Վարագայ վանքի Ս․ Սոֆիա եկեղեցի
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |

Վարագայ Վանք, որ Արեւմտեան Հայաստանի կրօնական, կրթական եւ մշակութային նշանաւոր կեդրոններէն մէկն էր։ Վանի արքեպիսկոպոսի նստավայրն էր, սակայն ոչնչացած է Մեծ Եղեռնի ժամանակ, կը գտնուէր՝ Վան քաղաքի հարաւ-արեւելեան կողմը։ 981 թուականին, շինարարական արձանագրութիւններու համաձայն, Վասպուրականի Սենեքերիմ թագաւորին կինը եւ Գագիկ Բագրատունիի դուստրը՝ Խաշխուշ թագուհին, կառուցած են Վասպուրականի Ս․ Սոֆիա եկեղեցին։ Ուշ միջնադարուն եկեղեցին վերածուած է ամրոցի, այդ իսկ պատճառաւ կոչուած է Բերդաւոր։ 1857 թուականին Վարագայ վանքի վանահայր կարգուած է Մկրտիչ Խրիմեանը, որ մեծ ջանքերով կարողացած է վանքը հանել Վանի առաջնորդներու իրաւասութենէն եւ դարձուցած է անկախ։ 1896 թուականին, հայկական կոտորածներու ժամանակ, Վարագայ վանքը կողոպտուած, իսկ 1915 թուականին ի սպառ լքուած եւ ամայացած է։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
-
1990
-
2009
-
2013
-
-
-
-
-
Վարագայ վանք, Զարդաքանդակ, 2011 թ.
-
Վարագայ վանք, Որմնանկար, 2011 թ.
-
Վարագայ վանք, Որմնանկար, 2011 թ.
-
Վարագայ վանք, Զարդաքանդակ, 2011 թ.
-
Վարագայ վանք, Զարդաքանդակ, 2011 թ.