասեան) մանկավարժական գործունէութիւնը եւ անոր դերը մեքսիկական աստղագիտութեան զարգացման մէջ։ Մեծ դեր խաղցեր է աստղագիտական սարքերու ներմուծման եւ կիրառման գործին մէջ. առաքման միգամածութիւններու արագութիւններու դաշտի ուսումնասիրութեան նպատակով 1972թ. Մեքսիկայի մէջ առաջին անգամ ներմուծեր է Ֆապրի-Փերօ ինթերֆերոմեթրիան:

Փարիս Փիշմիշը (Մարի Սուքիասեան) ծնած է 31 Յունուար 1911-ին Կոստանդնուպոլիս[3]։ Ուսանած է տեղւոյն Սեմերճեան ճեմարանը եւ ամե­րիկեան վարժարանը։ 1933 թուականին աւարտած է Իսթանպուլի համալսարանը։ 1935-1936 թուականներուն դասաւանդեր է Կ. Պոլսոյ Կեդրոնական Սանասարեան վարժարանը, ապա տեղափոխուեր՝ ԱՄՆ, ուր աւարտեր է Հարվըրտի համալսարանը եւ 1937-ին ստացեր՝ մաթեմատիկական գիտութիւններու դոկտորի աստիճան:

1938-1942 թուականներուն աշխատեր է Հարվըրտի (ԱՄՆ) քոլէճի աստղադիտարանին մէջ, այնուհետեւ 1942թ. ամուսնացեր է մեքսիկացի աստղագէտ Ֆելիքս Ռեսիլասի հետ: Տեղափոխուեր է Մեքսիկա եւ աշխատանքի անցեր է Փուեպլայի Թոնանցինթլայի աստղադիտարանին մէջ, ուր աշխատեր է մինչեւ 1946 թուական:

1946-1996 թուականներուին՝ Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի աստղագիտութեան հիմնարկի դասախօսն էր[4]։

Անոր ամէնակարեւոր ներդրումներէն էր մեքսիկական աստղագիտական ամսագիրներու հրատարակութեան խթանումը (Տոնանցինտլայի եւ Տակուբայայի աստղադիտարաններու տեղեկագիր, Աստղագիտութեան եւ աստղաֆիզիքայի մեքսիկական հանդէս եւ այլն):

Փարիս Փիշմիշի աշխատանքները կը վերաբերին Կալաքթիքայի քինեմաթիքային, միգամածութիւններու լուսաչափութեան եւ տեսագծային արագութիւններու որոշման[5]։

1998-ին ան հրատարակեց իր ինքնակենսագրութիւնը՝ «Փարիս Փիշմիշի կեանքի յուշերը. կին աստղագէտ մը» խորագրով։ Ան մահացաւ 1999-ին։ Իր փափաքին համաձայն՝ մարմինը հրկիզուեցաւ (դիակիզում)։ Անոր դուստրը՝ Էլզա Ռեսիյաս Փիշմիշը, փեսան՝ Քարլոս Քրուզ-Կոնզալեսը եւ թոռնուհին՝ Այրին Քրուզ-Կոնզալեսը նոյնպէս դարձան աստղագէտներ[6]։

Անդամակցութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Միջազգային աստղագիտական միութիւն
  • Ամերիկեան աստղագիտական ընկերութիւն
  • Մեծ Բրիտանիայի Թագաւորական աստղագիտական ընկերութիւն
  • Մեքսիքայի գիտութիւններու ակադեմիայի անդամ
  • Մեքսիքական ֆիզիքական ընկերութեան անդամ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարանԵրևան: 1986. — հատոր 12. — է. 341–342.
  2. 1 2 3 4 5 https://www.aras.am/FamousAstronomers/pishmish.html
  3. «1911թ. հունվարի 31-ին Կ. Պոլսում ծնվել է սփյուռքահայ անվանի աստղագետ Փարիս Փիշմիշը (Մարի Սուքիասյան)»։ nt.am։ արտագրուած է՝ 2026-04-17
  4. «Աստղագէտ Սուքիասեան Մարի (Փարիս Փիշմիշ) - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am» (hy-am)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-07-18-ին։ արտագրուած է՝ 2018-03-02
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Ե., 2007, էջ 638։
  6. Poniatowska Elena (2023)։ Elena Poniatowska: Premio Internacional Carlos Fuentes a la Creación Literaria en el Idioma Español 2023։ Universidad Nacional Autónoma de México, Dirección General de Publicaciones y Fomento Editorial։ ISBN 978-607-30-8206-8