Վագերաձի

Jump to navigation Jump to search
Վագերաձիեր

Վագերաձի (լատիներէն՝ Hippotigris), միասմբակաւորներու կարգի ձիերու սեռին պատկանող կաթնասուն կենդանիներ: Շերտաւոր մորթով, կ'ապրին հովիտներու մէջ:

Վագերաձիին մարմնին երկարութիւնը 200-240 սմ. է, պոչինը՝ 45-57 սմ.։ Մարմինը պատուած է սեւ եւ ճերմակ շերտերով։ Վագերաձիերը ձգողական ուժ մը կը զգան սեւ եւ ճերմակ գոյներուն հանդէպ: Եթէ պատի մը վրայ սեւ եւ ճերմակ երիզներ ներկուած են, անոնք կ'երթան այդ պատին քով կենալու[1]:

Շատ զգոյշ, արագավազ եւ բուսակեր կենդանիներ են: Տարածուած են Արեւելեան, Կեդրոնական եւ Հարաւային Ափրիկէի մէջ[2]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Մեծ Յայտնաբերում Մը, Փոքրիկ Ձիաձուկը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-11-28։ արտագրուած է՝ 2021-03-01 
  2. Почему зебры полосатые? / Популярно-новостное / Публикации / Sciencel