Տաղարան (համոյթ)

Jump to navigation Jump to search

«Տաղարան», հնագոյն երաժշտութեան համոյթ։ Հիմնադրուած է 1981 թուականին, սկզբնապէս, «Շարական» անունով (մինչև 19851988 թուականէն՝ պետական համոյթ։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համոյթը հիմնադրուած է Երևանի մէջ, 1981 թուականին։ Հիմնադիր և գեղարուեստական ղեկավար՝ Գրիգոր Դանիելյան (Դանիէլ Երաժիշտ)։ 1985-1987 թթ. «Տաղարանը» գործած է առանց գեղարուեստական ղեկավարի։

1987 թուականին երգահան Երուանդ Երկանեանը, ստանձելով «Տաղարանի» գեղարուեստական ղեկավարութիւնը, նոր շունչ բերեց համոյթի համերգային, ստեղծագործական կեանքին մէջ, կարճ ժամանակամիջոցոին ստեղծելով ծաւալուն նոր նուագացանկ, որ կ'ընդգրկէր 300-էն աւելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերու բարձրարժէք և նրբաճաշակ մշակումներ։

«Տաղարան» համոյթի ներկայիս գեղարուեստական ղեկավար և դիրիժորն է դաշնակահար Սեդրակ Երկանեանը (1994-էն), որ կը շարունակէ զարգացնել համոյթի առջև դրված գեղագիտական և գեղարուեստական խնդիրները։ «Տաղարանն» կոչուած է համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և քարոզելու հայ միջնադարեան հոգևոր երգարուեստի գանձերը։ Այդ է պատճառը, որ անոր նուագացանկին մէջ միշտ կենդրոնական տեղ գրաւուած են V-XV դարերու հեղինակներու շարականներն ու տաղերը։ «Տաղարանի» ծրագիրներուն մէջ առաջին անգամ նորէն ներկայացուած է հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և նուագներ։

Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համոյթի գործունէութեան մէկ այլ հետաքրքրական կողմը կապուած է եւրոպական մինջդասական և բարոկկո շրջանի երաժշտութեան հետ։ Ունկնդրի դատին պարբերաբար կը ներկայացուին գերմանական, ֆրանսական, իտալական և այլ ժողովուրդներու հնագոյն երաժշտութեան ամբողջական ծրագրեր։

Համոյյթի երաժշտական մեկնաբանութիւնները աչքի ինկած են ոճական ճշգրտութեամբ, բարձր կատարողական մակարդակով, հնչերանգներու հարստութեամբ, մենակատարներու և համոյթի ներդաշնակ ու հաւասարակշռուած հնչողութեամբ։

«Տաղարանը» համերգներով հանդէս եկած է Հայաստանի մէջ, Արցախի, նախկին Խորհրդային Միութեան երաժշտական կենդրոններուն մէջ։

Համոյթն իր մասնակցութիւնը ունեցած է միջազգային շարք մը փառատոներուն մէջ։ «Տաղարան» համոյթը մասնակից է բացառիկ համերգներու՝ կազմակերպուած դեսպանատներու կողմէ։

Գործիքային Կազմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Երկու ֆլեյտա
  • Ֆագոտ
  • Բլուլ
  • Տուտուկ
  • Հոբոյ
  • Լարային քառեակ
  • Ուտ
  • Սանթուր
  • Երգեհոն (կամ կլավեսին, դաշնամուր)[1][1][2]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 4, էջ 681
  2. «Տաղարան» համույթի համերգներն Արցախում