Վարդգէս Համազասպեան

Վարդգէս Համազասպեան
Ծնած է 1 Մայիս 1911
Ծննդավայր Էջմիածին
Մահուան վայր ԵրԵւան
Մասնագիտութիւն Պատմական գիտութիւններու թեկնածու
Գործունէութիւն ՀԽՍՀ կառավարութեանն առընթեր Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի նախագահ
Աշխատավայր կրթական գործիչ
Ծնողներ Եղիշէ Համազասպեան

Վարդգէս Համազասպեան (ծն. 1 Մայիս 1911, Էջմիածին - 9 Փետրուար 1992, Երեւան), պետական, կուսակցական, կրթական գործիչ[1]:


Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1930-ին աւարտած է Էջմիածնի միջնակարգ դպրոցը, 1940-ին` Երեւանի պետական համալսարանի պատմութեան ճիւղը: 1933-1935-ին ծառայած է Կարմիր Բանակին մէջ: 1930-1948 կոմերիտական - կուսակցական աշխատանք կատարած է: Պատմական գիտութիւններու թեկնածու 1948-ին: 1948-1951-ին եղած է Հայաստանի Գրողներու Միութեան պատասխանատու քարտուղար, 1951-1964 թուականներուն` Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական հիմնարկի տեսուչ, 1964-1985 տարիներուն` ՀԽՍՀ կառավարութեան առընթեր Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի նախագահ: 1943 թուականէն դասաւանդած է Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական հիմնարկին մէջ[1]:

Հրատարակած է «Սովետական Հայաստանը եւ Սփիւռքը» (1980) [2], «Հայրենիքի պարգեւները սփիւռքահայ գործիչներին»- (1984)[3]: «Սփիւռքահայ նոր դափնեկիրները» (1985)[4], «Ալեք Մանուկեան» (1994) գիրքերը: Պարգեւատրուած է Աշխատանքային կարմիր դրօշի, Պատուոյ նշան շքանշաններով[1]:


Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայկական Բարեգործական Ընդ Միութիւնը Հայաստանը ARMENIAN General Benevolent Union[permanent dead link]