Տիւրոսի Պաշարում (1187)

Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ ճակատամարտ

Տիւրոսի պաշարում շարունակուած է 12 նոյեմբեր 1187-էն մինչեւ 1 յունուար 1188-ը։ Սարակինոսներու բանակը Սալահ ատ Տինի հրամանատարութեամբ ափը հասած է քաղաքի պարիսպներու մօտ, պաշտպանութիւնը Կոնրադ Մոնֆերացին կը գլխաւորէր։ Երկամսեայ անդադար պայքարէն ետք Սալահ ատ Տինը Աքքա նահանջեց։

Նախապատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հաթթինյան ողբերգութենէն ետք Սուրբ Երկրի մեծ մասը ներառեալ Երուսաղէմը գրաւուեցաւ Սալահ ատ Տինի կողմէն։ Տիւրոսի մէջ հաստատուեցան խաչակիրներու բանակի մնացորդները։ Ռենո դը Գռանյէն ղեկավարեց քաղաքի պաշտպանութիւնը, եւ բանակցութիւններ սկսաւ Սալահ ատ Տինի հետ քաղաքի յանձման վերաբերեալ, սակայն քաղաք ժամանեց Քոնրատ Մոնֆերացին իր զինուորներուն հետ եւ քաղաքի յանձնումը կանխեց։ Ռենոն քաղաքը լքեց, իսկ Կոնրադը ղեկավարեց քաղաքի պաշտպանութիւնը։ Վերջինս միանգամից սկսաւ հզօրացնել քաղաքի պաշտպանական ամրութիւնները։ Մուսուլմաններու ուժերու մէկ մասը Նոյեմբեր 20-ին ժամանեց, իսկ միւսը 13 օր ետք[1]:

Պաշարումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դաժան պայքար կ՛ընդանար։ Մուսուլմանները իրենց տրամադրութեան տակ ունէին 17 պաշարողական մեքենայ՝ որոնք անդադար քաղաքի պատերը կը գնդակոծէին, իսկ խաչակիրներու նաւերը նետաձիգներով եւ տեգակիրներով համալրուած, «կը ծածկէին» յարձակուողներուն։

Սալահ ալ-Դինի բոլոր գրոհները տապալվում էին, որի պատճառով ձգձգվում էր պաշարումը։ Ժամանակ առ ժամանակ պաշտպանները դուրս էին գալիս քաղաքից Սանչո Մարտին անունով իսպանացի ասպետի հրամանատարությամբ[2], վերջինս ավելի հայտնի էր «կանաչ ասպետ» անվամբ՝ նրան այդպես էին անվանում իր զրահի գույնի պատճառով[3]: Նրա քջությունը և վարպետությունը հիացնում էր ինչպես քրիստոնյաներին, այնպես ել մուսուլմաններին հատկապես՝ Սալահ ալ-Դինին։ Խոսվում էր, որ Սալահ ալ-Դինը նրան առաջարկել է անսահման գումար, միայն թե Սանչոն ընդունի իսլամ և անցնի ծառայության իր բանակում, սակայն վերջինս հավատարիմ է մնացել իր հավատքին և շարունակել է մարտնչել սարակինոսների դեմ[3]:

Սալահ ատ Տինի համար պարզ դարձաւ, որ միայն ծովուն մէջ, եթէ քրիստոնեաները յաղթեն ան կ՛րնայ յաջողութեան հասնիլ ցամաքի վրան, եւ իր մօտ հրաւիրեց հիւսիսաֆրկեան ծովակալ Աբդ ալ-Սալամ ալ-Մաղրիբիին, վերջինս 10 նաւով ներկայացաւ։ Մուսուլմանական նաւատորմը սկիզբէն յաջող գործողութիւններ ծաւալեց քրիստոնեաներու դէմ, սակայն 29 դեկտեմբեր-ի լոյս 30-ի գիշերը 17 քրիստոնէական նաւեր գրոհեցին մուսուլմանական նաւատորմի կիսուն վրայ եւ ջախջախիչ յաղթանակ տարին։ Մուսուլմանական նաւատորմը ետ վերադարձաւ նաւերու սակաւաթիւ քանակի պատճառով։ Ռազմածովային անյաջողութեան պատճառով, Սալահ ատ Տինը վերջին գրոհը նախաձեռնեց քաղաքի վրայ, սակայն կրկին ծանր պարտութիւն կրեց[3]:

Այս իրադարձութիւններէն ետք Սալահ ատ Տինը հրաւիրեց ամիրաներու ժողով, որպէսզի պաշարման հետագայ ընթացքը քննարկէր։ Սակայն տեսնելով իր բանակին մէջ տիրող ծանր վիճակը որոշեց Աքքա նահանջել։ Պաշարումը 1 յունուար-ին աւարտեցաւ։

Հետեւանքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այս յաղթանակէն ետք Կոնրադի հեղինակութիւնը զգալիօրէն մեծցաւ։ Իսկ Սալահ ատ Տինի համար անյաջողութիւնը առանցքային նշանակութիւն ունեցաւ։ Այս պաշարումը վերջինիս ցոյց տուաւ, որ իր բանակը չի կ՛րնար երկար պաշարում ձեռնարկել։ Խաչակիրներու համար այս մէկը շատ կարեւոր յաղթանակ էր, քանի որ այս յաղթանակի շնորհիւ Տիւրոսը դարձաւ Երրորդ խաչակրաց արշաւանքի համակարգող կէտը։ Եթէ պաշարումը աւարտէր սարակինոսներու յաղթանակով, ապա շատ հաւանական է, որ Երրորդ խաչակրաց արշաւանքը աւելի քիչ արդիւնաւետութիւն կ՛ունենար։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Tyerman, Christopher, God’s war, A new history of the Crusades, ISBN 0-7139-9220-4
  • Richard, Jean, Histoire des Croisades, ISBN 2-213-59787-1
  • Runciman, Steven, A History of the Crusades, III, ISBN 014013705X
  • Helen Nicholson, David Nicolle(2005),God’s Warriors: Knights Templar, Saracens and the Battle for Jerusalem
  • George Payne Rainsford James(1854), A history of the life of Richard Coeur-de-Lion, King of England, Vol. 2
  • Jaroslav Folda(2005), Crusader art in the Holy Land: from the Third Crusade to the fall of Acre 1187—1291

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. "Nicholson" p. 81-82
  2. "Folda" p. 28
  3. 3,0 3,1 3,2 "Payne" p. 280-282