Վալերի Սարուխանով
Վալերի Սարուխանով | |
---|---|
Ծնած է | 12 Սեպտեմբեր 1938 |
Ծննդավայր | Դաշքենդ, Ուզպեքական ԽՍՀ |
Մահացած է | 21 Փետրուար 2005 |
Ազգութիւն | հայ |
Ուսումնավայր | Լենինկրատի նաւաշինարարական կեդրոն, Լենինկրատի գեղարուեստա-արդիւնաբերական ուսումնարան |
Մասնագիտութիւն | ֆիլմ պատրաստող, բեմավար, երաժշտահան, երկրաբան-նաւաշինարար, նկարիչ, թատերագիր, ձեւաւորող-բեմադրիչ, փիլիսոփայ, փրոֆեսոր |
Վալերի Արմենի Սարուխանով (12 Սեպտեմբեր 1938, Դաշքենդ, Ուզպեքական ԽՍՀ - 21 Փետրուար 2005), խորհրդային հայ ֆիլմ պատրաստող, բեմավար, երաժշտահան, երկրաբան-նաւաշինարար, գեղազարդիչ, նկարիչ, թատերագիր, ձեւաւորող-բեմադրիչ, փիլիսոփայ, փրոֆեսոր, Լրագրողներու միութեան անդամ, «Հեռատեսիլի այբուբեն» 5 հատորանոց դասագիրքի հեղինակը[1]:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վալերի Սարուխանովը ծնած է 1938 թուականին Դաշքենդի մէջ, ապրած է Սանթ Փիթըրպուրկի մէջ:
1955 թուականին ոսկիէ մետալով աւարտելով դպրոցն ու կոնսերւաթորիային կից երաժշտական դպրոցի ջութակի բաժինը՝ տեղափոխուեցաւ Լենինկրատ, ուր ընդունուեցաւ Լենինկրատի նաւաշինարարական կեդրոնի (ԼՆԻ) կառուցագիտական դպրոց (այժմ՝ Սանթ Փիթըրպուրկի պետական ծովային արհեստագիտական համալսարան)[2]:
Դաշնամուր կը նուագէր եւ հիմնեց Ուսանողական փորձարարական թատրոն, որ աւելի ուշ վերանուանուեցաւ Երիտասարդական հրապարակախօսական թատրոն։ Այս թատրոնէն ալ հնչեցին Սարուխանովի առաջին երգերը[3]:
1957 թուականին Վալերին գրեց իր առաջին «Ահա» (ռուս.՝ Вот) երգը, որ «Իսկ մենք կը հանգստանանք այսպես» ծրագիրի շրջանակներուն մէջ կը կատարուէր Լենինկրատի համերգային նուագախումբի կողմէ՝ Անատոլի Պատխենի ղեկավարութեամբ։ Երգը կը կատարէին նաեւ Էլմիրա Ուրազպայեւան Օլեկ Լունտստրեմի նուագախումբի հետ, Ուզպեքիստանի հեռատեսիլի ռատիոյին էստրադային սիմֆոնիկ նուագախումբը՝ Եւկենի Ժիւայեւի գլխաւորութեամբ (Սարուխանովի դասընկերը), այնուհետեւ Լենինկրատի մէջ իրենց երգացանկի մեջ ընդգրկեցին Ա․ Կոպոսովը եւ Ա․ Սուիստունովը[3]:
1961 թուականին Վալերին աւարտելով ԼՆԻ-ն՝ կ'ընդունուի ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Վերա Մուխինայի անուան Լենինկրատի գեղարուեստա-արդիւնաբերական բարձրագոյն ուսումնարանը (ԼԳԱՈՒ), որ հիմնադրուած է 1876 թուականին Աղեքսանտր Բ.-ի հրամանով՝ բանկիր եւ արդիւնաբերական պարոն Աղեքսանտր Շտիկլիցի դրամաշնորհով։ Ուսանելու տարիներուն ընկերոջ՝ Վիաչեսլաւ Ֆաթովի հետ, ստեղծեցին Իլիա Իլֆի եւ Եւկենի Փետրովի «12 աթոռ» եւ «Ոսկիէ հորթը» վէպերի 120 պատկերներէ կազմուած շարք[2]:
1965 թուականին աւարտեց Վ․ Մուխինայի անուան ԼԳԱՈՒ-ն գծազարդիչի մասնագիտութեամբ, իսկ 1972 թուականին՝ Սանթ Փիթըրպուրկի թատերարուեստի պետական ակադեմիան՝ ֆիլմ ձեւաւորողի մասնագիտութեամբ[3]:
1967 թուականին Լենինկրատի ինքնագործ երգի երկրորդ մրցոյթին Սարուխանովը մրցանակ ստացաւ Коммунары не будут рабами (Քոմմունարի նիէ պուտութ րապամի) երգի համար (խօսքերու հեղինակ՝ Ե․ Էւտուշենքօ), ինչպէս նաեւ հանդէս եկաւ իր միւս երգերով[3]:
Կոպոսովն ու Սուիստունովը իր երգերը կը կատարէին զուգերգերով եւ առանձին։
1967 թուականին Վալերին ԼՆԻ-ի մէջ կը ստեղծէ «Կրենատա» համոյթը եւ մինչեւ 1979 թուականը կը հանդիսանար անոր գեղարուեստական ղեկավարը։ 1967-1979 թուականներուն համոյթը երկրի տարբեր քաղաքներուն մէջ հանդէս կու գայ շուրջ 1500 համերգային ծրագիրով, որոնք կը ձայնագրուէին ռադիոյիով եւ հեռատեսիլով, կը դառնայ շարք մը մրցոյթներու եւ փառատօններու դափնեկիր։ 1971 թուականին համոյթը մասնակցեցաւ Ուսանողական թատրոններու միջազգային փառատօնին Լիուպլին քաղաքին մէջ, 1973 թուականին՝ Պերլինի մէջ կայացած Ուսանողական եւ երիտասարդական համաշխարհային փառատօնին[4]:
1965-1973 թուականներուն կը ղեկավարէր Նեւայի վրայ գտնուող արդիւնաբերական գծազարումի տարրալուծարանհ, այնուհետեւ կ'անցնի մանկավարժական աշխատանքի[4]:
1991-1992 թուականներուն Վալերի Սարուխանովը «Փիթըրպուրկ» հեռատիլ-ռատիօ-ընկերութեան գլխաւոր ձեւաւորողն էր[4]:
1992 թուականէն՝ Սանթ Փիթըրպուրկի շարժապատկերի եւ հեռատեսիլի կեդրոնի հեռատեսիլի արուեստի ամպիոնի փրոֆեսոր։
Աւելի քան 30 տարի հեռատեսիլի մէջ աշխատած է որպէս բեմավար, ձեւաւորող եւ երաժշտահան, ստեղծած է մօտ 100 խաղարկային, գեղարուեստական բեմադրութիւններ (հեքիաթներ, ներկայացումներ, ֆիլմեր)։ Կոպոսովի հետ Սարուխանովի երաժշտութեան հիման վրայ հեքիաթներու եւ ներկայացումներու համար ձայնագրած են մօտ 200 երգ։ Հեղինակ է շատ գիրքերու, մշակոյթի եւ արուեստի վերաբերեալ յօդուածներու[2]:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Чего не может ЭВМ? / А. П. Ляликов, В. А. Саруханов, 174, с. ил. 21 см, Л. Машиностроение Ленингр. отд-ние 1989
- Режиссура клубных массовых мероприятий։ Учеб. пособие / [В. А. Саруханов], 96 с. 20 см, 2-е изд., перераб. Л. ВПШК 1983
- Рабочая агитбригада։ От "Живых газет" до агит.-худож. коллективов наших дней. Вопр. драматургии и режиссуры / В. А. Саруханов, 151 с. 16 см., М. Профиздат 1982
- Были и сказки телевидения / В. А. Саруханов, 126, с. ил. 20 см, Минск Навука i техніка 1990
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ձեւաւորող եւ Բեմավար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1994 | Խլահաւ |
1991 | Սքանտալային պատահար |
1987 | Կապոյտ նետի ճամբորդութիւնը |
1982 | Ամանորի նախօրէին կամ Ամէն ինչ հնարաւոր է |
1978 | Златовласка |
1978 | Կախարդական կենդանիները |