Ցխինվալիի Հայերը
Ցխինվալիի Հայերը, հայերը Ցխինվալի մէջ կը բնակին հին ժամանակէ ի վէր։ 19-20-րդ դարերուն, Ցխինվալի բնակչութեան մեծամասնութիւնը կը կազմէին հայերը եւ հրէաները։
Կրօն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ցխինվալիի մէջ գոյութիւն ունի հայկական Սուրբ Աստուածածին եկեղեցին, սակայն հիմա կ'օգտագործուի իբր ուղղափառ տաճար[1]։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համաձայն պաշտօնական վիճակագրական տուեալներուն, 1804 թուականին Ցխինվալիի մէջ կը բնակէր 116 հայկական ընտանիք, 41 վրացական, 16 օսական եւ 6 հրեական[2]։ 1897 թուականին վրացի հասարակական գործիչ Ալ. Ալազնիսփիրելին «Ծնոբիս Պուրծելի» թերթով կը գրէր, որ Ցխինվալը հրեաներու եւ օսէրու քաղաք է, իսկ վրացիները եւ հայերը կը կազմեն ընդհանուր բնակչութեան չորրորդ մասը[3]։
Իսկ վիճակագրական տուեալները ցոյց կու տան թէ 1917 թուականին Ցխինվալիի մէջ կար արդէն 346 հրեական ընտանիք, 310 վրացական, 160 հայկական եւ 80 օսական[4]։ Այդ տուեալները չեն հակասեր Ցխինվալիի այն ժամանակուայ բնակչութեան թիւի տուեալներուն. 5033 հոգի, որոնցմէ 553 օս (9%), 2130 հրեայ (40%), 1660 վրացի (30%) եւ 674 հայ(10,3%)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Անտուան Առաքելյան. Ցխինվալահայերը մնում են առանց հոգեւոր աջակցման»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-06-02-ին։ արտագրուած է՝ 2015-08-09
- ↑ Цотниашвили М. Ш. История Цхинвали, с. 201
- ↑ «Ծնոբիս Պուրծելի» թերթ,1897, № 246
- ↑ Цотниашвили М. Ш. История Цхинвали, с. 205